ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գործք Առաքելոց 1.12-14
12 Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։ 13 Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին …14 Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։
Ի՞նչ նշանակություն ունի « Վերնատունը» Գործք Առաքելոց 1.13-ում։
- «Վերնատունը» Հովհաննեսի Ավետարանում նշանակալից տեղ է և կապված է Սուրբ Հոգու մասին Հիսուսի ուսմունքների հետ (Կարդացե՛ք Հովհաննես 13-15)։
- Հովհաննես 17-ում Հիսուսը Զատիկի ընթրիքից հետո աղոթեց Վերնատանը:
- Վերնատունը հաղորդակցության և վերամիավորման վայր է (Գործք 1.12-14, Գործք 2.1)։
- Վերնատունը հոգևոր պարգևների և փոխանցման վայր է (Գործք 2.4)։
- Վերնատունը մի վայր է, որտեղ կարելի է Աստծուն փնտրել որոշումներ կայացնելու ժամանակ (Գործք 1.24):
13 Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին… (այսինքն բնակվում էին)
I. Վերնատունը քո և Աստծո հանդիպման վայրն է։
Գ Թագ. 17.19-23 — 19 Եվ Եղիան ասաց կնոջը. Ի՛նձ տուր տղայիդ. և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։ Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. … 22 Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. Տե՛ս, որդիդ կենդանի է։
Դ Թագ. 4.11, 32-35 — 11 Մի օր էլ, երբ Եղիսեն եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։
32 Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։ 33 Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ 34 Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։ 35 Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։
II. Վերնատանը մենք նույնանում ենք Տիրոջ հետ։
Մեր բերանը դրեց նրա բերանին, մեր աչքերը՝ նրա աչքերին, մեր ափերը՝ նրա ափերին և այդպես մեր սրտերը բրոբոքվում են Սուրբ Հոգու կրակով։
- Գործք Առաքելոցում վերնատուն բառը հիշատակվում է եէեք անգամ։ Երեք հանդիպում զորությամբ և հրաշքներով:
-
- Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին (Գործք 1.13)։
Արդյունքը – Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին (Գործք 2.4)
-
- Պատահեց, որ այդ օրերին նա (Տաբիթան, Այծեմիկը) հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին (Գործք 9.37)։
Արդյունքը – 39 Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին… 40 Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. Տաբի՛թա, վե՛ր կաց։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց (Գործք Առաքելոց 9.39, 40)
-
- Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք… Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին… նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։(Գործք 20.8,9 )
Արդյունքը – 10 Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է (Գործք 20.9-10)։
III. Վերնատունը իմ հոգու ծածուկ սենյակն է:
- Վերնատունը սպասման, բժշկության և վերականգնման վայր է։
- Խնդրում եմ պատմեք ձեր վերին Վերնատան փորձառության մասին: