Բանալի համարներ. Մատթեոս 2։1-18
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 2 և ասացին. Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու։
Թվ. 24:17 – 17 Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։
3 Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4 Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 5 Նրանք պատասխանեցին. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.
6 “Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.2)։
7 Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8 Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։ 9 Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ 10 Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ 11 Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12 Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Հույսը եկավ աշխարհ։
16 Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ 17 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.
18 «Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային» (Երմ. 31.15)։
Ի՞նչ կապ ունի “Ռաման” Սուրբ Ծննդյան պատմության հետ:
Ռամայի պատմությունը վշտի և ցավի պատմություն է և Հույսի և փրկագնման պատմություն: Ծննդոց 35-ում ասվում է, որ Ռաքելը ծննդաբերության ժամանակ մահացավ Բեթելից Բեթղեհեմ տանող ճանապարհին, և 1 Թագավորաց 10։2-ը, ըստ երևույթին, ցույց է տալիս, որ նա թաղվել է Ռամայի մոտակայքում։ Սամուելը ծնվել է Ռամայում։ Դա նրա բնակության վայրն էր, ինչպես նաև նրա մահվան վայրը։ Մի շարք պատերազմներ տեղի ունեցան Ռամայում, երբ Ասորեստանը հարձակվեց Իսրայելի վրա, Բաբելոնը Երուսաղեմի… Ամենամեծ ողբերգությունը նշված է Երեմիա 31։15-ում։ Այս կերպ Երեմիան պատկերացնում է, թե ինչպես է Ռաքելը լաց լինում Ռամայի վրա, քանի որ նա հետևում է իր սերունդների արտաքսմանը հենց այն վայրից, որտեղ թաղված է։ Ի պատասխան՝ Եհովան ասում է նրան, որ մի լացի, քանի որ ապագայի հույսը իր երեխաների վերջնական ազատագրումն ու վերականգնումն է։
Երեմիա 31:15 — 15 Տերն այսպես է ասում. Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան։
1. Հուսահատությունը մեզ տանում է դեպի Սուրբ Ծննդյան իրական հույսը:
- Հենց այստեղ է Երեմիա 31։16-ը հույս է տալիս Սուրբ Ծննդյան տոնին:
16 Տերն այսպես է ասում. Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա, ասում է Տերը։ Նրանք կվերադառնան թշնամու երկրից։ 17 Եվ հույս կա քո ապագայի համար, ասում է Տերը, և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան։
Եր. 29:11 – 11 Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։
- Քրիստոնյաները պետք է ճանաչվեն որպես հույս ունեցող մարդիկ: Մի հանձնվեք։
Եբր. 6:11 — 11 Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նույն ջանքը ցույց տա, որ հույսը հաստատ մնա մինչեւ վերջը։
Եբր. 6:18 — 18 Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք որ ապավինեցինք մեր առջեւը դրած հույսը բռնելու. 19 որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս, 20 Ուր որ մեզ համար Առաջնորդ մտավ Հիսուսը, Մելքիսեդեկի կարգի պէս հավիտենական Քահանայապետ եղած։
2. Աստծո հանդեպ հույսը չի ամաչեցնում:
Հռոմեացիս 5.2-5 — 2 Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք (rejoice) Աստծու փառքի հույսով։ 3 Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է գործում, 4 համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ 5 Իսկ հույսը չի ամաչեցնում. որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Եսայի 11:1-2 — 1 Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։ 2 Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։
3. Մենք հույսով սպասում ենք Քրիստոսի վերադարձին։
- Մենք չենք կարող տոնել Նրա առաջին գալուստը այս Սուրբ Ծնունդը, առանց պատրաստվելու նաև նշելու Նրա երկրորդ գալուստը ամեն ինչից առաջ:
Հայտնություն 21:3-4 — Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան։