9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մեր հովվի Բնույթը

Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։ Մատ. 18.12

Հովվի և ոչխարի օրինակը պետք է շատ կարևոր լինի Աստծո համար, քանի որ Աստվածաշունչը հեղված է այս հղումներով: Աստված հստակորեն մեզ ցանկանում է ցույց տալ Իր էության մասին որպես Հովիվ և մեր դիրքը որպես Իր ոչխար: Այսպիսով, ինչպիսի՞ն է Նրա էությունը որպես մեր Հովիվ:

Նախ, Հովվի բնույթը հետապնդելն է: Մատթեոս 18-ում Հիսուսը մեզ հայտնում է որ հովիվը անհամաչափ ժամանակ և էներգիա կծախսի՝ հետապնդելու միայն մեկին: Ինչո՞ւ։ Որովհետև, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, Նա ցանկանում է որ մենք իմանանք որ Նա երբեք անգամ այդ «մեկին» չի լքի: Մեր հասարակության մեջ մենք կարող ենք ընդհանուր առմամբ «մեկը» ընդունել որպես կորուստ և առաջ շարժվել. Դե, մենք դեռ իննսունինը ունենք և դա բավական լավ է առաջ շարժվելու համար: Բայց երբ խոսքը վերաբերում է հոգիներին, մեր Բարի Հովիվը տեսնում է անհատին հոտից այն կողմ: Երկրի վրա իր ողջ ժամանակաընթացքում Հիսուսը հայտարարեց որ հետապնդում է հիվանդներին, կույրերին, գերիներին և ճնշվածներին: Նա այս մասին հստակ նշում է Ղուկաս 19.10-ում, որ Իր առաքելությունն է «փնտրել կորածին և ապրեցնել»: Մեր Բարի Հովվի գործողությունը ամբողջ մարդկությանը մեկ առ մեկ փրկագնելու աշխատանք էր:

Երկրորդը, Հովվի բնույթը ապահովելն է: Երբ Սաղմոս 23-ը նշում է. «Տէրն է իմ հովիւը. եւ կարիք չեմ ունենա», – դժվար է հասկանալ: Ինչպե՞ս է հնարավոր կարիք չունենալ ինչ որ մի բանի այն էլ այս կյանքում։ Դավիթը անշուշտ հասկանում էր այդ աշխատանքը: Աստված ներշնչեց Դավթին գրել բազմաթիվ սաղմոսներ՝ օգտագործելով իր հովվական փորձը։ Դավիթը գիտեր թե հովիվն ինչ մեծ ներդրում է անում իր ոչխարներին խնամելու համար, և նա հոգում էր իր հոտի բոլոր կարիքները։ Երբ Աստված Դավթին հայտնեց 23-րդ սաղմոսի խոսքերը, նա տվյալ պահին գտնվում էր պատերազմի դաշտում։ Խոսքն այսպես է ասում 1 Թագ. 17.20-21 համարներում – «Եւ Դաւիթն առաւօտը կանուխ վեր կացաւ ոչխարները պահապանին յանձնեց, եւ վեր առաւ գնաց, ինչպէս որ Յեսսէն նորան հրամայել էր»։ Եւ երբոր հասաւ կառքերի տեղը, Դավիթը տեսավ թե ինչպես է Աստծո «մեկը», Իսրայլը ճակատ առ ճակատ կանգնած թշնամու առաջ Էլայի հովտում։  Ես պատկերացնում եմ թե ինչ նա զգաց իր մարմնի վրա։ Որպես իմ ոչխարների հովիվ՝ ես հոգում եմ ամեն ինչ և այս ոչխարները ոչ մի բանի կարիք չեն ունենա»։ Եվ հետո, երբ այդ հայտնության ծանրությունը նստեց իր ուսերի վրա, Դավիթը հասկացավ որ ինքը ոչխարն է, որին կխնամի Բարի Հովիվը: Եվ այսպես, նա հայտարարեց. «Ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա»:

Երրորդ, Հովվի բնույթը պաշտպանելն է: Արդյո՞ք ես միակն եմ որ հովվին պատկերում եմ խալաթով մի տղայի՝ գավազանով, որը դանդաղ ետ ու առաջ է քայլում դաշտում։ Ես հասկացա որ դա այնքան էլ աստվածաշնչյան պատկեր չէ: Երբ Դավիթը Սավուղ թագավորին դիմեց որ ինքը կարող է կռվել Գողիաթի դեմ, նա պատմեց թե ինչպես է փրկել իր ոչխարներին առյուծների ու արջերի բերանից և երկուսին էլ միայնակ սպանել՝ իր ոչխարներին փրկելու համար։ Ահա, դա է իմ հովիվը: Մեր Հովվի իրական կերպարը հզոր պաշտպանի կերպարն է:

Վերջապես, Հովվի բնույթը սիրելն է: Հիսուսն ասաց Հովհաննէս 15.13-ի մէջ. «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար»։ Մի անգամ ես կարդացի մի անասնաբույժի ձեռնարկ որտեղ ասվում էր որ ոչխարների միակ պաշտպանությունը փախչելն է: Որպես այդպիսին, ոչխարների կյանքը միշտ վտանգի տակ է: Ահա թե ինչու մենք՝ Աստծո ոչխարներս մեր բարի Հովվի կարիքն ունենք : Հիսուսը նախապատկերեց Իր սեփական զոհաբերական մահը, երբ ասաց. «Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար» (Հովհաննես 10.11): Ի՜նչ մեծ սեր մեր Հովվի կողմից։

Դուք գիտե՞ք թե որքան արժեքավոր եք այսօր: Հիսուսը թողեց Իր աթոռը երկնքում, որպեսզի փրկագնի քեզ, մեկին: Դուք արժեքավոր եք, քանի որ ոչխար եք Նրա արոտավայրում, և չկա ոչինչ որ ձեր Բարի Հովիվը չկարողանա անել ձեզ համար:

Աղոթք

Աստված, շնորհակալ եմ Քեզ որ իմ Հովիվն ես և հետապնդում ես ինձ: Այսօր ես խնդրում եմ Քո ապահովումն իմ կյանքում: Ես աղոթում եմ որ դու պաշտպանես ինձ թշնամու հարձակումներից: Օգնիր ինձ տալ քեզ իմ կյանքի վերահսկողությունը և գտնել այն ամենը, ինչ ինձ պետք է Քո մեջ: Որպես քո ոչխար, ես ուզում եմ հանգստանալ Քո մեջ, իմ Հովիվ: Ես գիտեմ որ Քեզ հետ ինձ ոչինչ չի պակասի: Շնորհակալ եմ ինձ սիրելու համար! Հիսուսի անունով, ամեն!

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով: