Ղուկաս 8:11-15
11 Արդ առակն այս է. Սերմը Աստծո խոսքն է։ 12 Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն։ 13 Ապառաժի վրայիններն էլ նրանք են, որ երբ որ կլսեն, խոսքը ուրախությամբ ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն։ Մի առ ժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։ 14 Փշերի մեջ ընկնողն էլ նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից և հարստությունից և կյանքի զվարճություններից գնալով խեղդվում են, և անպտուղ են լինում։ 15 Բայց այն պարարտ երկրի միջինը, նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են, և համբերությամբ պտուղ են տալիս։
1. Ամեն ինչ սկսվում է հողից (սրտից), ոչ թե սերմից։
Եր. 17:9 – Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված. նորան ո՞վ կարող է հասկանալ։
Եզ. 36:26 – Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։
- Կարևորը՝ հողի (սրտի) վիճակն է։
1 Պետ. 1:23 – Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։
«Սիրտ» – Աստվածաշնչում այս բառը հանդիպում ենք ավելի քան հազար անգամ, և Սուրբ Գրքում այն համարվում է ամենատարածված մարդաբանական տերմինը: Սիրտը հանդիսանում է մարդու ֆիզիկական և զգացմունքային -մտավոր-բարոյական գործունեության կենտրոնը; երբեմն այն օգտագործվում է փոխաբերական իմաստով ցանկացած անհասանելի բանի համար:
2. Բարի հողը լսում է Խոսքը։
- Երբ մենք լսող ականջ ունենք, մենք կլսենք և կհասկանանք։
Ճանապարհի մօտ սերմածը խոսքը լսեց… քարքարոտ տեղը սերմածը խօսքը լսեց… փշերի մէջ սերմածը խօսքը լսեց… բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը ԼՍՈՒՄ Է ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ.
- Հինգ քայլ՝ ավելի լավ լսելու համար։ (մանրամասն իմ հաջորդ բլոգում…)
- Ընդունել, Հասկանալ, Հիշել, Գնահատել, Արձագանքել։
Սաղ. 62:11 – Աստուած մի անգամ խօսեց. ես երկու անգամ լսեցի այս. թէ զօրութիւնն Աստուծուն է։
Հակ. 1:19 – Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։
3. Բարի հողը պահում է Խոսքը։
- Արդ առակն այս է. Սերմը Աստծո խոսքն է։ 12 Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն։
- 1 Թես. 5:21-22 – Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։
4. Բարի հողը հարատևում է՝ հունձք տալով։
- Հռ. 5:3-5 – 3 Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, 4 Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. 5 Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ (բարի հողի մեջ) Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։
-Հովիվ Արմեն Դիվանյան