9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Daily Devotions

Քրիստոսը քո մեջ

«Քրիստոսը քո մեջ» Թեոդոր Էպպ Կող. 1:27 — 27   Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը, Արտաքուստ «Քրիստոսը քո մեջ» շեշտադրումը (Կող. 1:27) կարող է այդքան էլ կարևոր չթվալ: Բայց երբ մենք ըմբռնենք այս մեծ ճշմարտության նշանակությունը, մեր մտածելակերպը…

Աստծու գիտությամբ աճեք

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 1.9-12  9 Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ, 10 որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք.  11 Ամեն զօրութիւնով զօրացած իր…

ՀՈՒՅՍԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Ուրախություն – «Արդ մենք, հավատքով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով… և պարծենում ենք Աստծո փառքի հույսով» (Հռոմեացիների 5.1,2): Խիզախություն – «Նեղությունը համբերություն է գործում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսն էլ չի ամաչեցնում» (Հռոմեացիների 5.3-5): Փրկություն – «Որովհետև հույսով փրկվեցինք, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ, քանի որ այն…

ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ ՀՈՒՅՍ

«Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով» (Ա Պետրոս 1.3)։ Քրիստոսում Աստված տվել է մեզ հավերժ կենդանի հույս։ «Հույս» բառը, որն օգտագործվում է այստեղ, չի նշանակում ցանկություն կամ ակնկալիք՝ նման ուսանողի, որը քննություն հանձնելու հույս ունի։ Այն…

ՄԵՐ ՀԱՍՏԱՏ ՀՈՒՅՍԸ

Կոնրադ Ադենաուերը, որն Արևմտյան Գերմանիայի նախկին կանցլերն էր, ասել է․ «Եթե Հիսուս Քրիստոսը կենդանի է, նշանակում է՝ կա հույս այս աշխարհի համար։ Եթե ոչ, ես հույսի թեթև նշույլ իսկ չեմ տեսնում հորիզոնում»։ Նա նաև ասել է․ «Ես հավատում եմ, որ Քրիստոսի հարությունը պատմության լավագույնս հավաստված փաստերից մեկն է»։ Քրիստոսի հարությունն անբաժանելի է մեր հարությունից․ սա…

ՀՈՒՅՍ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Դուք դարձաք կուռքերից դեպի Աստված, որ ծառայեք կենդանի և ճշմարիտ Աստծուն և սպասեք Նրա Որդուն Երկնքից» (Ա Թեսաղոնիկեցիների 1․9,10)։ Քրիստոնյայի հույսը խորացված առարկա չէ, որը միայն հասկացվում կամ յուրացվում է տարիների փորձառության արդյունքում։ Փոխարենը, այն Ավետարանի մասն է, և այն պետք է ճանաչել և վայելել հենց սկզբից։ Կողոսացի հավատացյալներն իմացան «այն հույսի» մասին, «որ պահվում…

ՄԻ ՏՂԱՅԻ ՀՈՒՅՍԸ

Ես հավատում եմ, որ Երկինքը գոյություն ունի։ Երբ փոքր տղա էի, և մեր ընտանիքն ապրում էր Հյուսիսային Կարոլինայի արևմուտքում, մեր տան հնաոճ ծխնելույզի աղյուսներից մեկի վրա փորագրեցի հետևյալը․ «Իմ հույսը Երկինքը շահելն է»։ Ինձ պատմել էին գեղեցիկ երկնային քաղաքի մասին թե՛ տանը, թե՛ մեր փոքրիկ գյուղական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում։ Ինձ համար կարդացել էին «Ուխտագնացի ճանապարհորդությունը»,…

ԲՆԱԿԱՆ ՀՈՒՅՍԻՑ ԱՎԵԼԻՆ

Հ. Լ. Մենքեն անունով մի ցինիկ խմբագիր և գրող մեկ անգամ սահմանեց հույսը որպես «հիվանդագին հավատք անհնարինը կատարվելու հանդեպ»։ Բայց այդ սահմանումը չի համապատասխանում այս բառի նոր կտակարանյան իմաստին։ Ճշմարիտ քրիստոնեական հույսը բնական հույսից ավելին է։ Այն վստահ համոզվածություն է ապագա փառքի և օրհնության մեջ։ Մենք տեսնում ենք հույսը ամբողջ Սուրբ գրքում։ Հին կտակարանի հավատացյալներից մեկն…

ՄԵՐ ՄԵԾ ՀՈՒՅՍԸ

Ո՞րն էր համբարձված և փառավորված Տեր Հիսուսի կողմից տրված առաջին ուղերձը։ Մի քանի ակնթարթ անց այն բանից հետո, երբ փառքի ամպը հեռացրեց Նրան աշակերտների տեսադաշտից, նրանց զմայլված լռությունը խախտվեց սպիտակ հանդերձներ հագած երկու մարդու ձայնով, որոնք ասացին. «Այս Հիսուսը, որ ձեզնից վերացավ Երկինքը, այսպես կգա, ինչպես Նրան տեսաք Երկինք գնալիս» (Գործք 1.11)։ Նրանք շուտափույթ կերպով եկել…

ԵՐԱՆԵԼԻ ՀՈՒՅՍ

Կենդանի Քրիստոսը գնացել է մեր առջևից՝ մուտք գործելով փառքի մեջ, բայց մենք սպասում ենք, որ Նա վերադառնա և տանի մեզ՝ Իր հետ այդտեղլինելու համար։ Սա երանելի՜ հույս է։ «Որովհետև Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է, ամեն մարդու համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները, և խոհեմությամբ և արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք…