9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Կոնֆլիկտների ճնշումը

Կոնֆլիկտների ճնշումը
Կոնֆլիկտները լուծելու ծրագիր

Ներածություն

Միացյալ Նահանգներում կան ավելի շատ իրավաբաններ մեկ շնչի հաշվով, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Ըստ 2005 թվականի տվյալների՝ Միացյալ Նահանգներում կար 799.960 լիցենզավորված իրավաբան, այսինքն՝ մեկ իրավաբան ամեն 320 մարդու համար։ Ակնհայտ է, որ բոլոր այս իրավաբանները պետք է աշխատանք ունենային։ Որպես արդյունք՝ Միացյալ Նահանգները նույնպես առաջատարն է դատական հայցերով։ Բոլորս գիտենք Ստելլա Լիբեքի պատմությունը, ով դատական հայց ներկայացրեց ընդդեմ «ՄակԴոնալդս»-ի 1992 թվականին, որովհետև թափել էր սուրճն իր գոգին։ Ստելլան ստացավ 2,9 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում կրած վնասի համար Նյու Մեքսիկոյի դատարանի կողմից, և այդ դեպքից հետո «ՄակԴոնալդս»-ը հարկադրված էր զգուշացնել մարդկանց այն մասին, որ նրանց գնած սուրճը տաք է։

Ես չասացի սա՝ իրավաբաններին վարկաբեկելու համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հարց տանք. կա՞ արդյոք կոնֆլիկտները լուծելու ավելի արդյունավետ միջոց, քան մարդուն դատարան քարշ տալը։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ ինչպե՞ս ենք մենք արձագանքում Քրիստոսում մեր եղբայրներին և քույրերին, երբ նրանք սխալ են վարվում մեզ հետ։

Ուսումնասիրելով Հակոբոսի թուղթը՝ մենք տեսանք, որ մեր միջի կռիվների և պայքարների աղբյուրը այն ցանկություններն են, որոնք պատերազմում են մեր ներսում (Հակոբոս 4:1)։ Հուսով եմ՝ դուք մասնակցում եք մեր Աստվածաշնչյան դասընթացներին, քանի որ դուք պետք է հասկանաք, թե ինչպե՛ս հեռացնել արտաքին ախտանշանների ներքին պատճառները։ Բայց այսօրվա ուղերձում մենք անդրադառնալու ենք հենց արտաքին ախտանշաններին։ Ի՞նչ մենք կարող ենք սովորել Հիսուսից կոնֆլիկտները լուծելու վերաբերյալ, հատկապես երբ խոսքը հավատացյալների մասին է։ Մենք օգտագործելու ենք երկու հատված Հիսուսի ուսուցումներից։ Ես ցանկանում եմ կարդալ երկուսն էլ, և հետո մենք որոշ դիտարկումներ կանենք կոնֆլիկտների լուծման մասին դրանց հիման վրա։ Այնպես որ, խնդրում եմ, բացեք Մատթեոս 5:23-25-ը, պահեք այս տեղը, իսկ հետո բացեք Մատթեոս 18:15-ը։

Մատ. 5:23-24 – Արդ՝  եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի,  24   Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։

Մատ. 18:15-20 – Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ,  քո եղբայրը շահեցիր։  16  Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ  երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։  17  Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս  հեթանոս եւ մաքսաւոր։ 

 18  Ճշմարիտ ասում եմ ձեզ,  ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։  19   Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն,  կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։  20  Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

Հիսուսի խորհուրդները կոնֆլիկտներ լուծելու վերաբերյալ, որոնք գրված են այս հատվածներում, կարելի է ընդհանրացնել չորս պարզ սկզբունքներով, որոնք, համոզված եմ, կօգնեն լուծել ձեր կյանքում առկա կոնֆլիկտների 99%-ը։ Դրանք այնքա՜ն հակիրճ և պարզ են, որ մենք կարող ենք բարձրաձայն ասել դրանք։ Պատրա՞ստ եք։ Կրկնեք ինձ հետ.

1. Անհապաղ գործեք – Quickly
2. Դեմ առ դեմ խոսեք – Face to Face
3. Միայն իրար միջև  – One on one
4. Օգնություն ստացեք – Get help

1. Անհապաղ գործեք – Quickly (Մատթեոս 5։23-25)

Մատ. 5:23-24 – Արդ՝  եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։

Հիսուսը զգուշացրեց Լեռան քարոզի մեջ, որ Աստծո համար եղբոր կամ քրոջ դեմ բարկացած հավատացյալը նույնքան մեղավոր է, որքան մարդասպանը։ Եթե Աստված այդպես է դիտարկում ձեր բարկությունը, մի՞թե կարևոր չէ արագորեն ազատվել դրանից։ Ես գիտեմ, որ շատերի համար սա բարդ է։ Երբ ինչ-որ մեկը սխալ է վարվել ձեր հանդեպ, դուք բարկացած լինելու իրավունք ունեք, այնպես չէ՞։ Այստեղ կան մարդիկ, ովքեր այնքա՜ն ժամանակ են բարկություն և վրդովմունք կրում, որ բառացիորեն չգիտեն, թե ինչպիսի՛ն նրանք կլինեին կամ ինչի՛ մասին կխոսեին, եթե չլիներ այդ վիրավորանքը, որը որոշում է նրանց կյանքի ընթացքը։ Ես նույնպես գիտակցում եմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր շատ ցավոտ անցյալ են ունեցել։ Ես չեմ ցանկանում փոքրացնել այն ցավը, որը դուք վերապրել եք։ Այն, ինչ Հիսուսը պահանջում է այս խոսքում, հեշտ չէ, և միգուցե դուք մասնագիտական օգնության կարիք ունենաք՝ այս պահանջը կատարելու համար։ Այնուամենայնիվ, Հիսուսը պարզ է խոսում. կոնֆլիկտը պետք է արագորեն լուծել։

Խոսքեր 23-24-ում Նա ակնարկում է, որ կոնֆլիկտը լուծելը նույնիսկ ավելի կարևոր է, քան երկրպագությունը, այն աստիճան, որ եթե դուք ներկա եք եկեղեցական հավաքույթին և հիշում եք, որ ձեր եղբայրն ինչ-որ բան ունի ձեր դեմ, դուք պետք է հեռանաք այդտեղից, հաշտվեք ձեր եղբոր հետ, և նոր վերադառնաք երկրպագությանը։ Կարո՞ղ է այնպես լինել, որ Աստված նույնիսկ չընդունի մեր երկրպագությունը, քանի դեռ մենք չհաշտվենք մեր եղբայրների և քույրերի հետ։ Ահա թե ինչ է այս հատվածը ցույց տալիս մեզ։ Այլ հատվածներ, օրինակ՝ Ա Հովհաննես 4։20-ը, հաստատում են սա.

«Եթե մեկն ասի, թե Սիրում եմ Աստծուն, և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել»։

Այնպես որ, երբ դուք որևէ խնդիր ունեք մեկ այլ հավատացյալի հետ, անհապաղ հարթեք այն։ Իսկ որքա՞ն շտապ դա պետք է արվի։ Եփեսացիների 4։26-ում գրված է.

«Թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի»։

2. Դեմ առ դեմ խոսեք – Face to Face (Մատթեոս 18։15)

Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ,  քո եղբայրը շահեցիր։

Ուշադրություն դարձրեք, որ այստեղ գրված չէ՝ «սոցիալական ցանցերի միջոցով»։ Դեմ առ դեմ շփումն ամեն օր ավելի դժվար է դառնում։ Մեր հասարակությունն ավելի ու ավելի է հեռանում դեմ առ դեմ շփվելուց։ Մի ժամանակ դա միակ տարբերակն էր։ Հետո արվեց ձեռագրի գյուտը, և մարդիկ կարողացան նամակներ գրել իրար։ Դրանից հետո հորինվեց հեռախոսը։ Հաջորդն էլեկտրոնային փոստն էր, իսկ հետո՝ տեքստային հաղորդագրությունները։ Այսօր, եթե դուք բարկացած եք ինչ-որ մեկի վրա, դուք կարող եք պարզապես գրառում կատարել Թվիթերում (Twitter), և ողջ աշխարհը կիմանա այդ մասին։ Բայց սա այն միջոցը չէ, որի մասին սովորեցնում էր Հիսուսը։ Դեմ առ դեմ հանդիպումն արժեք ունի։ Շատ դժվար է փոխանցել զգացմունքները էլեկտրոնային նամակի կամ տեքստային հաղորդագրության միջոցով, և մարդը հեշտորեն կարող է սխալ հասկանալ մեր գրածը։ Բացի այդ՝ թեև դուք կարող եք թեթևություն ապրել բարկացած վիճակում էլեկետրոնային նամակներ գրելով, դա ոչ մի օգուտ չի բերի մյուս կողմին։

3. Միայն իրար միջև – One on one (Մատթեոս 18։15)

Ուշադրություն դարձրեք Մատթեոս 18:15-ի երկրորդ մասին. «…երբ որ դու և նա մենակ լինեք» (կամ՝ «…միայն ձեր երկուսի միջև»)։ Բարձրացրեք ձեր ձեռքը, եթե երբևէ խորհրդակցել եք մեկ այլ մարդու հետ, մինչև մյուս կողմի հետ կարևոր խոսակցություն ունենալը։

Իմաստություն խնդրեք, որպեսզի կարողանաք տեսնել կոնֆլիկտի այն կողմերը, որոնցում կա ձեր մեղավորությունը, և աշխատեք դրանց վրա, մինչև մյուս կողմի հետ խոսելը։ Ես ճանաչում եմ մի ամուսնական խորհրդատուի, ով մշտապես կիրառում էր մի օրենք, որն անվանում էր «տաս տոկոսի օրենքը», երբ խորհրդատվություն էր անցկացնում զույգերի հետ։ Նա փորձում էր համոզել ամուսիններից յուրաքանչյուրին պատասխանատվություն ստանձնել խնդրի 10 տոկոսի համար։ Ողջամիտ մարդկանց մեծ մասը չի հրաժարվի 10-տոկոսանոց պատասխանատվություն ստանձնել, այնպես չէ՞։ Այս խորհրդատուն հանձնարարում էր ամեն մեկին որոշել իրենց տաս տոկոսը մինչև հաջորդ հանդիպումը։ Նրա մեթոդի տրամաբանությունն այն էր, որ հաջորդ անգամ, երբ նրանք հանդիպում էին, խնդիրը 20 տոկոսով լուծված էր լինում։

4. Օգնություն ստացեք – Get help (Մատթեոս 18:16-17)

16  Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ  երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։  17  Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս  հեթանոս եւ մաքսաւոր։

Այստեղ Հիսուսն աստվածաշնչյան հաջորդականության համակարգ է հիմնում։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ դուք և այն մարդը, ում հետ դուք կոնֆլիկտ ունեք, չեք կարողանում լուծել այն։ Դուք դիմում եք եկեղեցուն։ Նախ դուք դիմում եք մեկ կամ երկու վստահելի (և միացյալ) ընկերների, ովքեր կարող են օգնել ձեզ վերլուծել այդ կոնֆլիկտը։

Եթե այն դեռ չի լուծվում, դուք կարող եք անցնել «հաջորդ փուլերի»։ «His House» ծառայությունն ունի համակարգ, որը կարող է օգնել իր համայնքի անդամներին կոնֆլիկտներ լուծել։

Ամփոփում

Ես համոզված եմ, որ մեր համայնքում կան կոնֆլիկտներ, որոնք կարող էին լուծվել, եթե մենք պարզապես ցանկանայինք անել այս քայլերը։ Եկեք միասին վերհիշենք դրանք։

  1. Անհապաղ գործեք – Quickly,
  2. Դեմ առ դեմ խոսեք – Face to Face,
  3. Միայն իրար միջև – One on one,
  4. Օգնություն ստացեք – Get help

Ես ցանկանում եմ, որ խորանի կանչի ընթացքում դուք մտածեք այն փոխհարաբերությունների մասին ձեր կյանքում, որոնցում խնդիրներ կան։ Հիշեք, որ Հիսուսն առաջնահերթություն է համարում կոնֆլիկտների լուծումը։ Հնարավոր է, որ ձեր կոնֆլիկտի լուծումը շատ ավելի կարևոր է, քան հաջորդ շաբաթ եկեղեցական հավաքույթին հաճախելը։ Այնպես որ, , որ եթե հաջորդ շաբաթ դուք այստեղ չլինեք, ես կենթադրեմ որ դուք գնացել եք ինչ-որ կոնֆլիկտ լուծելու։ Իսկ եթե չկարողանաք լուծել այն, օգնությո՛ւն ստացեք։