9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Խորտակումից դեպի օրհնություն

Խորտակումից դեպի օրհնություն
Կենտրոնացում.

Մենք բոլորս սերում ենք մի խորտակված ընտանիքից՝ Ադամից ու Եվայից, բայց Աստված ուզում է, որ մենք խորտակված վիճակից անցնենք օրհնված վիճակի:

Բանալի համարներ. Ղուկաս 15.12-29

Ղուկ. 15:11-32 – 11 Եւ ասաց. Մի մարդ երկու որդի ունէր.  12  Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնէ ինձ ստացուածքիցդ, և նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13  Եւ շատ օր չանցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։   

1. Տուր ինձ: 
Մենք բոլորս սկսում ենք ոչ հասուն՝ Տուր ինձ փուլից:

Որպես երեխաներ, մենք մեր կյանքն սկսում ենք Տուր ինձ փուլով՝ եսասիրությամբ: Ղուկաս 15.12-ում, կրտսեր որդին ասաց. «Հա՛յր, տո՛ւր ինձ իմ հասանելիք բաժինը»: Նույնիսկ ամուսնություններն են սկսվում այս ձևով: Մենք ունենք Տուր ինձ մտածելակերպ: Մենք անցնում ենք կյանքի փուլերով, սակայն Աստված ուզում է, որ մենք աճենք և դուրս գանք Տուր ինձ փուլից:

Մատ. 26:14-15 – 14   Այն ժամանակ տասնեւերկուսից մէկը, որ  Հուդա Իսկարիովտացի էր ասվում, գնաց քահանայապետների մօտ եւ ասեց.  15  Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տվին նորան։    

2. Օգտագործիր ինձ:
Աճելով, մենք անցնում ենք Օգտագործիր ինձ փուլ:

Ղուկ. 15:13 – 13  Եւ շատ օր չանցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց, անառակ ապրելով։

Գործ. 8:19 – 19  Ինձ էլ տվէք այս իշխանութիւնն, որ ում վերա ձեռք դնեմ՝ Սուրբ Հոգին առնէ։  

Մենք ասում ենք «Օգտագործիր ինձ», որովհետև փառասեր ենք և ոչ հասուն, ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք ինչ-որ բան անել Աստծո համար, այլ ուզում ենք կարևոր և նշանակալի լինել: Մենք սկսում ենք՝ ասելով. «Ես ուզում եմ, որ Դու ինձ մի բան տաս, որ կերջանկացնի ինձ», իսկ հետո մտածում ենք. «Ես ուզում եմ մի բան անել, որ կերջանկացնի ինձ», որ եսակետրոն ծառայություն է: Եսասիրությունը կործանում է ընտանիքները:

Փիլիպ. 2:3 – 3   Ոչ մի բան չլինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով.  այլ խոնարհությունով թող մէկը միյուսին իր անձիցն ավելի լավ համարէ։   

3. Քննիր ինձ եվ Դարձրու ինձ:

Ղուկ. 15:17 – 17  Եւ ինքն իրեն գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցված. եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։

Ղուկ. 15:19 – 19  Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. ինձ քո վարձկանների մէկի պէս դարձրու։

Սաղ. 139:23-24 – 23   Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.  24  Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ  առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։ 

Հասունանալով, մենք քննում ենք մեր սիրտն ու խնդրում Աստծուն, որ Քննի մեզ: Մենք դադարում ենք մեղքն ուրիշների վրա գցել և վերահսկել մյուսներին: Մենք հարցնում ենք. «Ի՞նչ է Աստված ուզում փոխել իմ մեջ»: Հպարտությունը մի բան է, որ մեզ հետ է պահում հասունության փուլից: Հպարտությունը փորձում է մեզ դարձնել Աստծո համար անհասանելի և անուսուցանելի: Հասունության հետ մենք սովորում ենք, որ մենք ենք միայն պատասխանատու մեր սեփական արարքների ու արձագանքների համար:

Ղուկ. 15:29,31 29  Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. բայց ինձ երբէք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։  

31  Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։ 

Հասուն հավատացյալն Աստծուն թույլ է տալիս, որ իրեն դարձնի այնպիսին, ինչպիսին Նա է ուզում: Մենք սկսում ենք ասելով. «Դարձրու ինձ մի անոթ, որ պիտանի լինեմ իմ Տիրոջ համար»: Աստված ուզում է, որ խորտակվածությունից գնանք օրհնության, սակայն օրհնությունը գալիս է, երբ եսասիրությունից անցնում ենք առատաձեռնության: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք անցնում ենք այն բանից, թե ինչ կարող է Աստված անել մեզ համար, այն բանին, թե ինչ կարող ենք մենք անել մյուսների համար: 

ԱՄՓՈՓՈւՄ

Աստված ուզում է օրհնել ընտանիքներն ու տեսնել, որ նրանք քայլում են ազատության և առողջ փոխհարաբերությունների մեջ՝ Իր հովանու ներքո:

Քննարկում

  1. Ինչպիսի՞ն է երեխայի կյանքում Տուր ինձ վերաբերմունք ունենալը, և ինչպիսին է դա՝ համեմատած մեծահասակի կյանքում եղած Տուր ինձ վերաբերմունքի հետ: Ինչո՞վ ենք դրանք նույնը:
  2. Հաճախ, որպես հավատացյալներ, մենք լսում ենք, որ «Տե՛ր, օգտագործիր ինձ» ասելը լավ բան է: Սակայն հովիվ Արմենը ասաց, որ դա պակաս հասուն մարդու արձագանք է: Ի՞նչն ամենաշատը քեզ զարմացրեց, երբ դու լսեցիր, որ «Տե՛ր, օգտագործիր ինձ» մոտեցումը հասունության ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում: Դու համաձայ՞ն ես, թե՞ ոչ: Ինչո՞ւ:
  3. Ի՞նչ ես դու անցյալում սովորել Աստծուց օգտագործվելու մասին: Որպես չափահաս մարդ, ինչպե՞ս ես դու հասկանում Աստծուց օգտագործված լինելը:
  4. Կարդա Սաղմոս 139.23-24-ը: Ինչո՞ւ է Դավիթն աղոթում. «Տե՛ր, քննիր ինձ», և ի՞նչ է դա նշանակում մեզ համար՝ որպես հավատացյալներ: Ինպիսի՞ն է քո սիրտը քննելը քո կյանքում:
  5. Ի՞նչ տարբերություն կա Աստծո հետ ունեցած Տուր ինձ մակարդակի փոխհարաբերության և Դարձրու ինձ մակարդակի փոխհարաբերության միջև:
  6. Ինչպե՞ս կփոխվեր մեր կյանքը, եթե մենք ամեն օր ապրեինք Դարձրու ինձ մակարդակի վրա: Ի՞նչ է Սուրբ Հոգին քեզ ասում սրա վերաբերյալ:

Ամփոփելիս, հիշիր.

  • Մենք բոլորս սկսում ենք ոչ հասուն՝ Տուր ինձ փուլից:
  • Աճելով, մենք անցնում ենք Օգտագործիր ինձ փուլ:
  • Որպես հասուն հավատացյալներ՝ մենք խնդրում ենք Աստծուն՝ Քննիր ինձ և Դարձրու ինձ:

Աղոթք.

Երկնայի՛ն Հայր, մենք շնորհակալ ենք Քո հայրական սրտի համար, որ Դու ունես մեզ՝ Քո զավակների համար: Օգնիր մեզ, որպեսզի երախտագետ սիրտ զարգացնենք մեր մեջ: Օգնիր մեզ հասունանալ և հասնել մի աստիճանի, երբ կքննենք ինքներս մեզ և կխնդրենք, որ Աստված էլ մեզ քննի: Օգնիր մեզ ապաշխարության կենսակերպ ունենալ՝ թույլ տալով, որպեսզի Դու մեզ դարձնես պատվի անոթներ Քո փառքի համար: Հիսուսի անունով, ամեն: