Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։ …Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ Հովհաննես 10:11, 14
Սաղմոս 23-ը Աստվածաշնչի ամենահայտնի և մեջբերված Սաղմոսներից մեկն է: Այն նաև Սուրբ Գրքի ամենա շատ արտասանված և ամենասիրված հատվածներից մեկն է: Եթե դեռ անգիր չեք արել, խորհուրդ եմ տալիս դա անել հաջորդ 31 օրվա ընթացքում: Այն ընդամենը վեց համար է և ամեն անգամ այն ասելիս մխիթարություն և խաղաղություն կբերի ձեզ: Ես նաև ցանկանում եմ որ դուք կարդաք այն ամեն օր, հատված առ հատված և թույլ տաք որ Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ Իր Խոսքի միջոցով և բացահայտի, թե իրականում որքան հրաշալի է մեր Բարի Հովիվը և որքան շատ է Նա ցանկանում հայտնել ձեզ Իր մասին:
Այս Սաղմոսը կարդալիս դուք կհասկանաք երեք կարևոր բան որ անում է Բարի Հովիվը։ Առաջին բանը որ Նա անում է, ապահովումն է: Սաղմոս 23։1-ում ասվում է. «Տերը իմ հովիվն է, ես կարոտություն չեմ ունենա»։ «Ունենալ» բառն այստեղ նշանակում է «բացակայություն»: Այլ կերպ ասած, քանի որ մեր Հովիվը՝ Հիսուսն է, Նա ապահովում է այն ամենը ինչ մեզ անհրաժեշտ է, մեզանից ոչինչ չի պակասի։ Եվ չնայած մենք չենք կարող ստանալ այն ամենը ինչ ցանկանում ենք, Նա տալիս է մեզ այն ամենը ինչ մեզ անհրաժեշտ է:
Հեշտ է զգալ որ դուք պետք է ավելին անեք, ավելի ջանասիրաբար աշխատեք և զոհաբերեք այն ամենը ինչ կարող եք՝ ձեր և ձեր ընտանիքի համար ավելի լավին հասնելու համար: Այնուամենայնիվ, Տերը ցույց է տալիս մեզ որ Նա ցանկանում է որ մենք Իրեն նայենք ապահովության համար: Նա կարող է բացել դռները և հնարավորություններ բերել ձեր ճանապարհին երբ դուք վստահում եք Նրան ապահովելու ձեր բոլոր կարիքները։
Սաղմոս 23-ը ցույց է տալիս, թե ինչպես է մեր Բարի Հովիվը ապահովում մեզ.
Նա ապահովում է գոհունակություն և խաղաղություն: Սաղ. 23:2 ասում է – Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մոտ՝ է տանում ինձ.
Կանաչ արոտավայրերը վերաբերում են Աստծո հարուստ Խոսքին, իսկ անշարժ ջրերը՝ Նրա խաղաղությանը: Այլ կերպ ասած, երբ դուք սնվեք Նրա Խոսքով և մնաք Տիրոջ մեջ, Նա ձեզ կլցնի գոհունակությամբ և կառաջնորդի ձեզ խաղաղությամբ:
Նա վերականգնում է. Իմ անձին հանգիստ է տալիս… (հմ. 3).
Մենք բոլորս կյանքում զգում ենք այնպիսի բաներ որոնք կործանարար են մեր մտքի, կամքի և զգացմունքների համար: Ահա թե ինչու մեր հոգիները պետք է վերականգնվեն: Ձեր Բարի Հովիվը ոչ միայն ցանկանում է վերականգնել ձեր հոգին այնպիսին ինչպիսին եղել է մինչ այդ ավերիչ բանը, այլ նաև ցանկանում է թարմացնել ձեր հոգին առաջնորդելով ավելի լավ տեղ :
Նա ուղղորդում է. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։ (հմ.3).
