9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

I rejoiced with those who said to me, “Let us go to the house of the Lord.” Psalm 122:1

«Ես ուրախ եղա, երբ որ ասացին ինձ, թե Տիրոջ տունը գնանք» (Սաղմոս 122.1)։


Thank you for taking your valuable time to visit and search through our site. We preach, teach, worship and exhort in English and Armenian language. Here you will find many resources that the Lord will satisfy your needs. Our primary focus is to introduce people to a personal relationship with God through His Son, Jesus Christ, and to be led by the Spirit in their daily walk.

Շնորհակալություն, որ տրամադրել եք ձեր թանկ ժամանակը՝ մեր կայքն այցելելու և ուսումնասիրելու համար։ Մենք քարոզում ենք, սովորեցնում ենք, երկրպագում ենք և հորդորում ենք անգլերեն և հայերեն լեզուներով։ Այստեղ դուք կգտնեք շատ նյութեր, որոնց միջոցով Տերը կլրացնի ձեր կարիքները։ Մեր գլխավոր նպատակն է՝ ցույց տալ մարդկանց, թե ինչպես անձնական փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և առաջնորդվել Հոգով իրենց ամենօրյա ընթացքի մեջ։

The scripture above reveals the three definitions of His House. David says “let us go to the house of the Lord”.
Վերևում բերված խոսքը հայտնում է Նրա Տան երեք սահմանումները։ Դավիթն ասում է. «Տիրոջ տունը գնանք»։

«Ես ուրախ եղա, երբ որ ասացին ինձ, թե Տիրոջ տունը գնանք» (Սաղմոս 122.1)։

1 This first definition is very similar to what we do today. On Sunday morning we all go to church and we are very careful about the things of the church. We recognize that the church we go to differs from any other corporate building, It is because we sense His presence in the building.

Այս առաջին սահմանումը շատ նման է այն բանին, ինչ մենք անում ենք այսօր։ Բոլորս կիրակի առավոտյան եկեղեցի ենք գնում և մեծ հոգածությամբ ենք վերաբերվում այն ամենին, ինչ կապված է եկեղեցու հետ։ Մենք գիտակցում ենք, որ եկեղեցին, որը մենք հաճախում ենք, տարբերվում է այլ հասարակական շինություններից, քանի որ այդտեղ մենք զգում ենք Նրա ներկայությունը։


Կողոսացիներին ուղղված նամակի վերջում Պողոսը ողջունում է Լավոդիկեի եղբայրներին, նաեվ Նիմփային եվ նրա տանը հավաքվող եկեղեցուն (4։15)։

2 Our second definition will take us, even more, further in our understanding of what the House of the Lord means. In the first century, the gathering of Christian believers were in private homes. The first house church is recorded in Acts 1:13, where the disciples of Jesus met together in the “Upper Room” of a house. Philemon’s house called to be the church in the house Philemon 1:2, and at the end of his letter Paul greets the brothers at Laodicea, and to Nympha and the church in her house Colossians 4:15. Therefore, people in the first century recognized that their house is actually God’s House, and for where two or three gather in His name, He is there with them in their midst.

Մեր երկրորդ սահմանումն ավելի խոր կերպով է բացատրում մեզ, թե ի՛նչ է նշանակում Տիրոջ Տունը։ Առաջին դարում քրիստոնյա հավատացյալների հավաքույթները մարդկանց տներում էին։ Առաջին տնային եկեղեցու մասին գրված է Գործք 1։13-ում. Հիսուսի աշակերտները հավաքվել էին մի տան «վերնատանը»։ Փիլիմոնի տունը տնային եկեղեցի է կոչվում Փիլիմոն 1։2-ում։ Կողոսացիներին ուղղված նամակի վերջում Պողոսը ողջունում է Լավոդիկեի եղբայրներին, նաև Նիմփային և նրա տանը հավաքվող եկեղեցուն (4։15)։ Սա նշանակում է, որ առաջին դարի քրիստոնյաները գիտակցում էին, որ իրենց տունն իրականում Աստծո Տունն է, որովհետև որտեղ երկուսը կամ երեքը հավաքվում են Նրա անունով, Նա այնտեղ է՝ նրանց միջև։


Եկեղեցու երրորդ եվ վերջին սահմանումը մարդկանց կողմից կառուցված շենքը չէ, այլ Աստծո կառույցը։

3 Now, the third and final definition of His House is not an actual building that is built by men but by God. We are Christ’s temple. “Do you not know that you are a temple of God and that the Spirit of God dwells in you? You were bought at a price. Therefore honor God with your bodies.” 1 Cor 6:19-20. Jesus built his church not of wood and stone, but of people. All who make Christ the foundation of their lives, and obey him in faith, become stones in the temple of God. (1 Peter 2:4-8, 1 Peter 2:5, Ephesians 2:19-22, 1 Corinthians 3:11). We have fellowship with the Father and the Son through the Spirit. His House Ministries’ primary goal is for each member to understand the blessing of being God’s temple. A better church begins with you and the time to begin is now.

Եկեղեցու երրորդ և վերջին սահմանումը մարդկանց կողմից կառուցված շենքը չէ, այլ Աստծո կառույցը։ Մենք Քրիստոսի տաճարն ենք։ «Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ Նրան Աստծուց ունեք, և ձերը չեք։ Որովհետև մեծ գնով գնվեցիք. Ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիների 6։19-20)։ Հիսուսը կառուցեց Իր եկեղեցին ոչ թե փայտից և քարից, այլ մարդկանցից։ Բոլորը, ովքեր դարձնում են Քրիստոսին իրենց կյանքի հիմքը և հավատքով հնազանդվում են Նրան, դառնում են քարեր Աստծո տաճարում։ Նրանք միասնաբար Քրիստոսի եկեղեցին են (Ա Պետրոս 2։4-8, Ա Պետրոս 2։5, Եփեսացիների 2։19-22, Ա Կորնթացիների 3։11)։ Մենք հաղորդություն ունենք Հոր և Որդու հետ Հոգու միջոցով։ «Նրա Տունը» ծառայության գլխավոր նպատակն է, որ ամեն անդամ հասկանա Աստծո տաճարը լինելու օրհնությունը։ Ավելի լավ եկեղեցին սկսում է ձեզանից, և հիմա է այդ սկզբի ժամանակը։