Կենտրոնացում.
Աստված ուզում է մեզ ազատել մարդկային վախից:
Ուսումնասիրություն. Բանալի համարներ՝ Առակ. 29:25, Ծննդ. 3:9-14, Ղուկ. 22:54-62
1. Մարդկանցից վախենալը քեզ մարդկանց թակարդի մեջ է գցում:
Երբ մենք ինքներս մեզ գնահատում ենք այն բանով, թե ինչ են մարդիկ մտածում մեր մասին, մենք իրականում չենք կարող լինել այնպիսին, ինչպիսին որ կանք: Ընդհակառակը, մեր ինքնությունը կարող է սահմանվել ստով կամ սխալ տեղեկություններով:
2. Մարդկանցից վախենալը քեզ գցում է թակարդն ու հեռացնում Աստծուց:
Պետրոսը շատ մտերիմ էր Հիսուսի հետ, սակայն մարդկանցից վախենալը պատճառ հանդիսացավ, որ նա ուրանա Հիսուսին: Բարի լուրն այն է, որ երբ մարդկանցից վախենալը մեզ հեռացնում է Աստծուց, Նա մեզ հետ է կանչում: Նա չի մեղադրում մեզ, այլ շարունակում է հետևել մեզ:
3. Մարդկանցից վախենալը թակարդն է գցում մյուսներին քո միջոցով:
Երբ մարդկանցից վախենալը մեզ թակարդն է գցում, մենք վիրավորում և թակարդն ենք գցում մյուսներին: Մենք սա անում ենք վերահսկողության և մերժման միջոցով: Ազատագրումը գալիս է՝ տեսնելով, որ ինքներս թակարդի մեջ ենք, և վստահելի ընկերների միջոցով օգնություն խնդրելով, որպեսզի կարողանանք այս վախը հանձնել Տիրոջը:
Քննարկում
- Ի՞նչն ամենաօգտակարը քեզ թվաց այս պատգամի մեջ:
- «Վախը սուտ մարգարեի հոգի է»: Քննարկիր, թե ինչ է նշանակում այս նախադասությունը: Ինչպե՞ս է վախը մեզ հետ խոսում մեր ապագայի վերաբերյալ: Ինչո՞ւ է վախը սուտ մարգարե:
- Մարդկանցից վախենալու կապանքի երկու վարքագծերից ո՞ր մեկն է քեզ մոտ արտահայտվում՝ մարդկանց հաճեցնե՞լը, թե՞ վերահսկելը: Ինչպե՞ս են մարդկանց հաճեցնելն ու վերահսկելը խախտում մարդկանց հետ մեր փոխհարաբերությունները:
- Ինչո՞ւ է դժվար ընդունել, որ մենք բռնված ենք մարդկանց հանդեպ վախով:
- Կարդա Առակաց 29.25-ը: Քո կյանքում եղե՞լ է, որ Աստված քեզ ազատի մարդկանց հանդեպ վախից: Եթե այո, խնդրում եմ, կիսվիր խմբի հետ:
Ամփոփելով, հիշիր հետևյալ.
- Աստված ուզում է մեզ ազատել մարդկանց հանդեպ վախից:
- Աստված մեզ մշտապես հետ է կանչում, երբ մարդկանց հանդեպ վախը մեզ հեռացնում է Իրենից:
- Մենք ազատվում ենք մարդկանց հանդեպ վախից, երբ այն հանձնում ենք Տիրոջը և օգնության համար դիմում մեր մտերիմներին: