Կենտրոնացում.
Սատանան մեզ վրա հիմնականում հարձակվում է մեր մտքի միջոցով: Աստված մեզ տվել է Իր Խոսքը, որպեսզի կարողանանք ճշմարտությամբ դեմ կանգնել հակառակորդին և բոլոր կապանքներից ազատ լինել:
Ուսումնասիրություն Բանալի համար. Բ Կորնթացիներին 10.3-5:
Ծննդոց 3-րդ գլուխը մեզ պատմում է, թե ինչպես սատանան մարդկությանը ստով գերի վերցրեց: Հիսուսը եկավ պարտության մատնելու սատանային և ազատ արձակելու մեզ Իր ճշմարտությամբ (Հովհ. 8.32): Ահա երեք ճշմարտություն, որ մենք պետք է հասկանանք.
-
Միտքը չարի ու բարու հիմնական մարտադաշտն է (Հակ. 4.7):
Մենք մեր մտքի պահապաններն ենք: Սատանան մեզ այնպիսի մտքեր է բերում, որոնք հակառակ են Աստծո Խոսքին և փորձում է մեզ գերի վերցնել այդ մտքերով: Մենք պետք է որոշում կայացնենք՝ մտածել դրանց շուրջ կամ էլ գերի վերցնել դրանք: Մեր մտքերում ազատություն գալիս է՝ Հիսուսին մեր մտքերի Տերը դարձնելով:
-
Աստծո Խոսքը հոգևոր զենք է (Եփ. 6.10-17, Եբր. 4.12-13):
Աստծո տված զենքերից յուրաքանչյուրը՝ ճշմարտություն, արդարություն, փրկություն, Ավետարանի խաղաղություն, հավատ, Հոգու սուր, Նրա ճշմարտության կիրառումն է մեր կյանքում: Մենք սատանայի դեմ պայքարում ենք Աստծո ճշմարտությունով, իսկ ճշմարտության աղբյուրն Աստվածաշունչն է:
-
Աստծո Խոսքի վրա մտածելը հոգևոր պատերազմ է (Սաղմ. 1.1-3, Բ Օր. 6.6-9):
Աստծո Խոսքի վրա մտածելը՝ կոնկրետ համարները շարունակաբար կարդալն ու դրանց վրա մտածելու սովորություն է: Մենք վերածրագրավորում ենք մեր ուղեղը՝ այլ կերպ մտածելու՝ կապանքներ առաջացնող մտքերը փոխարինելով Աստծո Խոսքի ճշմարտությամբ: Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է օրը չորս անգամ մտածել Խոսքի վրա՝ երեկոյան, առավոտյան, երբ տանն ենք և երբ ճանապարհին ենք:
Քննարկում
- Ի՞նչը քեզ թվաց ամենաօգտակարն այս ուղերձի մեջ:
- Կարդա Բ Կորնթացիներին 10.3-5-ը: Ինչպե՞ս դու կբացատրեիր «մտքերը գերի վերցնել» հասկացությունը: Ինչո՞ւ է սա հնարավոր դառնում միայն Աստծո Խոսքի և Սուրբ Հոգու օգնությամբ:
- Կարդա Եբրայեցիներին 4.12-13-ը: Աստծո Խոսքը կենդանի է և գործող: Ի՞նչ մոտեցում ես դու ունեցել Աստվածաշնչի հանդեպ: Այս մտքերից ո՞ր մեկն է լավագույնս նկարագրում քո նախկին պատկերացումն Աստվածաշնչի վերաբերյալ.
(ա) Աստվածաշունչն առասպելների պատմական ժողովածու է:
(բ) Աստվածաշունչը կանոնների ու ցուցումների գիրք է:
(գ) Աստվածաշունչը ճշմարիտ է, սակայն դժվար հասկանալի:
(դ) Այլ: - Խնդիրը ոչ թե վախն է, դեպրեսիան, կիրքը, բարկությունը, քո կախյալությունը, քո անցյալը կամ , այլ քո մտածելակերպը դրա մասին: Կարո՞ղ ես քո կյանքից օրինակ բերել, թե ինչպես է Աստված ազատել քեզ, երբ դու սովորել ես այլ կերպ մտածել:
- Մի քանի րոպե հատկացրու՝ նայելու Աստվածաշնչի մեջ և որոշելու, թե որ համարի վրա դու կցանկանայիր մտածել այս շաբաթ: Եթե քեզ համար հարմար է, կարդա այն բարձրաձայն խմբի առաջ: Տուն տար
Ամփոփելիս հիշիր.
- Սատանայի հետ մեր մարտադաշտը մեր միտքն է:
- Աստծո Խոսքը մեր զենքն է՝ հաղթելու սատանային:
- Աստվածաշնչի վրա մտածելը մի գործընթաց է, որով հաղթում ենք ճակատամարտը:
Աղոթիր
Աղոթիր, որ յուրաքանչյուր անձնավորություն այս շաբաթ հաղթություն ունենա իր մտքերի դեմ ճակատամարտում: