Սկսենք այս հարցից՝ ինչի՞ հիման վրա ենք մենք աջակցում և աղոթում Իսրայելի համար։
Ինչո՞ւ։ Իսրայելին աջակցելը քաղաքական խնդիր չէ… Դա աստվածաշնչյան խնդիր է:
I. Ամենապարզ պատասխանը Հիսուսի տված պատասխանն է.
Սամարացի կնոջը ջրհորի մոտ… (Հովհաննես 4.22) «որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։»
Առանց Հրեաների մենք չէինք ունենա նահապետներ, մարգարեներ, առաքյալներ, Աստվածաշունչ և Փրկիչ: Այս ամենից զրկված…
Առանց հրեաների, որքա՞ն փրկություն կմնար մեզ համար։
Իհարկե ոչ մի փրկություն։
II. Իսրայելի յուրահատկությունը.
- Իսրայելը միակ ազգն է երկրի վրա, որը ստեղծվել է Աստծո նախասահմանությամբ։
- Իսրայելը միակ ժողովուրդն է, որի սահմանները գրված են Աստվածաշնչում։
- «Իսրայել» անունը նկարագրում է այն ազգին, որը սերում էր Հակոբից, վերանվանվեց Իսրայել, և նրա 12 որդիները ստեղծեցին 12 ցեղեր, որոնք դարձան ազգային Իսրայել։
- Հետագայում Իսրայելի ժողովուրդը կոչվեց «Հրեաներ»։
Փաստ. հրեաներն ու Իսրայելը հոմանիշներ են… Դուք չեք կարող սիրել Իսրայելը առանց սիրելու հրեաներին և հակառակը:
- •Կրկին մտածեք դրա մասին:
III. Ինչու՞ ենք մենք պաշտպանում Իսրայելը…
Եկեղեցին Իսրայելը չէ։ Սպասե՛ք։ Սա ուսուցանվել է եկեղեցիներում սերունդներ շարունակ։
- •Նոր Կտակարանում Իսրայել անվանումը նշված է
77 անգամ և այս հղումները երբեք… երբեք չեն կիրառվում եկեղեցու վրա:
Հրեա բառը Հին Կտակարանում նշված է 75 անգամ
188 անգամ Ն.Կ. = Հրեաներ…
Աստվածաշնչի ընդհանուր գրառում «Հրեա» 263 անգամ…»
Մյուս կողմից, «Քրիստոնյա» տերմինը Նոր Կտակարանում հանդիպում է ընդամենը 3 անգամ:
«Քրիստոնյա» 3 անգամ։
Փաստ. եկեղեցին չի փոխարինել Իսրայելին.
- Այս թվերը ցույց են տալիս այն յուրահատկությունը, որը Տերը տվել է Հրեա ժողովրդի և Իսրայել ազգի վրա:
- Աստվածաշնչի անվիճելի փաստը.
Իսրայելը եզակի է… Իսրայելը չի ընտրել այս եզակիությունը… Աստված ընտրեց այն նրանց համար:
- Լսեք Դավթի աղոթքը 1 Մնաց. 17.20- 22—ում
20 Ով Տէր, չկայ քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածին պէս։
21 Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
22 Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար (your own) ժողովուրդ շինեցիր յաւիտեան. և դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։
- Քրիստոնյաները, ովքեր ասում են, որ Աստված կոտրել է Իսրայելի հետ ունեցած ուխտը, չափազանց սխալ են…
«Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր յաւիտեան.»
Չկա որևէ այլ ազգ, ում Աստված երբևէ ասել է այս խոսքերը։
- Մեսիան եկավ Հրեա ժողովրդի միջով։
Հռովմայեցիս 9.4-5—ում, Պողոսը թվարկում է այն յուրահատկությունները, որոնք վերաբերում են միայն Իսրայելին և Հրեաներին:
4 Որոնք իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները. 5 Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։
Աստված Հրեա ժողովրդին որդեգրեց որպես ազգ…
Որպես Նրա ժողովուրդ: Ելից 4.22, «Աստված Մովսեսին… ասա փարովային… Այսպես է ասում Տերը… Իսրայելն իմ որդին է… Իմ առաջնեկ որդին»:
IV. Հրեա ժողովրդի ամբողջական պատմությունը Աբրահամից մինչև ժամանակների վերջը կանխագուշակված է աստվածաշնչյան մարգարեություններում:
Իսրայել ազգի վերաբերյալ 16 հիմնական մարգարեություններ կան։
- Իսրայելի ստրկացումը Եգիպտոսում կանխագուշակված է Ծննդոց 15.13-ում։
Հրեա ժողովրդին բնաջնջելու առաջին փորձը Եգիպտոսում. «Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին»։
- Իսրայելը ազատագրվում է Եգիպտոսից մեծ ստացվածքով… Ծննդոց 15.14։
- Նրանք տիրում են Քանանի երկրին կանխագուշակված էր Աբրահամին Ծննդոց 13.12–17-ում։
Որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան (Ծննդոց 13.15):
4-12 մարգարեությունները կանխատեսում են հյուսիսային և հարավային թագավորությունների գերությունը… տաճարի կործանումը և հրեաների ցրումը հեթանոս ազգերի մեջ:
13-րդ մարգարեություն. Հրեաները հավաքվում են աշխարհի ազգերից և Իսրայելը վերածնվում է, Մայիսի 15, 1948 թ. (Եզեկիել 37)
- Տրամաբանական է, որ եթե Աստվածաշունչը կարող է բացարձակ ճշգրտությամբ կանխատեսել 13 պատմական իրադարձություններ.. ուշադրություն չե՞ք դարձնի վերջին 3 մարգարեություններին։
- 14-րդ մարգարեություն — Հեթանոս ազգերի հավաք Երուսաղեմի դեմ պատերազմի ժամանակ (Եզեկիել 38,39)։ Hook in the jaw.
Ղուկ. 21.20 – Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։
- 15-րդ մարգարեություն. Մեսիայի գերբնական հայտնությունը Հրեա ժողովրդին: Կանխատեսված է Զաքարիա 12.10-ում։
Եղիան երկնքից կվերադառնա Երուսաղեմ, Իսրայել, որտեղ նա եղել է 3000 տարի առաջ, նա վկայություն կտա Հրեա ժողովրդին. «Մեսիան գալիս է»:
Վերջին բանը, որ Աստվածաշունչն ասում է Հրեա ժողովրդին «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.»
- 16-րդ մարգարեություն. վերջին մարգարեությունը…
Մեսիան փառքով և զորությամբ կգա Երուսաղեմ քաղաք՝ հաստատելու իր հավերժական թագավորությունը երկրի վրա… 1000 տարի կատարյալ խաղաղություն։ Խաղաղության ոսկե դար.
Առյուծը գառան հետ պիտի պառկի…
Հին Կտակարանի և նեղության սրբերը հարություն են առնում ըստ Դանիել 12.1-3… այլևս պատերազմներ չեն լինի… Հիվանդանոցներ… բանտեր… թաղման տներ…
«Մեսիան եկել է»։ (Հայտ. 7)
Այլևս ոչ մի արցունք… Ոչ մի տառապյալ բաժանում:
- Աստվածաշնչի մարգարեությունը բացահայտում է Իսրայելի ծնունդը 1948 թվականին…
Երրորդ օրը
- Լսեք մարգարեական հուշումները Իսրայելի վերածննդի վերաբերյալ: Աստվածաշնչում երրորդ օրը մեծ հրաշքների օր է:
Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և տեսավ այն տեղը հեռվից։ (Ծննդ. 22.3–4 )
Երրորդ օրը Տերն ասում է. Ես բժշկեցի այս ջուրը. (Ել. 15)
Երրորդ օրը Տէրը պիտի իջնէ Սինա լերան վրայ՝ ամբողջ ժողովուրդին առջեւ։ (Ելից 19.10–11)
Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։ (Հովնան 1.17)
Հիսուսը հարություն առավ 3-րդ օրը
(Ղուկաս 13.32) «Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը (2000 տարի) դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդ օրը կավարտեմ «I shall be glorified»։
Բ Պետրոս 3.8 — Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։
Ինչպե՞ս է սա վերաբերում Իսրայելին։
Ովսեա մարգարեն մեզ պատասխան է տալիս.
5-րդ գլխում Ովսեեն մարգարեացավ Իսրայելի 2000-ամյա ցրման մասին (Ովսեա 5.11-14):
Ովսեեն նորից մարգարեացավ Ովսեե 3.4-5-ում, որ Իսրայելը «շատ օրեր կմնա առանց թագավորի… առանց իշխանի… հետո Իսրայելը (diaspora) կվերադառնա վերջին օրերին»:
- Ովսեեն 6-րդ գլխում մարգարեացավ, որ Աստված «կմիավորի մեզ (Հրեաներին)»։
Ովս. 6.1-2 – 1 Եկէք ու ետ դառնանք (diospra) Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կբժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։ 2 Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։
Որքա՞ն է տևում մեկ օրը Աստծո հետ: 1000 տարի.
Սաղմոս 90.4, «1000 տարի քո աչքում միայն երեկվա պես է»։
Օր 1 = 0-1000 տարի թթ. (Յոթերորդ խաչակրաց արշավանք)
Օր 2 = 1000-2000 թթ. (Իսրայել Վերածնվել է, Մայիս 15, 1948թ.)
Երկրորդ օրվա երեկոյան… «Նա մեզ կկանգնեցնի…».
