Բանալի խոսք. 2 Թագ. 9։6-13
1 Եվ Դավիթն ասաց. Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի (Աստծո պարգև) սիրո բարերարություն անեմ։ 2 Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. Դո՞ւ ես Սիբան. և նա ասաց. Ծառադ եմ։ 3 Եվ թագավորն ասաց. Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան։ Եվ Սիբան ասաց թագավորին. Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ։ 4 Եվ թագավորը նրան ասաց. Ո՞ւր է նա։ Եվ Սիբան ասաց թագավորին. Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է։
- Մեմփիբոսթեն ապրում էր Լադաբարում, ինչը կարող է թարգմանվել որպես «ոչ մի հաղորդակցություն», «ոչ մի խոսք կամ կապ»։
- Մեմփիբոսթէ — (Bib Heb: מְפִיבֹשֶׁת, Բերանի ամոթանք։
- Մերիբաաղ — Բահաղն իմ պաշտպանն է։
(1 Մնաց. 8:34 – Եւ Հովնաթանի որդին՝ Մերիբաաղ. և Մերիբաաղը ծնեց Միքային։)
5 Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։ 6 Եւ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դավիթի մօտ եկավ եւ երեսի վրա ընկավ ու խոնարհութիւն արեց նրան։
Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։ 7 Եւ Դավիթը նորան ասեց. Մի վախեցիր, որովհետեւ քո հայր Հովնաթանի սիրո համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանից հաց ուտես։
8 Եւ նա խոնարհվեց եւ ասաց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վրա նայեցիր (Ղուկաս 15, անառակ որդու վերադարձը)։
- Հիսուսը եկավ ոչ թե մեր վատ կյանքը լավի փոխելու, այլ մեզ կյանք տալու մեր մեռած վիճակից:
Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով (Եփեսացիս 2:4-6):
9 Իսկ թագաւորը Սավուղի ծառա Սիբային կանչեց, եւ նորան ասաց. Այն ամէնը, ինչ պատկանում էր Սավուղին եւ նորա ամբողջ տանը, տալիս եմ քո ստացուածքը քո տիրոջ որդուն։ 10 Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակեք նրա հողը, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. Եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանից հաց ուտի։ Եւ Սիբան տասնհինգ որդի եւ քսան ծառա ունէր։ 11 Եւ Սիբան ասեց թագավորին. Իմ թագավոր տէրս ինչ որ հրամայեց իր ծառային, այնպէս էլ կանի քո ծառան։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դավիթը, թագավորի որդկանց մէկի պէս իմ սեղանից հաց պիտի ուտի։ 12 Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր. Եւ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։ 13 Մեմփիթոսթէն բնակվում էր Երուսաղէմում. Որովհետեւ միշտ թագաւորի սեղանից հաց էր ուտում, եւ նա երկու ոտքից կաղ էր։
Այժմ հարցն այն է, թե դուք երբևէ զգացե՞լ եք Լադեբարը ձեր կյանքում: Ինչպե՞ս դուրս եկաք Լադեբարը:
- Մեմփիբոսթեն ապրում էր Լադաբարում, ինչը կարող է թարգմանվել որպես «ոչ մի հաղորդակցություն», «ոչ մի խոսք կամ կապ»։
1. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնցում ոչ ոք մեղավոր չի եղել, պարզապես դա տեղի է ունեցել հանգամանքների բերումով։
Առաջինը՝ Մեմփիբոսթեն երկու ոտքից կաղ էր։
2 Թագ. 4:4 – 4 Եւ Հովնաթանը մի տղա ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սավուղի եւ Հովնաթանի լուրը Հեզրայէլից եկավ, նա հինգ տարեկան էր. Եւ նորա դայեակը նորան առավ եւ փախավ. Եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ եւ կաղ դառավ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ էր։
- Լադաբարը մեկուսացման վայր է, իսկ Երուսաղեմը՝ վերականգնման վայր։
…եւ դու պիտի միշտ իմ սեղանից հաց ուտես։
Թագավորի սեղանի շուրջ խաղաղություն է
Թագավորի սեղանի շուրջ ուրախություն է
Թագավորի սեղանի շուրջ գոհունակություն է տիրում
Թագավորի սեղանի շուրջ պաշտպանություն կա
Թագավորի սեղանի շուրջ ներողամտություն կա
Թագավորի սեղանի շուրջ ինձ համար ապագա կա
Թագավորի սեղանին հույս կա
Թագավորի սեղանին կյանք կա
Թագավորի սեղանի շուրջ բժշկություն կա
Նա այսօր կանչում է ձեզ Լադեբարից դուրս.
Լադեբարը վախի մեկուսացման և հիասթափության վայր է։
Աստված քեզ կանչում է Լոդեբարից դուրս: Լսեք Նրա կոչին
1 Պետրոս 5:10 — Եւ բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կանչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
2. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնք տեղի են ունեցել անմիջապես այլ մարդկանց մեղսալի գործողությունների արդյունքում։
- Մեմփիբոսթեն ապրում էր աքսորավայրում, քանի որ Սավուղ թագավորը նրա պապն էր։ Սավուղը որոշեց լինել Դավթի թշնամին։ Այս հանգամանքը Մեմփիբոսթեի վերահսկողությունից դուրս է։
Դավթի կյանքի ամենամութ օրերը (Բ Թագավորաց 16:20 – 19:8)
Սպասելը ցավոտ է։ Մոռանալը ցավոտ է։ Բայց չհասկանալը, թե ի՛նչ որոշում է պետք կայացնել, կարող է երբեմն ամենացավոտը լինել… ― Jose N. Harris
3. Մենք վերապրել ենք չարչարանքներ, որոնք տեղի են ունեցել մեր իսկ սխալ որոշումների պատճառով։
- Մեմփիբոսթեն ապրում էր Լադաբարում, ինչը կարող է թարգմանվել որպես «ոչ մի հաղորդակցություն», «ոչ մի խոսք կամ կապ»։
- Ոչ ոք չէր հարկադրել նրան ապրել այնտեղ։ Նա ինքն էր որոշել դա, զուտ վախի կամ ամոթի պատճառով։
- Մեմփիբոսթեի կյանքի ընթացքում կար երկու գործոն, որոնք մշտապես հուսահատ վիճակում էին պահում նրան. ամոթը և մեղքի զգացումը։
Մեղքի զգացումն ասում է. «Ես սխալ եմ գործել», իսկ ամոթը՝ «Ես սխալ եմ»։ Ամոթը խաբեությամբ դրդում է հավատալ, որ ես պետք է ծածկեմ իմ մեղքը և արժանի եմ կապանքների մեջ լինել մինչև իմ կյանքի ավարտը։
Ե՛վ ամոթը, և՛ մեղքի զգացումը կարող են թույլ չտալ ինձ տեսնել այն հույսը, որն իմ առջև է։
Վստահիր անցյալն Աստծո ողորմությանը, ներկան՝ Նրա սիրուն, և ապագան՝ Նրա նախախնամությանը —Օգոստինոս Երանելի
Եբրայեցիներին 12:2 — Նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։
Ամփոփում
- Այլ մարդկանց որոշումներն այլևս չպահվեցին նրա դեմ։
- Նա ազատ արձակվեց իր սխալ որոշումներից
- Թագավորը վերականգնեց նրան
-
- Ների՛ր (ներումը գործնթաթ է)։
- Ի՞նչ հանգամանք է դրդել քեզ անհուսություն զգալ։
- Արդյո՞ք ձեր անցյալում եղել են այնպիսի բաներ, որոնք դուք այսօր բաց չեք թողնում և որոնք դարձել են ձեր ինքնության մասը։