Բանալի համար. Հովհաննես 17
Հովհաննեսի Ավետարանի ամենակարևոր թեմաներից մեկը «ուղարկելն» է։ Հատկապես Հովհաննես 13–17 գլուխներում Հիսուսը բազմիցս նկարագրում է Իրեն որպես Հոր կողմից ուղարկվածը։ Այդ գլուխներում «ուղարկել / ուղարկեց» բառերը հիշատակվում է 14 անգամ։
Հունարենում հիմնականում օգտագործվում են երկու բայ (verb).
- πέμπω (pempō) – ուղարկել
- ἀποστέλλω (apostellō) – ուղարկել հանձնարարությամբ, առաքելությամբ
Սա բացահայտում է մի խոր ճշմարտություն Աստծո մասին.
Աստվածը ուղարկող Աստված է։
Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին (Հով. 20.21-22)
Հայրը ուղարկեց Որդուն։
Որդին ուղարկում է Իր աշակերտներին։
Սուրբ Հոգին օծում է և զորացնում ուղարկվածին։
1. Զատիկը ուղարկված Որդու մասին է
«Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն…» Հովհ. 3.16
- Ավետարանը սկսվում է ուղարկելուց։ (apostellō)
Աստված պարզապես խղճահարություն չզգաց աշխարհի հանդեպ․ Նա ուղարկեց Իր Որդուն աշխարհ։
Հայրը, որ ուղարկեց Ինձ… (Հովհ. 14.24)
Ես գնում եմ Նրա մոտ, ով ուղարկեց Ինձ… (Հովհ. 16.5)
Այս երկու խոսքերի միջև ձևավորվում է քո կյանքը, քո կոչումը և քո նպատակը։
Այսօր շատ մարդիկ գիտեն, թե ուր են գնում կյանքում, բայց քչերն են հասկանում, թե ինչու են այստեղ և որն է իրենց կյանքի նպատակը։
Ո՞րն էր Հիսուսի կյանքի նպատակը։
որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու (Ղուկաս19.10)
Աստված չուղարկեց Իր Որդուն աշխարհ, որ աշխարհը դատապարտի, այլ որպեսզի աշխարհը Նրա միջոցով փրկվի (Հովհ. 3.17)
Հիշեք՝ դուք ուղարկված եք, և Աստված նպատակ ունի ձեր կյանքի համար։
2. Ուղարկված Որդու աղոթքը
«Հովհաննես 17-ը ներկայացնում է Հիսուսի Քահանայական աղոթքը մեզ համար»։
Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին Դու ուղարկեցիր (Հով. 17.3)
Նրանք հավատացին, որ Դու ուղարկեցիր Ինձ (Հով. 17.8)
Որպեսզի աշխարհը հավատա, որ Դու ուղարկեցիր Ինձ (Հովհ. 17.21)։
Որպեսզի աշխարհը ճանաչի, որ Դու ուղարկեցիր Ինձ։ (Հովհ. 17.23)
Ինչպես Դու ուղարկեցիր Ինձ աշխարհ, այնպես էլ Ես ուղարկեցի նրանց աշխարհ… (Հովհ. 17.18)
- Այսինքն՝ հավատը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը ճանաչում է ուղարկվածին։
- Բայց հարց է առաջանում․ ինչպե՞ս մարդիկ կհավատան, եթե չլսեն ուղարկվածի մասին։
Հռոմե. 10.14 — Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ 15 Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։
3. Սուրբ Հոգին զորացնում է ուղարկված Եկեղեցուն
Նույն Վերնատան խոսքում Հիսուսը խոստանում է Սուրբ Հոգու մասին։
Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով (Հովհ. 14.26)
Մխիթարիչը, որին Ես կուղարկեմ ձեզ Հորից… (Հովհ. 15.26)
Եթե գնամ, կուղարկեմ Նրան ձեզ մոտ… (Հովհ. 16.7)
Հայրը ուղարկեց Սուրբ Հոգուն, որպեսզի Նա զորացնի, ուսուցանի և մխիթարի աշխարհ ուղարկված Եկեղեցուն։
4. Անտիոքը դարձավ պատմության առաջին մեծ ուղարկող եկեղեցին։
Գործք 13 — 2 Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց։
4 Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան…
Գործք 14.27 Երբ նրանք եկան և հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված իրենց հետ ինչե՛ր արեց և որ հեթանոսների համար հավատի դուռը բացեց։
- Երուսաղեմը եկեղեցու ծննդավայրն էր, իսկ Անտիոքը դարձավ միսիայի կենտրոնը։
Այստեղից Ավետարանը սկսեց տարածվել ամբողջ Հռոմեական աշխարհում։
ինչպե՞ս կկանչեն Նրան,
ինչպե՞ս կհավատան Նրան
ինչպե՞ս կլսեն Նրան
ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։
Եվ այս ամենը տեղի ունեցավ, որովհետև մի եկեղեցի հասկացավ մի կարևոր ճշմարտություն.
Ինչպես Հայրն ուղարկեց Ինձ, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում (Հովհ. 20.21)
Եկեղեցին այն ժողովուրդն է, որ ուղարկված է։
5. Միսիան շարունակվում է այսօր
- Դուք ուղարկված եք ինչ-որ տեղ։
աշխատանք, դպրոց, միսիա…
- Հարցը սա է. «Արդյո՞ք մենք կասենք՝ այո»։