9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Փորձությունների ճնշումը

Հակ. 1:1-4 – 1 Յակոբոս Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. տասնեւերկու ցեղերիդ որ ցրուած էք, ողջոյն։ 2 Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. 3 Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ 4 Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔ

Ուրախալի վստահությունն Աստծո հանդեպ կանցկացնի ձեզ բոլոր փորձությունների միջով։

Փորձությունների բախվելու մեջ երկու խնդիր կա. դուք չեք սպասում դրանց, և դրանք ամբողջովին շրջապատում են ձեզ։ Հանկարծ դուք կարող եք անկանխատեսելի իրավիճակում հայտնվել։ Միգուցե կորցնեք ձեր առողջությունը և/կամ ունեցվածքը (Ղուկաս 10։30, Գործք 27։41)։ Հակոբոսն ասում է մեզ, որ փորձություններն անխուսափելի են. հարցն այն չէ, թե արդյո՞ք կբախվենք դրանց, այլ ե՞րբ կբախվենք դրանց։

Փորձությունները լինում են տարբեր տեսակի, ձևերի և չափերի։

Գայթակղություն – մեղանչելու հրապուրանք, անկախ նրանից դուք որևէ կայքէ՞ջ եք մտնում, որևէ վատ խո՞սք եք ասում, թե՞ ոխ եք պահում ինչ-որ մեկի դեմ։

Հիվանդություն – երբեմն ոչ թե ձեր, այլ մեկ այլ մարդու հիվանդությունը։

Հալածանք – նույնիսկ Հիսուս Քրիստոսը չարչարվեց, այնպես որ հավատացյալները կարող են ակնկալել, որ չարչարվելու են. Հիսուսի համար։

Դժվարություն – ցանկացած նեղություն, դժբախտություն կամ հանգամանք, որոնք Աստված ուղարկել է կամ թույլ է տվել, որպեսզի փորձի կամ հաստատի ձեր հավատքը, սրբությունը կամ բնավորությունը։

Անմիջապես երկրորդ խոսքի սկզբում գրված է ուրախության մասին։ Միգուցե ուրավությունը չլինի ձեր սկզբնական արձագանքը։ Երբ փակուղու կամ անսպասելի անախորժության եք հանդիպում, դուք բնազդորեն վիրավորված, զարմացած ու բարկացած եք զգում ձեզ, և ցանկանում եք հակազդել։ Միգուցե ուրախությունը չլինի ձեր սկզբնական արձագանքը, բայց այն որոշում է, որը կայացնում եք Աստծո զորությամբ։ Աստծո օգնությամբ, ուրախությունը դառնում է ձեր վերջնական վերաբերմունքը։ Ուրախությունը դառնում է ձեր վերջնական վերաբերմունքը, երբ ուրախություն եք համարում այն իրավիճակը, որում գտնվում եք։

2 Բոլորովին ուրախութիւն համարեցէք…

«համարել» բառը կազմված է մի բառարմատից, որը նշանակում է՝«առաջնորդել», «բերել» կամ «տանել»։ Համարելը նշանաքում է՝ գնահատել։ Հիմնվելով ձեր իրավիճակի գնահատման վրա՝ ձեր միտքը, վերաբերմունքը և գործերն առաջնորդվում են այն ուղղությամբ, որ Աստված է ցանկանում։ «Բոլորովին ուրախություն համարեցէք» արտահայտությունը հրամայական եղանակով է, այսինքն՝ սա պատվիրան է։ Ուրախությունը՝ մտածված կերպով և հոժարությամբ կայացրած որոշում է։

Մի հիմնվեք ձեր զգացմունքների վրա։ Լրջորեն վերաբերվեք այն ամենին, ինչ Աստված խնդրում է, որ անեք ձեր ներկա իրավիճակում։ Թույլ տվեք Աստծուն ցույց տալ ձեզ, թե ինչ է կատարվում իրականում։ Թույլ տվեք, որ Նա կառավարի ձեր զգացմունքները։ Լսեք, թե ինչ է Նա պատվիրում ձեզ, և կատարեք։

ՀԱՐՑ

Ի՞նչը թույլ չի տալիս ձեզ ուրախությամբ հակազդել, երբ ճնշումն անհաղթահարելի է թվում։