Իսրաելը հիմա մուտք է գործում 3-րդ օր։
Մեսիան գալիս է։
Աստվածաշնչի մարգարեությունը բացահայտվում է այն փաստերով, և Մարգարեական ստվերով որոնք դուք հենց նոր լսեցիք…
- Հովսեփի և Հիսուսի անուններն ունեն նույն Եբրայերեն արմատը՝ «Փրկիչ»:
Հովսեփը 7 տարվա առատության և 7 տարվա սովի իր հայտնությամբ փրկեց Եգիպտոսն ու աշխարհը սովից:
Հիսուսը փրկեց աշխարհը մեղքի և սատանայի իշխանությունից: Նա կյանքի հացն էր։
- Հովսեփը իր ծեր հոր՝ Հակոբի սիրելի որդին էր:
Հիսուսն իր Հոր միածին որդին էր, Աբրահամի, Հակոբի և Իսահակի Աստծո:
- Հովսեփը հոր կողմից ուղարկվել էր իր եղբայրների համար ուտելիքներով։
Հիսուսն իր Հոր կողմից ուղարկվեց աշխարհ՝ որպես «կյանքի հաց» և «կենդանի ջուր»։
- Հովսեփը մերժվեց իր եղբայրների կողմից:
Հիսուսը եկավ յուրայինների մոտ, բայց յուրայինները նրան չընդունեցին: «Մենք թագավոր չունենք, բացի Կայսրից… Տո՛ւր մեզ Բարաբբային.
- Հովսեփը ստրկության վաճառվեց Մադիանացիներին։
Հիսուսին վաճառեցին 30 արծաթով…
Ստրուկի գին.
- Պետափրեսի կինը Հովսեփին ստությամբ մեղադրեց բռնաբարության մեջ։
Փարիսեցիները կեղծ մեղադրում էին Հիսուսին սխալ ուսմունքի մեջ… Հարբեցող. ..դիվային ուսուցիչ…
- Հովսեփին ուղարկեցին բանտ, և նա դուրս եկավ ու կանգնեց Փարավոնի՝ աշխարհի ամենահզոր մարդու կողքին։
Հիսուսին ուղարկեցին գերեզմանի բանտ, որտեղից նա դուրս եկավ 3-րդ օրը՝ հաղթական մահով և կանգնելով տիեզերքի ամենահզոր էակի՝ Հայր Աստծո աջ կողմում:
- Հովսեփը մարգարեացավ կանխատեսելով Եգիպտոսի ապագան Ելից:
Հիսուսը մարգարեացավ կանխատեսելով աշխարհի ապագան Մատթեոս 24-ում, մարգարեություն որն ընդգրկում է 2000 տարվա պատմություն:
- Հովսեփին փարավոնը հեթանոս հարս տվեց. նրանք ունեին 2 որդի… Մանասեն և Եփրեմը։ Իրենց ժառանգության մեջ նրանց տրվել է Իսրայելի հողի հավասար բաժիններ։
Հիսուսին խաչի վրա հեթանոս հարս տրվեց: Դուք և ես խաչի վրա պատվաստվեցինք Իսրայելի Ուխտերին: Մենք դարձանք ժառանգներ և ժառանգակիցներ։
- Խաչի վրա մենք դարձանք Հայր Աստծո որդիներն ու դուստրերը Հիսուսի արյան միջոցով:
- Նազարեթից մի ռաբբի վերցրեց մեր աղքատությունը… Տվեց մեզ Աբրահամի հարստությունը.
- Նա վերցրեց մեր մեղքերը… Մեզ լիակատար ներում շնորհեց:
- Նա վերցրեց մեր հիվանդությունն ու ախտերը… Աստվածային բժշկություն տվեց մեզ:
- Նա վերցրեց մեր մերժումը… Ընդունեց մեզ:
- Նա վերցրեց մեր մահը և տվեց մեզ հավիտենական կյանք:
- Հովսեփի եղբայրները երեք անգամ եկան Եգիպտոսի երկիր՝ ուտելիք փնտրելու։
Երրորդ անգամ Հովսեփը իրեն հայտնեց իր եղբայրներին։
Փաստ: Հրեա ժողովուրդն այժմ երեք անգամ է մուտք գործում Իսրայել։
Առաջինը… Հեսուի հետ։
Երկրորդը… Բաբելոնյան գերությունից հետո.
Երրորդ… Իսրայելը վերածնվեց 1948 թվականի մայիսի 15-ին…
«մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում».
Իմաստը. Երրորդ անգամ մտնելով երկիր, Հրեաներին հայտնություն կլինի, թե ով է Հիսուսը:
- Ինչո՞ւ Հովսեփի եղբայրները հավատացին, որ Հովսեփը ազգակցական կապ ունի իրենց հետ:
Պատասխան. Նա ցույց տվեց նրանց իր թլփատությունը (իր ֆիզիկական մարմնի վերքը):
Եգիպտացիները չէին թլփատում։
Ինչպիսի՞ն էր Հովսեփի եղբայրների արձագանքը, երբ նրանք իմացան, որ Հովսեփն իրենց եղբայրն է:
Ծննդ. 45. Նրանք ընկան միմյանց ուսերին և այնքան բարձր լաց եղան, փարավոնի ամբողջ ընտանիքը լսեց դա: Նրանք հեկեկում էին։
Ինչպիսի՞ն կլինի Հրեա ժողովրդի արձագանքը, երբ նրանք ճանաչեն Մեսիան:
Զաք. 12.10-14 – 10 Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմում բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի Հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։
- Ինչո՞ւ Հովսեփը հեթանոսներին դուրս հանեց սենյակից՝ նախքան իր եղբայրներին հայտնելը։
Պատասխան. Աստված մեզ ցույց է տալիս, որ եկեղեցին հափշտակվելու է նախքան Հիսուսի հայտնվելը Հրեա ժողովրդին:
Հրեա ժողովուրդը Հովսեփի թագավորությունում մոռացված չէր: Նրանք ստացան Գոշենի հարուստ հողերը։ Նրանք չեն մոռացվի հազարամյա թագավորության ժամանկ։
Հրեա ժողովուրդը կլինի առջևում և կենտրոնում:
Մի՞թե Աստված դեն նետեց իր ժողովրդին։ իհարկե ոչ: (Հռ. 11.11)
V. Իսրայելը չի փոխարինվել.
- Հռովմայեցիս 11.1 և Հռովմայեցիս 11.11։
1 Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. քաւ լիցի. որովհետեւ ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։ 11 Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։
- Աստվածաշնչում… Երբ ինչ-որ բան փոխարինվում է… Այն երբեք նորից չի հայտնվում:
*Սոդոմ և Գոմոր (վերացան)
*Իսրայելը վերածնվել է 1948 թվականի մայիսի 15-ին՝ Աստծո կամքով։
*Հարց․ եթե Իսրայելը փոխարինվեց, ինչպես ոմանք սովորեցնում են, ինչո՞ւ կրկին վերածնվեց Աստծո կամքով։
Ես. 66.8 – Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։
Ուշադիր լսեք. Քրիստոնյաների և Հրեաների հարաբերությունները արտացոլված են Ծննդոց գրքում, երբ Աստված նկարագրում է Աբրահամի զավակներին որպես… «երկնքի աստղեր» և «ծովի ավազ»: (երեխաների 2 կատեգորիա)
- Ծննդոց 15.5, Աստված ասաց Աբրահամին.
Ծննդ. 15.5 – Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք։ Եվ ասաց նրան. Այդքան կլինի քո սերունդը։
- Ծննդոց 13.16, Աստված ասաց Աբրահամին.
Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու.
Փաստ. Աստված Աբրահամի երեխաներին ներկայացնում է որպես «երկնքի աստղերի» և «երկրի փոշու»։
- Փաստ. Աբրահամը 2 տեսակի երեխա ունի.
Ֆիզիկական (հրեա և արաբ) = երկրի փոշին
Հոգևոր (երկնքի աստղեր) = եկեղեցի։
- Ո՞րն է աստղերի Աստվածաշնչյան նպատակը:
Պատասխան՝ լույս տալ։
Փիլիպպեցիս 2.15, որպեսզի լինեք անբիծ և անարատ…և երևաք որպես աշխարհում լույս տվողներ։
- Ծննդոց 1.14-16, Աստված ասաց. Թող լույս լինի երկնքում, որ բաժաի ցերեկը գիշերից և լույս տան երկրի վրա:
- Հիսուսն ասաց եկեղեցուն. «Դուք եք աշխարհի լույսը։ Թող ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր հորը, որ երկնքում է»։
- Լույսի ֆունկցիա՞ն։ Լույսը կառավարում է ցերեկը և գիշերը: Հիսուսն ասաց. Ես քեզ (եկեղեցի) տալիս եմ իշխանություն։
Մենք իշխանություն ունենք իշխանությունների և պետությունների վրա։
Մենք իշխանություն ունենք հիվանդության և ախտերի վրա:
Մենք իշխանություն ունենք մեղքի և սատանայի վրա:
Մենք Աստծո խոսքի իշխանությունը ունենք… Նրա անունը… Նրա արյունը։
6. Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի ստանամ Աստծո օրհնություններն ու բարեհաճությունը՝ օրհնելով Իսրայելին:
- Աղոթե՛ք։ Սաղմոս 122.6…, «Աղոթիր Երուսաղեմի խաղաղության համար… Քեզ սիրողներին կհաջողվի»։
Երուսաղեմ = համաշխարհային խաղաղության բանալին: