9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Պայքարիր Քո Կյանքի Համար

Կենտրոնացում

1 Հով. 2:16 – Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն եւ ա՛յս կեանքի ամբարտավանություն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։  

Մարմնի կիրքը մի մեծ դուռ է, որով սատանան մտնում է մեր կյանք: Եթե մենք բաց թողնենք այս դուռը, մենք մեր կյանքով կվճարենք դրա համար:

Ուսումնասիրություն Բանալի համար՝ Առակաց 7-րդ գլուխ:
1. Ցանկություն: (Առակ. 10.24, Փիլիպ. 1.23, Ղուկ. 22.15, Տիտ. 2.12, Բ Տիմ. 2.22, Եփ. 4.22, Գաղ. 5.16–17, Հռոմ. 6.19, 8.5–6, 13.14):

Աստված տալիս է մեզ լավ ցանկություններ, սակայն սատանան դրանք խեղաթյուրում և վերածում է կրքի: Նորմալ է, եթե մենք առողջ սեռական ցանկություններ ենք ունենում Աստծո նախատեսած ամուսնության շրջանակներում:

2. Խաբեություն: (Առակ. 6.23–33, Առակ. 27.20, Եզեկ. 16.28):

Մարդիկ շնություն գործում են, երբ բավարարված չեն լինում իրենց կյանքի համար Աստծո նախատեսածով: Կիրքը երբեք չի հագենում: Այն ընդամենը պատճառ է դառնում, որ ավելի շատ փափագենք:

3. Մահ: (Հակ. 1.14–15, Առակ. 7.23,27, Հռոմ. 8.12–13):

Սերը միշտ կյանք է բերում, իսկ կիրքը միշտ մահ է բերում: Վերջնական արդյունքում այն տանում է ֆիզիկական մահվան, սակայն նաև ամուսնության, ընտանիքի և բիզնեսի մահվան:

4. Ազատագրումն ու աշակերտությունը լուծումներ են կրքի ոգու կապանքի համար (Բ Կորն. 10.3-4, Փիլիպ. 4.8, Ա Կորն. 6.15-18, Ա Թեսաղ. 4.3-5, Ա Պետ. 2.11):

Մենք ազատագրման կարիք ունենք, քանի որ կա ոգի, որ մեզ կապանքի մեջ է պահում: Մենք աշակերտության կարիք ունենք, որպեսզի կարողանանք զսպել մեր մարմինը:

Քննարկում
  1. Ի՞նչն էր քեզ համար ամենաօգտակարն Առակաց 7-րդ գլխից:
  2. Կարդա Առակաց 10.24-ը և Ղուկաս 22.15-ը: Հետո կարդա Տիտոս 2.12 և Բ Տիմոթեոս 2.22-ը: Ինչպե՞ս մենք կարող ենք զանազանել առողջ և Աստծուց տրված ցանկությունն ու կիրքը, որը խեղաթյուրված ցանկությունն է:
  3. Գրեթե բոլորս էլ մտքի ձևով փորձություններ ունեցել ենք, որպեսզի չբավարարվենք Աստծո տվածից մեր կյանքի մեկ կամ մի քանի ասպարեզներում՝ամուսնություն, ֆինանսներ, աշխատանք, ընկերություն և այլն: Ինչպե՞ս դու սովորեցիր գերի վերցնել այդ մտքերը և որոշել, որպեսզի բավարարվես:
  4. Կարդա Հռոմեացիների 8.13-ը: Ո՞րն է մարմնի կիրքը հաղթահարելու բանալին: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին մեզ օգնում:
  5. Խոսքի ﬔջ նշեց աշակերտության երեք քայլ, որոնցով մենք կարող ենք ենթարկեցնել մեր միտքը՝ համարներ անգիր անել, գերի վերցնել մեր մտքերը և մտածել լավ բաների վրա: Սրանցից ո՞ր մեկի մեջ դու կուզենայիր աճել: Մի քանի կարծիք հայտնիր, թե ինչպես դու կարող ես դա անել:
Ամփոփելով, հիշիր հետևյալը.
  • Աստված մեզ լավ ցանկություններ է տալիս:
  • Կիրքը մեզ խաբում է՝ մտածելու, որ մենք, դա անելով, կբավարարվենք, սակայն այն երբեք բավարարվածություն չի բերում:
  • Մարմնի կրքին զիջելը տանում է մահվան:
  • Աստված չի դատապարտում մեզ, այլ հույս է տալիս: Նա մեզ կազատի մարմնի կրքից և կսովորեցնի այլ կերպ մտածել: