9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԾԱՌԸ ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ԻՐ ՊՏՂԻՑ

Բանալի խոսք.

Ղուկաս 6:43-45

Որովհետև բարի ծառ չկա, որ չար պտուղ բերի, և ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերի։ 44 Որովհետև ամեն մեկ ծառ իր պտղից է ճանաչվում. Որովհետև փշերից թուզ չեն քաղում, և ոչ մորենուց խաղող։ 45 Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարի է բղխում, և չար մարդն իր սրտի չար գանձից չար է բղխում, որովհետև սրտի ավելացածից խոսում է նորա բերանը։

Դառնընկույզի ծառն ամեն տարի պտուղ չի բերում։ Այն պտուղ է բերում միայն երեք տարին մեկ, իսկ երբեմն՝ հինգ տարին մեկ։Հաճարենին պտուղ է բերում ութ տարին մեկ։ Սպիտակ կաղնին կարող է տաս տարի պտուղ չտալ։ Բայց ուշացող պտղի առաջատարը բամբուկն է, որը պտուղ է բերում միայն 120 տարին մեկ։ Քրիստոնյաների մեծ մասը չի ապրում մինչև 120 տարեկանը, բայց նույնիսկ եթե նրանք ապրեին, նրանցից ոմանք, միևնույն է, ոչ մի պտուղ չէին բերի Տեր Հիսուսի համար։  Ռոբերտ Ս. Շենոն

ԾԱՌԸ ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ԻՐ ՊՏՂԻՑ

1. Մենք ճանաչվում ենք մեր պտղից։ 

  • Մատ. 7:15-20 – Իրանց պտուղներիցը նորանց  ճանաչեցէք. 
  • Ճանաչելը նշանակում է՝ տարբերել իրականը կեղծիքից։ Մարմնավորը հոգեորից։ Վերինները երկրավորներից։
  • Սուրբ գրքում ոչ մի տեղ գրված չէ. «Իրենց պարգևներից նրանց կճանաչեք»։ Պարգևները տրվում են, իսկ պտուղը «բերում» են։
  • Աստված դրել է ձեր մեջ այդ պտղի սերմը, որը Սուրբ Հոգին է։
    • Հռ. 5:5 – Յոյսն էլ չէ ամաչեցնում.  որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։

2. ԱՍՏՎԱԾ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ԲՆԱԿՎԵՆՔ ՆՐԱՆՈՒՄ ԵՎ ՊՏՈՒՂ ԲԵՐԵՆՔ (Հովհաննես 15)։ 

  • Պտուղն այն չէ, թե ի՛նչ եք դուք անում։ Պտուղն այն է, թե ո՛վ եք դուք։
  • “Մնացեք իմ մեջ” –  «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2 Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։(Հովհ. 15:1,2)
    • Երկրավորները կտրում և հեռացնում է։
    • Երկնավորները Էտում է որպեսզի բազմանան։
  • Իսկ ո՞րն է էտման նպատակը։
    • Բարի գործերը և քրիստոնեական բնավորության հատկանիշները  
  • Պողոսը հորդորում էր հավատացյալներին բարի գործեր անել, որպեսզի նրանք անպտուղ չլինեին (Տիտոս 3։14)։
    • հետամուտ եղեք բարի գործերի, կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեք։
  • Պետրոսը նույնպես հորդորում էր հավատացյալներին ավելացնել քրիստոնեական բնավորության հատկանիշներն իրենց հավատքին, որպեսզի նրանք անպտուղ չլինեին (Բ Պետրոս 1։8)։
    • Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, 6 գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, 7 աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր։ 8 Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ։

Ջիմ Ցիմբալան հայտարարում է. «Աշխարհը դեռ չի տեսել քրիստոսանման, հաղթական ու պտղաբեր հավատացյալի, ով տևական աղոթքի կյանք ունեցող մարդ չի եղել»։

3. ՀՈԳՈՒ ՊՏՈՒՂԸ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐԳԵՒՆԵՐԻ ՈՐԱԿՆ Է

  • Հոգու պարգևները նման են գործիքների, որոնք տրվում են եկեղեցուն՝ դաշտերում աշխատելու և պտուղ բերելու համար։
  • Հով. 13:35 – Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար հանդեպ սէր ունենաք (1 Հովհ. 5։1)։ 
    • 1 Թես. 1:7-8 – Թեսաղոնիքեցիները ճանաչված էին իրենց սիրով և ուրախությամբ, Մակեդոնիայի և Աքիայի մեջ։

Ներածություն.
Կող. 3:1-14 –   Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները,  որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։  2  Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.  3   Վասնզի դուք մեռաք՝  եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։  4   Բայց երբոր Քրիստոս՝  մեր կեանքը կյայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ  կյայտնուիք փառքով։

 Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են (Մարմնի գործերը, Գաղ. 5։19-21)

պոռնկութիւնը,
պղծութիւնը,
կիրքը,
չար ցանկութիւնը,
ագահութիւնը
կռապաշտութիւն է։
բարկութիւնը,
սրտմտութիւնը,
չարութիւնը,
հայհոյութիւնը,
ամօթալի խօսքերը
Սուտ մի խօսիք իրար հետ.
հանեցէք հին մարդն իր գործերովը։

Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս… Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ (Հոգու պտուղը Գաղ. 5։22-23)

ողորմասիրտ գթածութիւն,
քաղցրութիւն,
խոնարհութիւն,
հեզութիւն,
երկայնմտութիւն.
Իրար համբերելով,
իրար ներելով,

եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.
Եւ այս ամենի վերայ հագէք  ՍԵՐԸ,  որ կատարելութեան կապն է։