9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մոտեցեք կենդանի Վէմին

1 Պետրոս 2:4-8

Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։  4  Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին,  որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։  5   Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք  հոգեւոր տաճար,  սուրբ քահանայութիւն, որ  հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝  Յիսուս Քրիստոսի ձեռովը։  6  Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ  Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։  7  Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին  այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ.  8   Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ  որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով.  որ նորա համար էլ գրուած են։

1. Հիսուսը մեր Ժայռն է (Հիմքը)
  • «Ժայռ» բառն օգտագործվում է 24 անգամ Սաղմոսների գրքում՝ Աստծո վերաբերյալ։ 
  • Մովսեսն առաջինն էր Աստվածաշնչում, ով օգտագործեց «ժայռ» բառը փոխաբերական իմաստով՝ ի նկատի ունենալով Աստծուն։ «Աստծո (անգլ՝ Ժայռի) գործը կատարյալ է, որովհետև Նրա ամեն ճանապարհները իրավունք են» (Երկրորդ Օրինաց 32։4, հմմտ. խս. 13, 15, 18, 30, 31, 37)։
  • Աննան աղոթեց. «Տիրոջ պես սուրբ չկա, որովհետև Քեզանից ջոկը չկա, և մեր Աստծո պես վեմ չկա» (Ա Թագավորաց 2։2)։
  • «Տեր, իմ վեմ, և իմ բերդ և իմ ազատիչ, իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ։ Ով իմ ասպար և իմ փրկության եղջյուր, Նա իմ բարձր աշտարակն է» (Սաղմոս 18։2)։ 

Աստված նույնպես մեր ապաստանն է։ Ինչպես Մովսեսը, մենք կարող ենք թաքնվել «Ժայռի» խոռոչի մեջ։ Աստված հոգ կտանի մեզ համար։ 

2. Կառուցեք ձեր տունը Ժայռի վրա 
  • Ա Կորնթացիների 3։11. «Որովհետև ոչ ով ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է, որ է Հիսուս Քրիստոսը»։
  • Նա հիմքն է, գլխավոր անկյունաքարը։ Նա գայթակղության վեմ է այն մարդկանց համար, ովքեր մերժում են Նրան, բայց հոգևոր ժայռ՝ այն մարդկանց համար, ովքեր հնազանդվում են Նրան (Եփեսացիների 2.20, Հռոմեացիների 9։33, Ա Պետրոս 2։8, Ա Կորնթացիների 10։4)։ 

Կողոսացիների 2։6-7. «Ուրեմն, ինչպես Քրիստոս Հիսուս Տերն ընդունեցիք, Նրանում գնացեք. Արմատացած և Նրանում շինված, և հավատքում հաստատված, ինչպես որ սովորեցիք՝ աճելով Նրանում գոհությունով։»

3. Մեր անսասան հիմքը երբեք չի ընկնի 
    • Եբրայեցիների 12։28-29. «Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը…
    • Մատթեոս 16։18. «Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»։ 

-Հովիվ, Արմեն Դիվանյան

0 Comments

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *