Զորություն
Կենտրոնացում.
Մեսիան մեզ համար անապատում ճանապարհ է պատրաստում։ Երբ մենք մեր կյանքը տալիս ենք Նրան, Նա ամեն բան փոխում է։ Մեր անապատը դառնում է փարթամ, պտղաբեր այգի, որտեղ մենք կարող ենք գտնել խաղաղություն և զորություն։ Անապատի այս ճանապարհի հետ կապված չորս հատկանիշներ կան՝ զորություն, հրաշքներ, վտակներ և փողոցներ։ Այս պատգամը կենտրոնանում է զորության վրա։
Բանալի համարներ. Ես. 35:1-4
1 Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կ՛ցնծա ամային ու կ՛ծաղկի ինչպէս շուշանը։ 2 Կ՛բացվի, կ՛ծաղկի եւ կ՛ցնծա ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ՛տրվի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչությունը. նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծո վայելչությունը։ 3 Ու՛ժ առեք թուլացած ձեռքեր, եւ տկարացած ծունկեր զօրացրէք։ 4 Ասեցէք թուլասիրտներին, (to thise with anxious) ուժովացէք, մի վախեցեք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծո հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։
3 Ու՛ժ առեք թուլացած ձեռքեր, եւ տկարացած ծունկեր զօրացրէք։
1. Թուլացած Ձեռքեր — Ձեռքերը վերաբերում են երկրպագությանը:
Երբեմն մեր ձեռքերը կարիք ունեն զորանալու:
Նեեմ. 8:6 – Եւ Եզրասն օրհնեց Եհովա մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վրա մինչեւ գետինը երկրպագություն արին Տիրոջը։
Ել. 17:11-12 – 11 Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր հաղթում. եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր հաղթում։ 12 Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը հոգնելիս ծանրանում էին, Ահարօնը ու Ովրը մի քար առան եւ նորա տակը դրեցին, եւ ինքը նորա վրա նստեց. եւ Ահարօնը եւ Ովրը մէկն այս կողմից, եւ միյուսն այն կողմից նորա ձեռքերը բռնած բարձր էին պահում, եւ մինչեւ արևվի մայր մտնելը նորա ձեռքերը (հաստատուն) բարձրացրած մնացին։
Սաղ. 63:4 – Այսպէս կօրհնեմ քեզ իմ կեանքում. քո անունով կբարձրացնեմ իմ ձեռքերը։
Սաղ. 134:2 – Ձեր ձեռքերը բարձրացրէք դէպի սրբությունը եւ օրհնեցէք Տիրոջը։
1 Տիմ. 2:8 – Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկության եւ երկմտութեան։
3 Ու՛ժ առեք թուլացած ձեռքեր, եւ տկարացած ծունկեր զօրացրէք։
2. Տկարացած Ծնկներ — Ծնկերը վերաբերում են աղոթքին:
Երբեմն մեր ծնկերը կարիք ունեն զորանալու: Ծնկելը ենթարկվելու, հանձնվելու ձև է: Մենք պետք է ամեն բանի համար աղոթենք: Աղոթքը նման է ազատ արձակման կոճակին։
1 Պետ. 5:7 – 7 Ձեր բոլոր հոգսը նորա վրա գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։
Սաղ. 55:22 – 22 Քո հոգսերը Աստուծո վրա գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա չի թողնի որ արդարը հավիտեան շարժվի տեղից։
Մենք բոլորս ինչ որ մի բեռ ունենք մեր կյանքում:
Եբր. 12:12-13 – 12 Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը, 13 Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։
Սաղ. 38:8 – Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրված եմ. Մռնչալու պես տնքում եմ ցավից։
Հռ. 15:1 – Մենք որ զօրավոր ենք՝ պէտք է տկարների տկարությունը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճելի չ’լինինք։
4 Ասեցէք թուլասիրտներին, ուժովացէք, մի վախեցեք։
3. Անհանգիստ Սիրտ — Սիրտը վերաբերում է մեր մտածելակերպին:
Վախը հեշտությամբ կարող է սողոսկել մեր սրտի մեջ: Երբ մենք մտածում ենք Աստծո Խոսքի վրա, Նա մեզ ցույց է տալիս մեր գնալու ճանապարհը:
Մովսեսը, Աստված և ժողովուրդը ասացին Հեսուին — Զօրացիր եւ քաջ եղիր
2 Օր. 31:7 – Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արավ որ նորանց տա. եւ դու նորանց ժառանգություն ես տալու։
2 Օր. 31:23 – Եւ նա Նավէի որդի Յեսուին պատուիրեց եւ ասեց. Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ դու պիտի տանես Իսրայէլի որդիներին այն երկիրը, որի համար նորանց երդում արի. եւ ես քեզ հետ կլինեմ։
Հեսու 1:6-7 – Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սորանց հայրերին երդում արի սորանց տալու համար: 7 Միայն թե զօրացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրէնքի պես, որ իմ ծառա Մովսէսը քեզ պատուիրել է.
Հեսու 1:9 – Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս:
Հեսու 1:17 – Ինչպէս որ Մովսէսին էինք լսում,այնպէս էլ քեզ կ’լսենք. միայն թէ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր:
Դավիթը ասաց Սողոմոնին.
3 Թագ. 2:1-2 – Երբ մոտեցան Դավիթի մահվան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց. Ըստ այս աշխարհի կարգի, ես անցա իմ կյանքի ճամփան. Բայց դու քաջացիր եւ տղամարդ եղիր։
Պողոսը Տիմոթեոսին.
2 Տիմ. 2:1 – Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքով որ Քրիստոս Հիսուսում է։
ԱՄՓՈՓՈւՄ
Հարց։
ի՞նչն է զորացնում մեր սիրտը: Ի՞նչ պետք է մենք անենք, երբ շվարած ենք, կամ մեր խնդիրների համար պատասխանների կարիք ունենք։ Երկրպագությունը, աղոթքը և Աստծո խոսքի վրա մտածելը մեզ բերում են Նրա ներկայության մեջ:
2 Օր. 6:6 – Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։
2 Օր. 11:18 – Եւ այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ նորանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղում.
Սաղ. 119:11 – Իմ սրտում թագցրի քո խօսքերը, որ չմեղանչեմ քեզ դէմ։
Քննարկում
- Այն ինչ Հին Կտակարանն ասում է, որ տեղի էր ունենալու, տեղի է ունեցել: Օրինակ, բացատրիր այն նուրբ տարբերությունը, որ կա Եսայի 53.5-ի և Ա Պետրոս 2.24-ի միջև:
- Ի՞նչ է Եսայի 35.1-2-ը կանխասում Իսրայելի երկրի մասին: Ի՞նչ դեպքեր եղան, որոնք անապատը դարձրեցին պտղաբեր այգի: Ի՞նչը կարող է քո անապատը փոխել և դարձնել փարթամ ու առատ երկիր:
- Դու երբևէ հայտնվե՞լ ես հոգևոր անապատում: Եթե քեզ համար հարմար է, կիսվիր, թե ինչպես հաղթահարեցիր քո կյանքի այդ չոր ժամանակահատվածը:
- Այս պատգամով հովիվ Արմենը բացատրեց, թե ինչպես է «հանձնել» (Առակաց 16.3) բառը նշանակում «մի կողմ գլորել»: Նկարագրիր, թե ինչպես է այս տերմինը վերաբերում բեռներին: Որտե՞ղ պետք է դնենք այդ բեռները, որ մի կողմ ենք գլորել:
- Կարդա Զաքարիա 4.6-ը և Բ Տիմոթեոս 2.1-ը: Ըստ այս համարների, ի՞նչն է զորացնում մեր սիրտը: Ի՞նչ պետք է մենք անենք, երբ շվարած ենք, կամ մեր խնդիրների համար պատասխանների կարիք ունենք (Սաղմոս 4.4):
- Երկրպագությունը, աղոթքը և Աստծո խոսքի վրա մտածելը մեզ բերում են Նրա ներկայության մեջ: Լուռ ժամանակ հատկացրու, որպեսզի համարձակորեն գնաս Նրա գահի առջև և զորություն խնդրես քո ձեռքերի, ծնկերի և սրտի համար:
Ամփոփելիս, հիշիր.
- Ամեն բան փոխվում է, երբ Հիսուսը գալիս է մեր կյանքի մեջ:
- Նա զորացնում է մեր ձեռքերը, ծնկներն ու սիրտը:
- Մեր անապատային ճանապարհորդությունը Նրա հետ միասին վերածվում է պարտեզում զբոսանքի:
Աղոթք.
Հիսուս, ես Քեզ եմ հանձնվում: Շնորհակալ եմ ինձ զորացնելու համար: Երբ ես հայտնվեմ անապատում, ցույց տուր ինձ Քո խաղաղության այգին գնալու ճանապարհը: Հիսուսի անունով, ամեն: