9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Բառերի ճնշումը

Բառերի ճնշումը
Ինչպե՛ս էր Հիսուսն օգտագործում բառերը

Ներածություն

Դուք գիտե՞ք, որ համեմատականորեն լեզուն մարդու մարմնի ամենաուժեղ մկանն է (livescience.com)։ Հաշվված է, որ մարդն անցկացնում է իր կյանքի մոտ մեկ հինգերորդը խոսելով։ Եթե մեր բոլոր բառերը տպագրվեին, արդյունքն այսպիսին կլիներ. մեկ օրվա ընթացքում ասված բառերը 50 էջանոց գիրք կկազմեին, իսկ մեկ տարում մարդը կկազմեր 200 էջից բաղկացած 132 գիրք (Մուդիի Աստվածաշնչյան համալսարան, «Այսօր Խոսքի մեջ», հունիսի 15, 1992թ.)։

Ի՞նչ կլիներ, եթե ամեն օր մի դատական քարտուղար հետևեր ձեզ։ Ի՞նչ տեսք կունենային երեկվա սղագրությունները։ Ձեր բառերից քանի՞սը կլինեին խրախուսող, աղոթքով լցված, դրական, կամ՝ ընդհատող, քննադատական։ Քանի՞սը կլինեին զուր տեղն ասված կամ անիմաստ։

Հիսուսի հրապարակային ծառայությունը մոտավորապես 3 տարի տևեց։ Ըստ մեր վիճակագրության, եթե Հիսուսի հետ դատական քարտուղար լիներ, մենք կունենայիք Նրա բառերի մոտ 80.000 էջ սղագրություն։ Հովհաննեսը նույնիսկ ակնարկում է այս մասին իր Ավետարանի վերջում։ Հովհաննես 21։25-ում գրված է. «Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ-մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այն գրված գրքերը տանելու»։

Հիսուսի եղբայր Հակոբոսն անվանեց լեզուն «…մի անզուսպ չար… լցված մահաբեր թույնով»։ Նա ասում է, որ լեզուն զորավոր է ինչպես մի կայծ, որը կարող է կրակով այրել մի ամբողջ անտառ։ Մենք գիտենք, որ Հիսուսի լեզուն նման չէր Հակոբոսի նկարագրությանը։ Հիսուսը երբեք չմեղանչեց Իր բառերով։ Նա երբեք սխալ կերպով չգործածեց դրանք։ Նա երբեք չասաց անփույթ բառեր։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի ասած բառերից։ Եվ ավելի կարևոր մի բան՝ ի՞նչ կարող ենք սովորել այն պահերից, երբ Հիսուսը ոչինչ չասաց։ Եկեք այսօր անդրադառնանք երկու ճշմարտության այն մասին, թե ինչպե՛ս էր Հիսուսն օգտագործում բառերը։

1. Հիսուսը գիտեր Իր բառերի զորությունը։

  • Հովհաննես 1։1. Նա մարմին դարձած Խոսքն է։

Սկզբումն էր Բանը. եւ Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր։

  • Նա հանդարտեցրեց փոթորիկը մեկ բառով (Մարկոս 4։35-41)։

Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 

  • Նա բժշկեց հիվանդների, հարություն տվեց մեռելների և դևեր հանեց՝ պարզապես խոսելով։
  • Նա սովորեցնում էր իշխանությամբ։

Նա միշտ չէ, որ պատասխանում էր։ Նա հարցեր էր տալիս գրեթե նույնքան հաճախ, որքան պնդումներ էր անում։

Jesus is the question. Jesus asks 307 questions. He is asked 183 of which he only answers 3.

  • Մատ. 18:22 – Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։ 
  • Մատ. 19:9 – Եւ ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։ 
  • Մատ. 19:9,17 – “իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։

“Have you noticed that in the Gospels Jesus asks a ton of questions? In every situation, he’s asking questions. I think Jesus may have asked even more questions than Socrates ever did.”

“What are you looking for?” “But who do you say that I am?” Still other questions are a direct challenge to the listener: “Why do you not understand what I am saying?” “Where is your faith?” “Why could you not watch with me one hour?”

  • «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է» (Մատթեոս 22։20)։
  • «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում» (Ղուկաս 10։25-27)։
  • «Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ, թէ ընկեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդին» (Ղուկաս 10։36)։
  • «Մարդիկ Ինձ համար ո՞վ են ասում, որ մարդու Որդին լինի» (Մատթեոս 16։13)։

Գործնական կիրառություն. Մենք կարող ենք հասկանալ, որ մեր բառերը զորություն ունեն, հատկապես այն մարդկանց կյանքերում, ում վրա մենք իշխանություն ունենք։ Մտածեք, թե ինչպե՛ս եք խոսում ձեր երեխաների հետ։ Արդյո՞ք դուք մշտապես պատվիրում և սովորեցնում եք նրանց, թե՞ ջանում եք օգնել նրանց անձամբ բացահայտել պատասխանները՝ հարցեր տալով։ Եթե դուք ղեկավար եք կամ բարձր պաշտոն ունեք ձեր աշխատանքի վայրում, մտածեք ձեր բառերի զորության մասին։ Արդյո՞ք հարգանքով եք հրամաններ տալիս և կարգադրություններ անում ձեր ենթականերին։ Թե՞ պահանջում եք անհնարին և անտրամաբանական բաներ, կամ այնպիսի բաներ, որոնք ինքներդ չեք ցանկանում անել։

Իսկ ինչպե՞ս եք խոսում ձեր կողակցի հետ։ Ձեր սիրելիներին ուղղված բառերը կարող են կառուցել կամ կործանել (Եփեսացիների 4։29)։ Զգուշորե՛ն ընտրեք ձեր բառերը։

2. Հիսուսը երբեք չէր օգտագործում Իր բառերը՝ մարդկանց հարկադրելու համար։

  • Հիսուսը կարող էր անցկացնել Իր ծառայության երեք տարիները երկրի վրա՝ շտկելով և հանդիմանելով մարդկանց։ Քանի որ Նա ճշմարտությունն էր (Հովհաննես 14։6), Նա կարող էր ամեն օր անդադար ասել մարդկանց, որ նրանք սխալ էին։ Եվ անելով սա՝ Նա լիովին ճիշտ կլիներ։ Բայց Նա չէր եկել, որ պատնեշ կառուցեր ճիշտ և սխալ վարվողների միջև, այլ կամուրջ՝ հոգևոր մահվան և հոգևոր կյանքի միջև։ Նա չէր եկել խոսք ասելու համար։ Նա եկել էր, որ դրական փոփոխություններ բերեր ամեն ինչում։
  • Մտածեք բոլոր այն հարկահավաքների մասին, ովքեր Մատթեոսի տուն եկան նրա աշակերտ դառնալուց կարճ ժամանակ անց (Մատթեոս 9։9-13)։ Հիսուսը սխալ ապրող մարդկանցով լի մի սենյակում էր։ Բայց Նա չհանդիմանեց նրանցից ոչ մեկին։ Հիսուսը միայն հանդիմանում էր այն մարդկանց, ովքեր իրենք էին ցանկանում հանդիմանություն ստանալ Նրանից։
  • Երբ Հիսուսը խոսեց ջրհորի մոտ եկած կնոջ հետ Հովհաննես 4-ում, Նա հարկադրանքով կամ ստիպողաբար չխոսեց նրա հետ, և չօգտագործեց այն, թե ո՛վ էր Ինքը։ Նա կարող էր խստորեն քննադատել նրան՝ ասելով, որ Ինքը Մեսիան էր, խոսակցության հենց ամենասկզբից։ Փոխարենը, Նա աստիճանաբար հայտնեց Իրեն՝ շփվելով այդ կնոջ հետ։ Այստեղից կարելի է կարևոր եզրակացություններ անել այն մասին, թե ինչպե՛ս պետք է վկայություն տալ մարդկանց, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին։
  • Նա հանդիմանեց աշակերտներին, երբ նրանք ցանկանում էին կրակ կանչել երկնքից, որպեսզի պատժեին սամարացիներին՝ իրենց չընդունելու համար (Ղուկաս 9։52-55)։
  • Երբեմն Նա ընդհանրապես ոչինչ չէր խոսում։
  • Բերելով Նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ՝ մեղադրողները պահանջում էին Հիսուսի կարծիքն այն մասին, թե ինչպե՞ս վարվել նրա հետ։ Հիսուսը ոչինչ չպատասխանեց։ Նա պարզապես կռացավ և սկսեց գրել գետնի վրա։ Երբ ի վերջո Հիսուսը խոսեց, Նրա խոսքն այնքա՜ն խորը հանդիմանեց նրանց, որ նա այլևս ոչինչ ասելու կարիք չուներ։
  • Հովհաննես 11։35-ում Հիսուսը հանդիպեց Մարիամին, ով տրտմել էր իր եղբայր Ղազարոսի մահվան պատճառով։ Մարիամը գրեթե հանդիմանեց Հիսուսին, երբ ասաց. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»։ Հիսուսը չվիճեց նրա հետ։ Փոխարենը, Նա լաց եղավ Մարիամի հետ։ Մտածեք այս մասին հաջորդ անգամ, երբ այցելեք հարազատի կորցրած մարդկանց։ Ավելի ընդունելի է (և որպես կանոն՝ նախընտրելի) լաց լինել տրտմողների հետ, ոչ թե մտածել, թե ինչ «ճիշտ» խոսքեր կարող եք ասել։

Գործնական կիրառություն. Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք կանչված ենք շահելու մարդկանց կյանքերը, ոչ թե հաղթելու վիճաբանությունների մեջ։

Ամփոփում

Այս ուղերձի սկզբում մենք խոսեցինք այն մասին, թե ինչպիսի՛ն կարող է լինել 50 էջից բաղկացած ձեր երեկվա սղագրությունը։ Եվ ձեզանից ոմանք, հավանաբար, մի փոքր ազդվեցին՝ մտածելով այն մասին, թե ինչպե՛ս են չարաշահել իրենց բառերի զորությունը։ Այնուամենայնիվ, վաղը նոր օր է, և դուք կարող եք հենց հիմա որոշել, թե ինչպիսի՛ն կլինի ձեր վաղվա սղագրությունը։ Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը կարդում է այդ տեքստը։ Ի՞նչ կուզենայիք ասել։ Ինչպիսի՞ բանալի բառեր կգտնվեին, եթե այդ տեքստով որոնում անցկացվեր։ Ձեր անձնական աղոթքի ժամանակ խնդրեք, որ Աստված օգնի ձեզ հասկանալ ձեր բառերի զորությունը։

Սաղ. 19:14 – 14   Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ  իմ Փրկիչ։