9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Կողմնակալության ճնշումը

Կողմնակալության ճնշումը

Ներածություն

Մեզ բնականորեն հրապուրում են այն մարդիկ, ովքեր կա՛մ մեզ նման են, կա՛մ, մեր համոզմամբ, կարող են օգնել մեզ։ Նույնիսկ քրիստոնեական շրջանակներում, թվում է՝ մենք ավելի ենք ուրախանում, երբ որևէ նշանավոր մարդ քրիստոնյա է դառնում (ասես դրանից մենք ավելի մեծ կշիռ ենք ձեռք բերում), քան երբ մի աղքատ այրի գալիս է Աստծուն։ Հիսուսն այդպիսին չէր։

Ինչո՞ւ ենք մենք մշտապես ի ցույց հանում քրիստոնյա մարզիկներին, հայտնի հեռուստատեսային դեմքերին և երգիչներին։ Ինչո՞ւ ենք համարում, որ նրանց կարծիքները կամ շնորհքի վերապրումներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան այլ հավատացյալներինը։ Երբ պատմում ենք անհավատներին մեր եկեղեցու անդամների մասին, արդյո՞ք անմիջապես մտաբերում ենք այն անարգված և աղքատ մարդկանց, ովքեր քրիստոնյա են դարձել, թե՞ սիրում ենք տպավորել նրանց այն կարևոր համարվող մարդկանցով, ովքեր դարձի են եկել։ Ժամանակակից արևմտյան ավետարանական շարժումը խորապես վարակված է հաղթամոլության ախտով, որը քայքայում է խոնարհությունը, փոքրացնում է շնորհքը և չափից դուրս մեծարանք է տալիս փողին, ազդեցությանը և մերօրյա «իմաստությանը»։

Նշանավոր քրիստոնյաներին  բարձրացնելը հենց այն կողմնակալությունն է, որի մասին Հակոբոսը խոսում է իր նամակի երկրորդ գլխում։ Մեր արտանյալ վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, ովքեր, մեր համոզմամբ, կարող են նպաստել հավատքի տարածմանը, հակառակ է այն խաչակենտրոն հավատքին, որը մենք դավանում ենք։ Հակոբոս 2։1-13-ում մեզ պատվիրվում է կողմնակալ վերաբերմունք չցուցաբերել։ Սա աննշան հորդոր չէ, այլ Ավետարանի սիրտը։ Կա երեք պատճառ, թե ինչո՛ւ մենք չպետք է կողմնակալություն ցուցաբերենք։

Սուրբգրային հատված – Հակոբոս 2։1
Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։

1. Մենք պետք է դադարենք կողմնակալություն ցուցաբերել, քանի որ դա անհամատեղելի է Աստծո փրկության հետ։ 

Հունարեն լեզվում «կողմնակալություն» բառը կազմված է երկու բառերից, որոնք նշանակում են. «ընդունել» և «դատել ըստ մարդու դեմքի»։ Այսինքն՝ կողմնակալ լինելը նշանակում է արտոնյալ վերաբերմունք ցուցաբերել ինչ-որ մեկին հանդեպ՝ նրա հասարակական կարգավիճակի հիման վրա։

ա. Հարուստի և աղքատի օրինակը (խս. 1-3)։ Կամ այլ օրինակ… ազգային խտրականություն ավետարանչության ասպարեզում։

Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։  2 Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով,  3 եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը», իսկ աղքատին, թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ»,

բ. Աստված որոնում է անարժան մարդկանց և տալիս է նրանց Իր հարստությունները։ Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ – Հռ. 2:11

  • Ծննդ. 1:27 – Աստուած ստեղծեց մարդը իր պատկերով. Աստուծոյ պատկերով ստեղծեց նորան. արու և էգ ստեղծեց նորանց։
  • Գործ. 17:26 – Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. 
  • Գործ. 10:34-35 –  Պետրոսը իր բերանը բանալով ասեց.  Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ.  35   Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան։

գ. Աստծո փրկության ծրագրի մեջ աչառուվթյուն չկա և ոչ այլ որակավորրում։

  • Գաղ. 3:28-29 – Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ.  որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսում։ Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։ 

դ. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։        Մատ. 6:10

  • Հայ. 7:9-10 – Եւ սորանցից հետոյ տեսայ,  եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ոք չէր կարող համարել,  ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ  սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ.  Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում.  Փրկութիւնը մեր Աստուծուն,  որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։

2. Մենք պետք է դադարենք կողմնակալություն ցուցաբերել, քանի որ դա անհամատեղելի է Աստծո օրենքի հետ։

8 Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում։  9 Իսկ եթէ աչառութիւն էք անում, (դուք դուրս եք գալիս շնորքից և մտնում եք օրենքի տակ) մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։  10 Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին.  (այդպիսիների դեմ օրենք չկա)։ 

Այսպես կոչված «թագավորական օրենքը» նշանակում է «Օրենքը՝ կատարված և ընդլայնված Քրիստոսի կողմից»։ Քրիստոսով փրկվածները կձգտեն հետևել այն ամենին, ինչը Նրա սրտում է, իսկ Նրա կամքն ամփոփվում է հետևյալ արտահայտությամբ. «սիրիր քո ընկերոջը քո անձի պես»։ 

ա. Խտրականությունը խախտում է Հին Կտակարանի օրենքը։

  • «Բոլոր օրենքը» արտահայտությունը վերաբերվում է Հին Կտակարանի օրենքին։
  • Կողմնակալություն ցուցաբերելը Աստծո օրենքի կամովի խախտում է։

բ. Խտրականությունը խախտում է Քրիստոսի օրենքը։ 

Հով. 13:34-35 – 34   Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ,  որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։  35   Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք։

Մար. 12:30-31 – Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։  31  Եւ երկրորդը սորան նման,  Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։ 

  • Հավատացյալները պետք է խոսեն և գործեն ըստ այն ազատության, որը Քրիստոսը գնել է նրանց համար։ Խտրականությունն անհամատեղելի է «ազատության օրենքով» վարվելու հետ։

3. Մենք պետք է դադարենք կողմնակալություն ցուցաբերել, քանի որ դա անհամատեղելի է Աստծո ողորմության հետ։

Խտրականություն ցուցաբերող մարդիկ դատում են մարդկանց արտաքին կերպարանքով և ունեցվածքով, ինչը ողորմության ճիշտ հակառակն է։ Երբ Ավետարանը փոխում է մարդու սիրտը, նա սկսում է քայլել ըստ նոր օրենքի և ողորմությամբ դատել։ Արտաքին կերպարանքով դատում է այն մարդը, ով գրեթե պատկերացում չունի շնորքի ու ողորմության մասին։

ա. Աչառութիւնը առաջանում է չար խորհուրդներից և որից էլ ծնվում է մեղքը

4 այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։    9 Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։  10 Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին.  11 որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։

բ. Աստծո ողորմությունը փոխում է դատապարտող սրտերը այլ դեպքում անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել։ համար 13

Ամփոփում

Մեկ անգամ Ջոն Նյուտոնն ասաց. «Եկեք չդատենք մարդկանց, առավել ևս՝ ինքներս մեզ, տաղանդների և ծառայությունների հիման վրա։ Շնորհքի մեկ սերմնահատիկն արժե ավելին, քան բազում պարգևները»։ Հակոբոսը կհամաձայնվեր այս արտահայտության հետ։ Դուք չափում եք մարդկանց շնորհքո՞վ, թե՞ կարողություններով։ Կա մեկ պատասխան մեր դատապարտող սրտերի համար. դրանք պետք է սիրահարվեն այն ողորմությանը, որը մենք ստացել ենք։ Նույն պատասխանը վերաբերվում է նրանց, ովքեր ցանկանում են պատվանդանի բարձրացնել որոշ հավատացյալների։ Ավետարանը հավասարեցնում է։ Թող որ մենք չափենք իրար Քրիստոսով, ոչ թե մեր կարողություններով։