Բանալի համարներ. Հով. 1.11-28
11 Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չընդունեցին։ 12 Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ 13 Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։
1. առաջին մկրտությունը դա հոգու վերածնունդն է։
Ժող. 3.11 — Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է մարդկանց սրտումը.
- Հիսուսն ասաց, եթե մարդը վերստին չծնվի չի կարող տեսնել Աստծո արքայությունը (Հովհ. 3.3)։
- Եթե մարդը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո թագավորությունը։ (Հովհ. 3.5)։
- Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի (Հովհ. 3.4,6)։
- Սուրբ Հոգին մեզ մկրտեց քրիստոսի մարմնի մեջ։ Նա մեզ դրեց Քրիստոսի ձեռքերի մեջ։
Օրինակ։ երեխան մոր որովայնում ապրում է ջրի մեջ և սնունդ է առնում իր մորից ու ճանաչում է իր մոր ձայնը։
Աստված մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ (Տիտոս 3.3-4)։
Գաղ. 3.27 – Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած էք։
Եփ. 5.26 – Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի ավազանովը՝ խօսքի միջոցով.
29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ 30 Սա է, որի մասին ես ասում էի. “Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ 31 Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։
2. Ջրի մկրտությունը քո վերածնման խորհրդանիշն է։
Ինչո՞ւ Մկրտվել
- Որովհետև ուզում ես հետեվել Քրիստոսի օրինակին։
Մար. 1:9 – Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։
Հռ. 6.4,5 — 4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ 5 Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։
- Որուհետև Քրիստոսն է դա պատվիրել։
Մատ. 28.19-20 – Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով.
- Ո՞վ պետք է մկրտվի
Ցանկացած անձնավորություն, որ որոշում է կայացրել հավատալ Քրիստոսին, պետք է մկրտվի։
Եվ նրանք ուրախությամբ ընդունեցին խոսքը և մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան (Գործք 2․41)։
Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին (Գործք 8.12):
Ներքինին ասաց. Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ (Գործք 8.36)։
Այդ ժամանակ Պետրոսն ասաց. Ո՞վ կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես և մենք (Գործք. 10.47)։
Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները (Գործք 16.33)։
3. Սուրբ Հոգու խոստումը (մկրտությունը) Քրիստոսի ուսմունքն է։
32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ 33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը”։ 34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ “Սա է Աստծու Որդին”։
Մար. 16.15-16 – Նրանք, ովքեր հավատում են, հայտնի կլինեն հետևյալ նշաններով.
Իմ անունով չար ոգիներ պիտի հանեն,
Նոր լեզուներով պիտի խոսեն,
Ձեռքով օձ պիտի բռնեն առանց խայթվելու (Ծննդոց 3.14-15),
Եվ եթե մահացու որև է թույն էլ խմեն, չպիտի վնասվեն,
Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն նրանց։
Մար. 16.20 – Եվ նրանց քարոզչությունը հաստատվում էր իրենց տրված բոլոր նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։