Կենտրոնացում.
Հավատացյալները կարող են լինել սատանայի կապանքի մեջ մեղքի, հիվանդության և դիվային ազդեցության միջոցով, որ մենք բոլորս թույլ ենք տալիս մեր կյանքում:
Բանալի համարներ՝ Հովհ. 8.31–36, Ղուկ. 13.11–16, Մարկ. 7.24–30:
1. Շարունակական անօրենություն։
Ինչպես այն հավատացյալները, որոնց հետ խոսեց Հիսուսը Հովհաննես 8-րդ գլխում, մենք նույնպես կարող ենք կույր լինել մեր սեփական կապանքների հանդեպ: Մեր կյանքի շարունակական մեղքերին մենք երբեմն նայում ենք որպես տկարությունների, ոչ թե կապանքների, որ մահվան է տանում: Մենք չենք կարող ազատագրվել, քանի դեռ չենք տեսել, որ կապանքի մեջ ենք:
2. Շարունակական հիվանդություն
Ղուկաս 13-րդ գլխում, Հիսուսը բժշկեց մի կնոջ, ում հիվանդությունն առաջացել էր տկարություն ոգուց: Ոչ բոլոր հիվանդություններն են դիվային, սակայն որոշ հիվանդություններ հոգևոր արմատներ ունեն: Շարունակական հիվանդությունը կարող է նշան լինել, որ հակառակորդի համար բաց դուռ կա մեր կյանքում:
3. Շարունակական ազդեցություն:
Հիսուսը մի դև դուրս քշեց փյունիկ ասորի կնոջ աղջկանից: Այս կնոջ մշակութային ժառանգությունը ներառում է հրեական հավատալիքների և օկուլտիզմի խառնուրդ: Շատ հավատացյալներ իրենց կյանքում ունեն նմանատիպ խառնուրդ, երբ շփվում են օկուլտիզմի հետ, սակայն հպարտորեն հավատում են, որ դա իրենց վրա չի ազդի: Երբ մենք դուռ ենք բացում օկուլտիզմի համար, մենք դուռ ենք բացում հակառակորդի համար:
Քննարկում
- Աստվածաշնչյան հետևյալ պատմություններից ո՞րն է ավելի շատ խոսում քեզ հետ՝ Աբրահամի որդիները, տկարության ոգով բռնված կինը, կամ փյունիկ ասորի կինը: Ինչո՞ւ:
- Մի ասպարեզ, որտեղ սատանան գողություն կանի մեզանից, առողջությունն է: Դու (կամ որևէ մեկը, ում ճանաչում ես) երբևէ ունեցե՞լ ես դիվային հիվանդություն կամ վնասվածք: Ինչպե՞ս դու զանազանեցիր, որ դա դիվային էր: Ինչպե՞ս դու աղոթեցիր բժշկության համար:
- Կարդա Հովհ. 8.34-36-ը: Որո՞նք են այն մեղքերը, որ մենք, հնարավոր է, գայթակղություն ունենանք կապանքի փոխարեն անվանել տկարություններ: Ինչպե՞ս է մեր ինքնությունը, որպես Աստծո որդիներ, մեզ օգնում ազատ ապրել մեղքից:
- Օկուլտիզմն այսօր գրկաբաց ընդունվում է մեր մշակույթի մեջ: Երբեմն դժվար է զանազանել, թե որն է օկուլտական, քանի որ այն փաթեթավորված է հումորի կամ մասսայական զվարճանքների մեջ: Ինչպե՞ս դու կօգնեիր նորադարձ հավատացյալին՝ զանազանելու և խուսափելու օկուլտիզմի վնասակար ազդեցությունից:
- Մարկ. 7.27-ում Հիսուսն ազատագրման մասին խոսում է որպես «երեխաների հացի»: Մտածիր այդ փոխաբերության մասին: Ո՞վ է տալիս հացը: Ովքե՞ր են երեխաները: Որքա՞ն հաճախ են նրանք ուտում: Ինչպե՞ս են երեխաները հաց ձեռք բերում: Որքա՞ն հաց կա:
Ամփոփելիս, հիշիր հետևյալը.
- Հիսուսը քեզ կարող է ազատել մեղքի բոլոր տեսակի կապանքներից:
- Եթե դու հաճախ ես հիվանդանում, կարող ես հարցնել, թե կա՞ արդյոք քո կյանքում բաց դուռ սատանայի համար:
- Ազատության առաջին քայլը խոնարհվելն է և Աստծուց օգնություն խնդրելը: