Հ. Լ. Մենքեն անունով մի ցինիկ խմբագիր և գրող մեկ անգամ սահմանեց հույսը որպես «հիվանդագին հավատք անհնարինը կատարվելու հանդեպ»։ Բայց այդ սահմանումը չի համապատասխանում այս բառի նոր կտակարանյան իմաստին։ Ճշմարիտ քրիստոնեական հույսը բնական հույսից ավելին է։ Այն վստահ համոզվածություն է ապագա փառքի և օրհնության մեջ։
Մենք տեսնում ենք հույսը ամբողջ Սուրբ գրքում։ Հին կտակարանի հավատացյալներից մեկն անվանեց Աստծուն «Իսրայելի Հույսը» (Երեմիա 14.8)։ Նոր կտակարանի հավատացյալներից մեկը հաստատում է, որ Հիսուս Քրիստոսն իր հույսն է (տե՛ս Ա Տիմոթ. 1.1, Կողոս. 1.27)։ Չփրկված մեղավորը «հույս չունի» (Եփեսացիների 2.12), և եթե նա մահանա առանց Քրիստոսի, հավիտյան անհույս կլինի։
Պետրոսը գերազանցապես հույսի առաքյալ է, ինչպես որ Պողոսը հավատքի առաքյալ է, և Հովհաննեսը՝ սիրո։ Պետրոսի Առաջին թղթում նա գրում է, որ հավատացյալները «կենդանի հույս» ունեն, որովհետև մենք վստահում ենք կենդանի Քրիստոսին (1.3)։ Այս հույսը կարողություն է տալիս մեզ վերահսկելու մեր մտքերը և կատարելապես հուսալու Հիսուս Քրիստոսի հայտնվելուն կամ վերադարձին (1.13)։ Մենք չպետք է ամաչենք մեր հույսից, այլ պատրաստ լինենք և՛ բացատրել, և՛ պաշտպանել այն (3.15)։
Այս վստահ հույսը տալիս է մեզ այն խրախուսանքը և ուժը, որոնց կարիքն ունենք մեր կյանքում։ Այս հույսն ունենալը չի նշանակում նստել ճոճաթոռին՝ինքնաբավ սպասելով Հիսուս Քրիստոսի վերադարձին։ Փոխարենը, այն օգնում է մեզ շարունակել մեր ընթացքը, երբ բեռները ծանր են և պայքարները՝ դժվարին։ Հույսը հանգստացնող դեղամիջոց չէ. այն ադրենալինի ներարկում է, կամ՝ արյան փոխներարկում։ Ինչպես խարիսխը, Քրիստոսի հանդեպ մեր հույսը կայունություն է տալիս մեզ կյանքի փոթորիկներում (տե՛ս Եբր. 6.18,19), բայց, ի տարբերություն խարսխի, մեր հույսն առաջ է մղում մեզ՝ նույն տեղում պահելու փոխարեն։
– «Հուսացե՛ք», հեղ. Ուորեն Ու. Ուիրսբի
MOre than “hOpe sO”
The cynical editor and writer H. L. Mencken once defined hope as “a pathological belief in the occurrence of the impossible.” But that definition does not agree with the New Testament meaning of the word. True Christian hope is more than “hope so.” It is confident assurance of future glory and blessing.
Hope is found throughout the Scriptures. An Old Testament be- liever called God “the hope of Israel” (Jeremiah 14:8). A New Testament believer affirms that Jesus Christ is his hope (1 Timothy 1:1; and see Colossians 1:27). The unsaved sinner is “without hope” (Ephesians 2:12), and if he dies without Christ, he will be hopeless forever.
Peter is preeminently the apostle of hope, as Paul is the apostle of faith, and John of love. In 1 Peter he writes that believers have a “living hope” because we trust a living Christ (1:3). This hope enables us to keep our minds under control and “hope to the end” (1:13) for the return of Jesus Christ. We must not be ashamed of our hope but ready to explain it and defend it (3:15).
This confident hope gives us the encouragement and enablement we need for daily living. It does not put us in a rocking chair where we complacently await the return of Jesus Christ. Instead, it keeps us going when the burdens are heavy and the battles are hard. Hope is not a sedative; it is a shot of adrenaline, a blood transfusion. Like an anchor, our hope in Christ stabilizes us in the storms of life (Hebrews 6:18,19); but unlike an anchor, our hope moves us forward, it does not hold us back.
—Be Hopeful by Warren W. Wiersbe.