Արդարություն նշանակում է լինել ճիշտ դիրքում Աստծո հետ: Խաչի վրա Հիսուսի զոհաբերության շնորհիվ Աստված ձեզ տեսնում է արդար և կատարյալ Իր Որդու միջով, երբ ընդունում եք Նրան որպես ձեր Փրկիչ և Տեր. Եվ դուք շարունակում եք քայլել արդարությամբ երբ թույլ եք տալիս Հիսուսին առաջնորդել ձեզ այնպես որ նույնիսկ ձեր մտքերը, խոսքերը և արարքները հաճելի լինեն Նրան: Թույլ տալով որ ձեր Բարի Հովիվը առաջնորդի ձեզ, դուք կկարողանաք սերտ հարաբերությունների մեջ մնալ Նրա հետ և ձեզանից ոչինչ չի պակասի:
Երկրորդ բանը որ անում է մեր Բարի Հովիվը, պաշտպանումն է: Սաղմոս 23.4-ն ասում է մեզ որ նույնիսկ մահվան ստվերի հովտում մենք չպետք է վախենանք, քանի որ Աստված այնտեղ մեզ հետ է: Մեզանից շատերի համար մահը մեր ամենամեծ վախն է: Մի ընկեր ինձ մի անգամ ասաց որ չի վախենում մահից, բայց նա վախենում էր օձերից: Ճշմարտությունն այն է որ նա վախենում էր որ օձը կծի կմահանա: Նույն կերպ երբ ինչ-որ մեկն ասում է որ վախենում է բարձրությունից, վախենում է ընկնելուց և մահից: Մահն այն է ինչը մեզ ամենից շատ վախ է բերում: Բայց Հիսուսը ոչնչացրեց մահը, երբ հաղթեց այն խաչի վրա:
Երրորդ բանը որ անում է մեր Բարի Հովիվը, խոստումն է: Սաղմոս 23-ի վերջին համարն ասում է. «և ես կբնակվեմ Տիրոջ տանը հավիտյան»։ Դուք ոչ միայն ապահովություն և պաշտպանություն եք ստանում, այլև ստանում եք բարություն, ողորմություն և հավերժական կյանք: Եթե ես ամփոփեի 23-րդ սաղմոսը, ապա դա կլիներ. «Դուք կստանաք կյանք և ավելին, հավերժությունը երկնքում ձեր Փրկչի հետ»: Դա զարմանալի չէ՞:
Հին Կտակարանում իմ ամենասիրած համարներից մեկը Եզեկիել 34.12-ն է. «Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը.»։ Այս հատվածում Աստված ասում է. «Լսիր, ես գալիս եմ: Ես կգամ և կազատեմ իմ բոլոր ոչխարներին որոնք ցրվել են այն ամենից, ինչը նրանց գերության մեջ է պահել։ Այո, Նա եկավ և մեզ ազատեց այն մութ ամպամած մառախուղից, մահվան շուքի ձորից»:
Սա այն է ինչ Հիսուսն արեց մեզ համար, քանի որ Նա մեր Բարի Հովիվն է: Նա տվեց Իր կյանքը Իր ոչխարների համար մութ, ամպամած մի օր, որպեսզի մենք կարողանանք ազատվել սթրեսից, անհանգստությունից, մտահոգությունից, վախից և նույնիսկ մահից: Նա խոստանում է պաշտպանել և ապահովել ձեզ: Դուք պարզապես պետք է սովորեք ճանաչել Նրա ձայնը և հետևել Նրան:
Այսօր, անկախ նրանից թե ինչ եք զգում ձեր կյանքում, դուք կարող եք օրհնվել՝ իմանալով որ Տերը խոստանում է պաշտպանել և ապահովել ձեզ: Ահա թե ով է մեր Բարի Հովիվը, և ահա թե ինչու է սա ամենասիրելի Սաղմոսը:
Աղոթք
Հիսուս, շնորհակալ եմ Քեզ իմ Բարի Հովիվը լինելու և Քո կյանքն ինձ համար տալու համար: Շնորհակալ եմ, որ խոստացել ես պաշտպանել և ապահովել ինձ: Ես երախտապարտ եմ, որ դու գիտես թե ով եմ ես և ամեն դեպքում սիրում ես ինձ: Օգնիր ինձ լսել Քո ձայնը և հետևել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում: Հիսուսի անունով, Ամեն.
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով: