Այդ կարասները ջրով լցրեք
Կենտրոնացում.
Ինչու՞ էր Հիսուսն այնտեղ գտնվում.
Հիսուսը հրավիրված էր Կանայի հարսանիքին իր աշակերտների հետ, և մենք գիտենք որ այդ հարսանիքին ներկա են եղել առնվազն հինգ աշակերտ՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսը, Փիլիպոսը, Նաթանայելը և մի աշակերտ որի անունը նշված չէ (Հովհ. 1:35): Հրավիրված էր նաև Հիսուսի մայրը: Մենք չգիտենք թե ինչու՞ էին Հիսուսին հրավիրել։ Մարիամը, հավանաբար ուներ մտերիմ կապ այս ընտանիքի հետ, քանի որ նա շատ մտահոգված էր, երբ գինին վերջացավ և կարծես նաև ուներ որոշ պատասխանատվություն սննդի սպասարկման անձնակազմին հանձնարարություններ տալու: Նշենք, որ Հովհաննեսի Ավետարանում Մարիամը միայն երկու անգամ է նշվում, այստեղ մեկ անգամ և հաջորդ անգամ խաչի ներքո, երբ Հիսուսը պատվիրեց իր աշակերտին խնամելու իր մորը։ Մենք գիտենք, որ Հիսուսի աշակերտներից մեկը՝ Նաթանայելը, եկել էր Կանայից և հավանաբար կճանաչեր այդ ամուսիններին:
Ուսումնասիրություն.
Հովհանեսն իր ավետարանում գրել է 7 նշանների մասին. (ո՞րն է նշանների նպատակը)
- Քրիստոսը ջուրը գինու է վերածում. 2:1
- Ազնվականի որդուն բժշկում. 4:46
- Քրիստոսը մի անդամալույծի է բժշկում. 5։1
- Հինգ հազար մարդ է կերակրում. 6
- Հիսուսը քայլում է ջրի վրայով. 6
- Հիսուսը բժշկում է կույրի աչքերը. 9։1-7
- Հիսուսը հարություն է տալիս մեռած Ղազարոսին. 11
Բանալի համար. Հով. 2:1-11
1 Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայում, եւ Հիսուսի մայրն այնտեղ էր։ 2 Հարսանիքի հրավիրուեցին նաեւ Հիսուս եւ իր աշակերտները։ 3 Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունեն։ 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5 Նրա մայրը սպասաւորներին ասաց. Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք։ 6 Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ունէր։ 7 Հիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ լցրին բերնէբերան։ 8 Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։ 9 Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), սեղանապետը փեսային կանչեց, 10 Եւ նորան ասեց. Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը. Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես։ 11 Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։
Բանալի Բառ — Cana = “place of reeds”— Եղեգի բնակավայր.
Հրաշքի Նպատակը։
22 Արդ երբոր նա մեռելների միջից հարություն առավ, նորա աշակերտները հիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. եւ հավատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Հիսուսը։ 23 Եւ երբոր Երուսաղէմում էր զատկի տօնին, շատ մարդիկ հավատացին նորա անունին. տեսնելով նրա այն նշանները, որ անում էր։
Որոշ Ճշմարտություններ այս դատարկ կարասների մասին.
- Կարևոր է իմանալ, որ ամեն մի կարասի կշիռը դատարկ ժամանակ եղել է 190 pound, 86 կիլոգրամ.
- Ամեն մի կարասի մեջ կարող էին լցնել 30 gallons (գալոն) ջուր, 113 լիտր։
- 6 կարասների մեջ կարող էին լցնել 150 gallons ջուր, 567 լիտր։
- Դա մոտավորապես 150 մարդու համար բավարար ջուր էր։
- Եվ բոլոր կարասների կշիռը լցված ժամանակ, կազմում էր մոտ 1800 pounds, 817 կիլոգրամ.
Որոշ Ճշմարտություններ ծառայողների մասին.
- Մենք չգիտենք, թե քանի հոգի է ծառայել այս կարասները լցնելու (հավանաբար ջուրը վերցրել են ջրհորից) և սպասարկելու համար։ Այդ ժամանակաշրջանի ջրհորները եղել են մոտ մինչև 60 (200 ft.) մետր խորությամբ և ջուրը կարող էին այնտեղից հանել փոքր դույլերի օգնությամբ։
- Առնվազը 20 մարդ էր պետք որպեսզի այդ կարասները տանեին ջրհոր, որի հեռավորությունը կլիներ մոտ կես կիլոմետր։
- Այս մեծ կարասները նրանք չէին կարող իջեցնել ջրհորի մեջ։ Դե պատկերացրեք, ք՞անի անգամ են փոքրիկ դույլը իջեցրել ջրհորի մեջ որպեսզի կարողանաին այդ մեծ կարասները բերնեբերան ջրով լցնել։ Եվ ք՞անի ժամ է տևել ջուրը լցնելու ընթացքը։
- Բայց դեռ դա բավական չէր։ Հիշեցնեմ, որ Տերը պատվիրեց կարասների մեջ ջուրը լցնեն բերնեբերան։
Աստված մեզ տալիս է մեր նախատեսածից ավելի շատ։
1. Հիսուսը լցրեց վեց հին կավե ամանները նոր գինով։
6 Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ (75 լիտրից) հարյուր լիտր տարողություն ունէր։
6-րդ օրը։ Եւ Եհովա Աստուած հողի փոշուց շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանության շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղավ։ (Ծննդ. 2:7)
2 Կոր. 4:7 – Բայց այս գանձն ունենք կավէ ամանների մէջ, որպէսզի զօրության գերազանցությունը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։
Բրուտի գործը անթերի է։
Եր. 18:1-6 – 1 Այն խօսքը, որ Տիրոջ կողմանէ եղաւ Երեմիային ասելով. 2 Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։ 3 Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։ 4 Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ 5 Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. 6 Մի՞թէ ես չեմ կարող այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։
Հռ. 15:13 – Եւ Հույսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով, հավատալու մէջ, որ հուսով ավելանաք Սուրբ Հոգու զօրութիւնով։
2. Երբեմն Աստված մեզ կանչում է դժվար աշխատանքի, բայց մեծ նպատակի համար։
- Ինչպե՞ս ենք արձագանքում: Մ՞իթե բողոքում ենք, անհանգստանում և միգուցե մենք աղոթում ենք, որ այդ ընթացքն արագ անցնի:
Կող. 3:23 – 23 Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.
Աստված մեզ տալիս է մեր նախատեսածից ավելի շատ։
10 Եւ նորան ասեց. Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը. Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես։
- Ահա մեկ կարևոր ճշմարտություն։ Նա երբեք մեզ չի կանչի մի գործի մեջ, որը մեր կարողություննեից վեր է։ Այլ մեծ գործերի մեջ էլ նա ունի հավատարիմ մարդիկ որպես մի հավատարիմ թիմ:
- Շատ կարևոր է քեզ շրջապատես հավատքի մարդկանցով, ովքեր կաջակցեն քեզ Աստծո գործի մեջ։ Ավելին կարող եմ ասել, հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր միայն բացասական են խոսում։ (Թվոց 13)
Գաղ. 6:2 – 2 Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։
3. Միասնության մեջ մեծ ուժ կա — այդ ուժն էլ հրաշքներ է գործում։
- Որքա՞ն ժամանակ եք տրամադրում շաբաթվա ընթացքում հաղորդակցվելու Աստծո և մյուս հավատացյալների հետ: Դուք զգու՞մ եք Աստծո զորությունը Ձեր կյանքում։
Գործ. 2:1,44 – 1 Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ 44 Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին։