I remember it just like yesterday when a friend of mine invited me to go church with him. On my way to church, I made all sorts of assumptions and had a preconceived impression about the church. I thought the church is just a building such as a temple. When we got to the house, my friend said: “This is our church.” I was shocked and said, “how could that be a church?” It didn’t take me a long time to understand what he meant. As soon as I walked in to the house, I felt something different than the one I came from. I saw a group of people worshiping, praying, singing, and most importantly the joy was overwhelming. That house was not an ordinary house, that was His House – The Lord’s House.
Therefore, as we are in progress of our church planting, we’ve been praying for a church name. I was staggering with different names until the name “His House” came to my attention. His House reminds me of my first love, where I fell in love with the Lord. My childhood church in Armenia which left a significant mark in my heart.
This name is very significant to me since our Lord called the temple in Jerusalem, not after King Solomon or Herod, but he said: “My House shall be called the house of prayer.” That means He is the head of the House, and the church is the body of Christ. His House is a place of His presence, and people called to worship the Lord in Spirit and Truth.
His House reminds us that God is our covering, and He’s in control of all things. His children should trust Him at all times because He is the Great Architect. He gave us this wonderful promise, “In my Father’s house are many rooms. That means every child of God is unique and has special a place in His house.
His House represents the body of Christ – diverse, yet unified. “For by one Spirit, we were all baptized into one body, whether Jews or Gentiles, slave or free, and we were all given the one Spirit to drink.”
-Pastor Armen Divanyan
Ասես երեկ լիներ, երբ ընկերս հրավիրեց եկեղեցի գնալ իր հետ։ Ճանապարհին ես ամեն տեսակի ենթադրություններ էի անում եկեղեցու մասին՝ իմ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառով։ Ես մտածում էի, որ եկեղեցին պարզապես շենք է՝ տաճարի պես։ Երբ մենք մոտեցանք այն տանը, ուր ընկերս տանում էր ինձ, նա ասաց. «Սա մեր եկեղեցին է»։ Ես ապշած էի, այնպես որ հարցրի նրան. «Ինչպե՞ս սա կարող է եկեղեցի լինել»։ Շատ ժամանակ չպահանջվեց, որ հասկանայի, թե ի՛նչ նա ի նկատի ուներ։ Հենց որ մենք մտանք այդ տուն, ես զգացի, որ այդտեղի մթնոլորտը տարբերվում էր սովորականից։ Ես տեսա մի խումբ մարդկանց, ովքեր երկրպագում էին, աղոթում էին, երգում էին, և ամենակարևորը՝ նրանք մեջ այնքա՜ն շատ ուրախություն կար։ Դա հասարակ տուն չէր, այլ Նրա՝ Տիրոջ Տունը։
Պատրաստվելով սկսել մեր եկեղեցին՝ մենք աղոթում էինք եկեղեցու անվանման մասին։ Ես տատանվում էի տարբեր անվանումների միջև, մինչև որ «Նրա Տունը» գրավեց իմ ուշադրությունը։ «Նրա Տունը» հիշեցնում է ինձ իմ առաջին սերը՝ այն տեղը, որտեղ ես սիրահարվեցի Տիրոջը, իմ մանկության եկեղեցին Հայաստանում, որը մեծ հետք թողեց իմ սրտում։
Այս անվանումը շատ նշանակալի է ինձ համար, քանի որ մեր Տերն անվանեց Երուսաղեմի տաճարը ո՛չ Սողոմոնի, և ո՛չ էլ Հերովդեսի անունով։ Նա ասաց. «Իմ Տունն աղոթքի տուն կկոչվի»։ Սա նշանակում է, որ Նա է այդ տան գլուխը, իսկ եկեղեցին՝ Քրիստոսի մարմինն է։ Նրա Տունը՝ այն վայրն է, որտեղ բնակվում է Նրա ներկայությունը և որտեղ մարդիկ կանչված են երկրպագելու Տիրոջը Հոգով և Ճշմարտությամբ։
«Նրա Տունը» անվանումը հիշեցնում է ինձ այն մասին, որ Աստված մեր ծածկոցն է, և Նա վերահսկում է ամեն ինչ։ Նրա զավակները պետք է վստահեն Նրան ամեն ժամանակ, որովհետև Նա Մեծ Ճարտարապետն է։ Նա տվեց մեզ այս հրաշալի խոստումը. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան»։ Սա նշանակում է, որ ամեն Աստծո զավակ եզակի է, և հատուկ տեղ ունի Նրա տանը։
«Նրա Տունը» խորհրդանշում է Քրիստոսի մարմինը՝ բազմապիսի, բայց միասնական։ «Որովհետև մենք էլ ամենքս մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու», թե՛ ամերիկացիներ, թե՛ կանադացիներ, թե՛ հայեր և ռուսներ՝ բոլորս մեկ Հոգուց խմեցինք։
Հովիվ Արմեն Դիվանյան