Դու Պետք է Հույս Ունենաս
2 Թագ. 9:6-13
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
David and Jonathan covenant. 2 Samuel 9:6-13
“Thew are two different types of hope in this world. One is hoping for something and the other is hoping in someone.” —Pete Wilson
«Այս աշխարհում կա երկու տեսակի հույս։ Մեկը՝ հույսն է ինչ-որ բանի համար, իսկ երկրորդը՝ ինչ-որ մեկի հանդեպ»։ —Փիթ Վիլսոն
Բանալի բառ
Մերիբաաղ, Merib-Baal, Fighter of Baal — Պատերազմող
(1 Մնաց. 8:34 – Եւ Հովնաթանի որդին՝ Մերիբաաղ. և Մերիբաաղը ծնեց Միքային։)
Մեմփիբոսթէ, Mephibosheth — (Bib Heb: מְפִיבֹשֶׁת, meaning “from the mouth of shame”Բերանի ամոթանք
Mica — Who Is Like YHWH
Բանալի խոսք.
(2 Թագ. 9։6-13)
6 Եւ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դավիթի մօտ եկավ եւ երեսի վրա ընկավ ու խոնարհութիւն արեց նրան։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։ 7 Եւ Դավիթը նորան ասեց. Մի վախեցիր, որովհետեւ քո հայր Հովնաթանի սիրո համար քեզ անպատճառ բարերարութիւն (Գութը շարժվեց, ողորմություն) պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանից հաց ուտես։ 8 Եւ նա խոնարհվեց եւ ասաց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վրա նայեցիր։ 9 Իսկ թագաւորը Սավուղի ծառա Սիբային կանչեց, եւ նորան ասաց. Այն ամէնը, ինչ պատկանում էր Սավուղին եւ նորա ամբողջ տանը, տալիս եմ քո ստացուածքը քո տիրոջ որդուն։ 10 Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակեք նրա հողը, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. Եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանից հաց ուտի։ Եւ Սիբան տասնհինգ որդի եւ քսան ծառա ունէր։ 11 Եւ Սիբան ասեց թագավորին. Իմ թագավոր տէրս ինչ որ հրամայեց իր ծառային, այնպէս էլ կանի քո ծառան։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դավիթը, թագավորի որդկանց մէկի պէս իմ սեղանից հաց պիտի ուտի։ 12 Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր. Եւ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։ 13 Մեմփիթոսթէն բնակվում էր Երուսաղէմում. Որովհետեւ միշտ թագաւորի սեղանից հաց էր ուտում, եւ նա երկու ոտքից կաղ էր։
1. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնցում ոչ ոք մեղավոր չի եղել. պարզապես դա տեղի է ունեցել հանգամանքների բերումով։
- Առաջինը՝ Մեմփիբոսթեն և չէր կարող քայլել։
2 Թագ. 4:4 – 4 Եւ Հովնաթանը մի տղա ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սավուղի եւ Հովնաթանի լուրը Հեզրայէլից եկավ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առավ եւ փախավ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ եւ կաղ դառավ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ էր։
Հոբ 17:15 – 15 Եւ հիմա ո՞ւր է իմ hույսը. Եւ իմ հույսը ո՞վ է տեսնելու։
Հով. 5:6-9 – 6 Երբ Հիսուսը տեսավ նորան պառկած, եւ իմացավ (and learned), և իմացավ որ դա շատ ժամանակից ի վեր էր, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։ 7 Հիվանդը պատասխանեց նորան. Տէր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը շարժվում է՝ ինձ ավազանի մէջ իջեցնի. եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից ավելի առաջ է։ (Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վրա նայեցիր։) 8 Հիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ գնա։ 9 Եւ մարդն իսկույն առողջացավ, վեր կացավ վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս.
1 Պետրոս 5:10 — Եւ բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կանչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Կող. 1:27 – 27 Աստուած կամեցավ ցույց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներում, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի հույսը։ Ինչպես Դավիթը Մեմփիբոսթյին
2. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնք տեղի են ունեցել անմիջապես այլ մարդկանց մեղսալի գործողությունների արդյունքում։
- Մեմփիբոսթեն ապրում էր աքսորավայրում, քանի որ Սավուղ թագավորը նրա պապն էր։ Սավուղը որոշեց լինել Դավթի թշնամին։ Այս հանգամանքը Մեմփիբոսթեի վերահսկողությունից դուրս է։
«Սպասելը ցավոտ է։ Մոռանալը ցավոտ է։ Բայց չհասկանալը, թե ի՛նչ որոշում է պետք կայացնել, կարող է երբեմն ամենացավոտը լինել…» Խոսե Ն. Հարիս ― Jose N. Harris,
3. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնք տեղի են ունեցել մեր իսկ սխալ որոշումների պատճառով։
8 Եւ նա խոնարհվեց եւ ասաց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վրա նայեցիր։
-
Մեմփիբոսթեն ապրում էր Լադաբարում, ինչը կարող է թարգմանվել որպես «ոչ մի հաղորդակցություն», «ոչ մի խոսք կամ կապ», «ոչ մի արոտ»։
-
Ոչ ոք չէր հարկադրել նրան ապրել այնտեղ, որտեղ նա ապրում էր։ նա ինքն էր որոշել դա, զուտ վախի կամ ամոթի պատճառով։
-
Մեմփիբոսթեի կյանքի ընթացքում կար երկու գործոն, որոնք մշտապես հուսահատ վիճակում էին պահում նրան. ամոթը և մեղքի զգացումը։
Մեղքի զգացումն ասում է. «Ես սխալ եմ գործել», իսկ ամոթը՝ «Ես սխալ եմ»։ Ամոթը խաբեությամբ դրդում է հավատալ, որ ես արժանի եմ կապանքների մեջ լինել մինչև իմ կյանքի ավարտը։
Ե՛վ ամոթը, և՛ մեղքի զգացումը կարող են թույլ չտալ ինձ տեսնել այն հույսը, որն իմ առջև է։
«Վստահիր անցյալն Աստծո ողորմությանը, ներկան՝ Նրա սիրուն, և ապագան՝ Նրա նախախնամությանը» —Օգոստինոս Երանելի
Ամփոփում
-
The choices of others no longer were held against him.
Այլ մարդկանց որոշումներն այլևս չպահվեցին նրա դեմ։ -
He was set free from his own poor choices.
Նա ազատ արձակվեց իր սխալ որոշումներից -
The king restored him.
Թագավորը վերականգնեց նրան
Ների՛ր քեզ։
Ի՞նչ հանգամանք է դրդել քեզ անհուսություն զգալ։
What are the things that you’re clinging to from your past that have come to define who you are today?
Արդյո՞ք ձեր անցյալում եղել են այնպիսի բաներ, որոնք դուք այսօր բաց չեք թողնում և որոնք դարձել են ձեր ինքնության մասը։