9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ոչխարների Բնույթն ու Կարիքները

Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած.  նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ  մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։  Սաղ. 100.3

Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ 2004 թվականին։ Շրեկ անունով ոչխարը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ փախել է իր պարսպից և վեց տարի խուսափել խուզողներից՝ թաքնվելով քարանձավներում։ Երբ նրան վերջապես բռնեցին, Շրեկը անճանաչելի էր։ Ջոն Փերիամը՝ Շրեկի սեփականատերը ասում է – «Նա նման էր ինչ-որ աստվածաշնչյան արարածի»: Պարզվեց որ Շրեկը մի քանի տարի ապրել է առանց հովվի խնամքի: Առաջին անգամ երբ ես տեսա Շրեկի նկարը, շատ զարմացած էի նրա տեսքի և կազմվածքի վրա, քանի որ նա ծիծաղելիորեն մեծ ու փքուն տեսք ուներ: Այնուամենայնիվ, ես կարդացի նրա մասին և իմացա որ սա իրականում ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական իրավիճակ էր:

Տեսեք, ոչխարի բուրդը պետք է խուզել տարին մեկ անգամ: Իսկ եթե ոչ, ապա նրանց բաճկոնը չափազանց մեծանում է և դառնում խճճված: Կեղտը և արտաթորանքը կարող են խճճվել իրենց բրդի մեջ և այնտեղ բնադրվել՝ առաջացնելով վարակ: Բայց ամենից շատ մտահոգիչն այն է որ չխուզված ոչխարները դժվարանում են կարգավորել իրենց ջերմաստիճանը, և շատերը մահանում են գերտաքացումից: Այս խուզման պրոցեսը ոչխարի համար շատ անհաճելի է և այդ ինչ պատճառով նրանք խուսափում և փորձում են մեկուսանալ։

Սա ուղակի հրաշք էր որ Շրեկը նույնիսկ կենդանի էր մնացել վեց տարի խուսափելով իր հովիվից՝ թաքնվելով քարանձավներում: Երբ նա վերադարձավ, նա հազիվ էր կարողանում քայլել, ուտել և գործել։ Ինչո՞ւ։ Քանի որ Շրեկը ծանրաբեռնված էր ծանր վերարկուով, որին նա երբեք չի ստեղծվել կրելու համար:

«Ոչխարներ» բառը ամենատարածված անալոգիաներից մեկն է, որն Աստված օգտագործում է Աստվածաշնչում մարդկանց նկարագրելու համար, և Նա հաճախ է իրեն անվանում մեր Հովիվը: Հովհաննես 10.11-ում Հիսուսն ասում է. «Ես եմ բարի հովիվը»: Եվ Սաղմոս 23.1-ում ասվում է.«Տէրն է իմ հովիւը. եւ կարիք չեմ ունենա»։

Սաղմոս 23-ը կարծես տպավորություն է թողնում որ եթե Աստված ձեր Հովիվն է, ապա ձեզանից ոչինչ չի պակասի որպես Նրա ոչխարներ: Ինչից առաջանում է հարց, թե ինչի կարիք ունենք մենք՝ որպես Նրա ոչխարներ:

Մենք կարող ենք խոսել այն բաների մասին, որոնք իրականում ոչխարներին անհրաժեշտ են, օրինակ՝ լավ արոտավայր, քաղցրահամ ջուր, և հանգիստ: Եվ չնայած ես վստահ եմ որ մենք կարող ենք գտնել աստվածաշնչյան կիրառություններ այդ բոլոր կետերի շուրջ, ի վերջո ոչխարն միայն մեկ կարիք ունի, հովիվի: Մատթեոս 9.36-ում Հիսուսի գործողությունները հաստատում են այս ճշմարտությունը. «Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին,  ինչպէս ոչխարներ որ հովիւ չունին»:

Երբ մենք, ինչպես Շրեկն, հեռանում ենք մեր Հովիվից, մենք կարող ենք հագնել մի ծանր վերարկու, որը երբեք չենք ստեղծվել կրելու համար: Ճշմարտությունն այն է, երբ մենք չունենք հետևողական մտերմություն Տիրոջ հետ՝ կանոնավոր, շարունակական, մտերիմ հարաբերություններ, մենք ծանրաբեռնվում ենք այնպիսի բեռներով որոնք երբեք նախատեսված չէինք կրելու: Ես խոսում եմ շատ մարդկանց հետ, ովքեր զգում են անհանգստության, վախի և սառսափի ծանրաբեռնվածություն: Ես սովորաբար հարցնում եմ Հիսուսի հետ նրանց մտերմության մասին, նրանց հանգստյան ժամանակի և անգամ Նրանց ընդհանուր եկեղցական հարաբերությունների մասին: Նրանք հաճախ պատասխանում են՝ ասելով, որ հեռու են եղել Աստծուց և համայնքից: Նրանց իրավիճակները ինձ միշտ հիշեցնում են Շրեկին, մի ոչխարի, որի վերարկուն անվերահսկելի աճել էր, քանի որ նա խուսափում էր իր հովիվից:

Բայց ահա բարի լուրը. Մատթեոս 11.28–30-ում Հիսուսն ասում է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։  Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ  ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ  սրտով խոնարհ. եւ  ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։» Երբ մենք գալիս ենք Հովվի մոտ, Նա խոստանում է ազատել մեզ այդ ծանրությունից:

Երբ Շրեկը վերադարձավ իր հովվի մոտ, նրանք առաջին անգամ խուզեցին նրան և նա դուրս եկավ իր հին բեռից: Եթե դուք իրականում տեսնեիք այս խուզման արարողությունը, ապա թվում է թե նա նորից ծնվում է իր հին վերարկուից: Ի՜նչ գեղեցիկ պատկեր է մեր կարիքը մեր Հովվի հանդեպ։

Աղոթք
Տե՛ր, շնորհակալություն որ մեր Բարի Հովիվն ես: Դու խոստանում ես որ մենք երբեք ոչ մի բանի կարիք չենք ունենա և դու թեթեւացնում ես մեր բեռները: Հիսուսի անունով, ամեն։