Խոստումից մինչև իրականացում՝ հավատքի ճանապարհը
Բանալի համար. Հովհաննես 16.24
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
1 Տիմոթեոս 2.5 — Մեկ է Աստված, և մեկ է Միջնորդը Աստծո և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս։
- Այս խոսքերի մեջ կա մի պարզ իրականություն․ Կա “խնդրելը” և կա “ստանալը” — և այդ երկուսի միջև կա “սպասելու ժամանակը”։
Ամենադժվար մասը՝ սպասելն է (ընթացքը)։
«սպասումը» կարող է առաջացնել՝
Շփոթություն, հուսահատություն, ցավ, նույնիսկ բարկություն Աստծո նկատմամբ։
Մարկոս 11.24 — Այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ:
Հավատքը նշանակում է վստահել Աստծուն «սպասման» պահին։
Հավատքը չի գործում, երբ դու արդեն ստացել ես։
Հավատքը գործում է, երբ դու դեռ սպասում ես։
Ես ունեմ երկու կետ այսօրվա համար․
#1 Առաջինը՝ Քո մասին է… Խնդրելն ու Սպասելը
#2 Երկրորդը՝ Աստծո մասին է… Պատասխանը
Աստված ավելի շատ հետաքրքրված է՝ ոչ թե ինչ ես ստանում, այլ ով ես դառնում ստանալու ճանապարհին։
-
Հովսեփի օրինակը
17 տարեկանում երազ տեսավ։
30 տարեկանում դարձավ Եգիպտոսի երկրորդ մարդը։
13 տարվա «ընթացք»։
- Ի՞նչ կար այդ ընթացքի մեջ․
դավաճանություն — Ծննդոց 37.28
սուտ մեղադրանք — Ծննդոց 39.17–20
բանտ — Ծննդոց 39.20
մոռացված — Ծննդոց 40.23
- Աստված պատրաստում էր Հովսեփին։
- Աստված օգտագործում է ընթացքը՝
քո բնավորությունը ձևավորելու համար
քո հավատքը ուժեղացնելու համար
քո սիրտը մաքրելու համար
Լեոնարդ Ռեյվենհիլն ասաց․
«Այսօրվա ծառայողները պատրաստվում են 3 տարի և քարոզում 30 տարի։ Հիսուս պատրաստվեց 30 տարի և քարոզեց 3 տարի»։
Չինական բամբուկը, երբ տնկվում է, առաջին տարին չի աճում։
Երկրորդ տարին՝ ոչինչ։ Երրորդ տարին՝ ոչինչ։ Չորրորդ տարին՝ ոչինչ։ Բայց հինգերորդ տարում այն կարող է աճել մինչև 25 մետր ընդամենը մի քանի շաբաթում։
Հարց․
Այն հինգերորդ տարում աճե՞ց, թե հինգ տարի շարունակ աճում էր արմատներով։
Սպասման տարիները կորուստ չէին։
Դրանք հիմք էին։
Դու կարող ես չտեսնել աճը։
Բայց դա չի նշանակում, որ աճ չկա։
Երբ դու խնդրում ես,
Աստված աշխատում է արմատների վրա։
Երբ դու սպասում ես,
Աստված խորացնում է հիմքը։
Երբ դու ստանում ես պատասխանը,
բոլորը տեսնում են պտուղը։
Բայց միայն դու և Աստված գիտեք արմատների պատմությունը։
Կա մի պարզ ճշմարտություն.
Աստված ցույց է տալիս վերջը, բայց ոչ գործընթացը
Սաղմոս 105.19 (Հովսեփի մասին)
«Մինչև որ կատարվեց նրա խոսքը, Տիրոջ խոսքը փորձեց նրան»
Աստված ցույց տվեց երազը,
բայց ցույց չտվեց բանտը։
Որովհետև եթե Աստված ցույց տար ամբողջ ճանապարհը, շատերը կհրաժարվեին։
Մի՛ համարիր ուշացումը մերժում
Հրեշտակը ասաց Դանիելին․
«Առաջին իսկ օրվանից, երբ աղոթեցիր, քո խոսքերը լսվեցին… բայց ես եկա 21 օր հետո»
Երկնքում պատասխանը տրվում է անմիջապես, իսկ երկրի վրա այն դրսևորվում է ժամանակի մեջ։
Ամբակում 2.3 — Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և շտապում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։
-
Աբրահամի օրինակը
Ծննդոց 12.2
Աստված խոստացավ որդի։
Ծննդոց 21.5
Աբրահամը 100 տարեկան էր, երբ Իսահակը ծնվեց։
25 տարվա սպասում։
Ինչո՞ւ։ Որ ոչ ոք չասի՝ դա մարդկային ուժով եղավ։
Այն պիտի լիներ միայն Աստծուց։
Հիշիր սա. Երբ դու խնդրում ես մեկ բան, Աստված անում է 10,000 բան
Ինչ է կատարվում «սպասման, ընթացքի» մեջ
Աստված մաքրում է քո շարժառիթները
Աստված ամրացնում է քո հավատքը
Աստված պատրաստում է ճիշտ ժամանակը
Աստված պատրաստում է ճիշտ մարդկանց
Աստված պատրաստում է քեզ
Եսայի 40.31 — «Բայց նրանք, ովքեր սպասում են Տիրոջը, նոր ուժ կստանան»
Սպասելը նշանակում է՝
ոչ թե Աստված ոչինչ չի անում, այլ Աստված աշխատում է անտեսանելի ձևով։
Հիշիր այս ճշմարտությունը
Խնդրելը փոխում է քո իրավիճակը իսկ սպասելը փոխում է քեզ։
Հռ. 5.3–4 – Նեղությունը համբերություն է առաջացնում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս:
-
Հակոբի օրինակը
Ծննդոց 28.15
Աստված խոստացավ օրհնել նրան։
Բայց մինչև ստանալը, Հակոբը անցավ՝
Մենակություն
Խաբվածություն
պայքար Աստծո հետ — Ծննդոց 32.24
Եվ այդ պայքարում Աստված փոխեց նրա անունը։
խնդրե՛ք և պիտի ստանաք
Վերջնական նպատակը
«որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի»
Այսօր դու կարող ես լինել երեք տեղերից մեկում․
- Դու պատրաստվում ես խնդրել
- Դու սպասում ես
- Կամ դու պատրաստվում ես ստանալ
Գաղ. 6.9 — Չհոգնենք բարի գործ անելիս, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք: