Փիլիպպեցիներին 3:12-14 — Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։
Ամանորյա Խոսք!
Պողոսն իր անցյալի մասին մոռանալու հայտարարության մեջ ասում է որ անում է մի բան, սակայն մենք տեսնում ենք, որ այն իրականում բաժանված է երեք մասի:
Մոռանալ թե ինչ կա հետևում, առաջինն է: Թվում է, թե որքան բարդ է իրավիճակը, այնքան դժվար է «մոռանալը»։ Պողոսը չի ասում, որ ոչ մի կերպ չենք կարող հիշել այս բաները, այլ նա պարզապես ասում է, որ այդ բաները բավարար չեն մեզ հետ պահելու առաջընթացից:
Հաջորդ բանը որ նա ասաց, այն էր, որը ձեզ «կուղեկցի դեպի» այն, ինչ առջևում է: Այո՛, Աստծուն ծառայելու ժամանակներ կան, և նույնիսկ կյանքում առաջ գնալու ժամանակներ։ Առաջ շարժվել դեպի այն կյանքը որը դուք եք ցանկանում նշանակում է հստակ որոշումներ կայացնել: Իսկ այդ որոշումները միայն կարող ենք բացահայտել աղոթքով։
Ի վերջո, նա ասաց, որ «կշարժվի դեպի մրցանակը շահելու նպատակը»: Պետք է նաև հիշել, որ մի օր կպարգևատրվենք: Մենք պետք է մեր հայացքը կենտրոնացած պահենք մրցանակի վրա, և ամենամեծ մրցանակը, որը մենք կիմանանք մի օր, մեր Փրկչին դեմ առ դեմ տեսնելն է: Մարանաթա!!!
Այսպիսով, եկեք առաջ շարժվենք: Եկեք երազենք երազներ! Այնուամենայնիվ, եկեք այդ ամենն անենք Աստծո կամքի ապահով սահմաններում:
Շնորհավոր Նոր Տարի!
Հովիվ Արմեն Դիվանյան