- Սիրելի որդին, ում Դուք կարծում էիք, որ մահացած է, իսկապես կենդանի է:
- Կենդանի որդին բարձրացավ ամենաբարձր տեղը։
- Կենդանի որդին տալիս է կյանքի հացը (կենաց հացը)։
- Կենդանի որդին աշխարհի Փրկիչն է։
- Կենդանի որդին՝ նշանակում է, որ Դուք կարող եք կրկին վստահել Աստծուն:
Բանալի համարներ. ԾՆՆԴՈՑ 43.15-34
15 Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ 16 Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու։ 17 Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։
Այս տեսարանն ինձ հիշեցնում է վերնատունը, որտեղ Հիսուսը ընթրիք էր պատրաստել իր աշակերտների հետ։ (Ղուկաս 22)
18 Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին։
Հոգեբանության մեջ կա այս արտահայտությունը, որը կոչվում է «նախորդ համոզմունքներ», որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչ ենք ընկալում ներկայում՝ հիմնվելով անցյալի նմանատիպ փորձառությունների վրա:
19 Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ 20 և ասացին. Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, 21 և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ 22 Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ։ 23 Եվ նա ասաց. Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը։ 24 Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։
25 Եվ կեր տվեց նրանց էշերին։ Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։ 26 Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ 27 Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է։ 28 Նրանք պատասխանեցին. Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։ 29 Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ։ Եվ ասաց Բենիամինին. Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ։ 30 Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։ 31 Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. Ճա՛շ բերեք։
33 Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ փոքրը իր փոքրութեան համեմատ։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։ 34 Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։
Հայտնություն 3:20 — Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։
- Հովսեփը Հիսուսի կերպարն է: Նա ուզում է մեզ հետ ընթրել, այսինքն՝ Հիսուսը ցանկանում է մեզ հետ մտերիմ հարաբերություններ ունենալ։
1. Հաշտեցման հասնելու համար մենք պետք է հետամուտ լինենք փոփոխությանը մեր և ուրիշների մեջ:
Պետք է հիշեք, որ հաշտեցումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ցանկանան:
Ծննդոց 44-ում նա ևս մեկ անգամ փորձեց եղբայրներին՝ տեսնելու, թե արդյոք նրանք իսկապես փոխվել են: Հովսեփը Բենիամինի ուղեբեռում արծաթե բաժակ դրեց, մեղադրեց նրան գողանալու մեջ և պատրաստվում էր ստրկացնել նրան։ Արդյո՞ք եղբայրները կվերցնեին ռեսուրսները և կթողնեին Բենիամինին, ինչպես արեցին քսաներկու տարի առաջ, երբ նրանք ստրկության վաճառեցին Հովսեփին: Ոչ, նրանք այդ քայլին չդիմեցին; նրանք փոխվել էին։ Նրանք Բենիամինի հետ միասին առաջարկեցին ստրուկ լինել, իսկ Հուդան, մասնավորապես, առաջարկեց զբաղեցնել Բենիամինի տեղը, իսկ մյուսները՝ վերադառնալ տուն։ Հովսեփն այժմ գիտեր, որ կարող էր վստահել իր եղբայրներին, և Ծննդոց 45-ում նա բացահայտեց իր իսկական ինքնությունը նրանց և սկսեց հաշտեցման գործընթացը՝ նորոգելով նրանց հարաբերությունները:
- Այսպիսով, ե՞րբ է հնարավոր հաշտեցումը: Ո՞րն է Աստծո ակնկալիքը հաշտեցման համար:
Հաշտությունը պահանջում է մեր ապաշխարությունը: Մեր ամենօրյա հարաբերություններում հաշտության ցանկացած հույսի բանալին է ապաշխարությունը:
Բ Կոր. 5.17-19 — Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իր հետ, եւ նորանց յանցանքները չհամարեց նորանց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։
- Հաշտությանը սկսվում է այն ժամանակ, երբ բամբասանքը դադարում է բամբասել, կինը դադարում է քննադատել, ամուսինը դադարում է կոպիտ բառեր օգտագործել, իսկ վիրավորված կողմը դադարում է զայրանալ։
Ծննդոց 45:22 – Հովսեփը յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ…
Կող. 3.12-15 — 12 Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. 13 Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. 14 Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։ 15 Եւ Աստուծո խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերում, որի մէջ էլ կանչվեցիք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։
2. Հաշտեցման հասնելու համար պետք է կենտրոնանանք Աստծո Գերիշխանության վրա, այլ ոչ թե ուրիշների ձախողությունների վրա։
ԾՆՆԴՈՑ 45.1-9 — 1 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ 2 Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ 3 Հովսեփն ասաց իր եղբայրներին. Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ 4 Հովսեփն ասաց իր եղբայրներին. Խնդրեմ մոտեցե՛ք ինձ։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։
5 Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։ 6 Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ 7 Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ 8 Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ 9 Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։
-
- 5-ից 9-րդ համարներում Հովսեփը չորս անգամ հիշատակում է Աստծո անունը։
Երբ նա հանդիպեց Հացթուխին և Մատռվակապետին, ասաց. «Արդյո՞ք երազների մեկնությունը Աստծուն չէ»: (Ծննդոց 40.8)։
Երբ նա հանդիպեց փարավոնին, նա ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել քո երազները, բայց Աստված կարող է» (Ծննդոց 41.16):
Նույնիսկ երբ Հովսեփը եղբայրներին առաջին անգամ տուն ուղարկեց, նա ասաց նրանց. «Ես Աստծուց վախեցող մարդ եմ» (Ծննդոց 42.18):
Հովսեփը մարդ էր, ով տեսնում էր Աստծուն ամեն ինչում:
3. Հաշտեցման հասնելու համար մենք պետք է հաղթենք չարին բարիով։
ԾՆՆԴՈՑ 50.20-21 — Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։ Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։
Հռոմեացիներին 8.28 — Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
-
- Այս երկու հատվածների միջև մենք կարող ենք տեսնել Աստծո գործը իր զավակների կյանքում:
4. Հաշտեցման հասնելու համար մենք պետք է ներենք ձախողումները և ոչ թե անընդհատ վերհիշենք դրանք։
ԾՆՆԴՈՑ 45.24 — Եվ ճանապարհ դրեց իր եղբայրներին, և նրանք մեկնեցին։ Եվ ասաց նրանց. «Ճանապարհին չկռվեք»։
Հարց քննարկելու.
Ինչո՞ւ է կարևոր հաշտեցում փնտրելիս խուսափել անցյալի մասին պատմելուց:
Ե՞րբ է տեղին անցյալի մասին պատմելը: Կիսվեք մի պատմությամբ, թե ինչպես է Աստված հաշտեցրել Ձեր խզված հարաբերությունները։
Դեռ ի՞նչ փոխհարաբերությունների համար եք դուք աղոթում, որ Աստված հաշտություն բերի։