Բանալի համար. Մատ. 21.6-9
6 Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց. 7 Էշն ու ավանակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ 8 Եւ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին. ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). Օվսաննա՜ Բարձրյալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։
Հովհաննես 12.13 — արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26), Իսրայելի թագավորը»
1. Մեր Զատիկը՝ Քրիստոսը, հաղթանակաց թագավորը։
Հայ. 1.5 — Եւ Հիսուս Քրիստոս… անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։
Զաքարիա 9.9 — ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
Ինչո՞ւ էշի վրա հեծած: Մեսսիական մարգարեություն.
Ծննդոց 49.10-11 — Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։ Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին. իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։
2. մեր Զատիկը՝ Քրիստոսը, Աստծո կողմից ընտրված Գառը:
Հովհաննես 1.29 — Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։
- Հիսուսը Երուսաղեմ եկավ Զատիկի շաբաթը՝ գառների ընտրության օրը:
- Համաձայն Ելից 12.3-ի՝ յուրաքանչյուր մարդ իր ընտանիքի համար մի գառ պետք է ընտրեր առաջին ամսվա (Նիսանի) տասներորդ օրը։ Գառը պետք է լիներ մեկ տարեկան արու, առանց արատների։ Ընտանիքն այնուհետև պահում էր գառը մինչև տասնչորսերորդ օրը (Ելից 12.6), իսկ հետո մորթում երեկոյան Զատիկի ընթրիքի համար:
- Հիսուսի օրոք արձանագրված է, որ միայն անհատների և ընտանիքների կողմից մեկ Պասեքի ժամանակ զոհաբերվել է 255,600 Զատկի գառ։
Մար. 15:25 — 25 Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։ 33 Վեցերորդ ժամին ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը։ 34 Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։
- «Աստված կհոգա իր ողջակեզի գառը» Ծննդոց 3, 22.8
- Սողոմոնն կառուցեց Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա… (Բ Մնաց.3.1)։
- «Արժանի է մորթված Գառը» Հայտ. 5.12
3. մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթված Գառը (Ա Կոր. 5:7)։
- Հայտնության գրքում քսանից ավելի անգամներ Քրիստոսը հիշատակվում է որպես Գառ:
Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար… Նրանք բարձրաձայն ասում էին. Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն։ Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ (Հայտնություն 5.6,12, 12.11):
Մար. 15.37 —37 Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ Հոգին ավանդեց։ 38 Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։
- Սրբության Սրբոցի առջևի վարագույրները ունեին 18 մետր երկարություն և 9 մետր լայնություն, որոնցից յուրաքանչյուրը ձեռքի ափի հաստությունն էր։ Դրանք այնքան ծանր էին, որ երեք հարյուր քահանա էր պետք՝ վարագույրը ամրացնելու համար։ (Հրեա պատմաբան Josephus-ի գրվածքներից)
4. մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ ճանապարհ բացեց վարագույրի միջով։
Եբր. 10.19-21 – 19 Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, 20 Որն մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, 21 և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա.
Եբրայեցիս 9.28 — նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վեր առնելու համար մեկ անգամ զոհաբերվեց. իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։
Ա Պետրոս 1.18-19 — իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան։