Վտակներ
Կենտրոնացում.
Անապատի այս ճանապարհի հետ կապված չորս հատկանիշներ կան՝ զորություն, հրաշքներ, վտակներ և փողոցներ։ Այս պատգամը կենտրոնանում է զորության վրա։
Բանալի համարներ. Եսայի 35:6–7, 41:18, 58:11, Երեմիա 31:12, Ա Կորնթացիս 10:4
1 Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կ՛ցնծա ամային ու կ՛ծաղկի ինչպէս շուշանը։ 2 Կ՛բացվի, կ՛ծաղկի եւ կ՛ցնծա ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ՛տրվի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչությունը. նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծո վայելչությունը։ 3 Ու՛ժ առեք թուլացած ձեռքեր, եւ տկարացած ծունկեր զօրացրէք։ 4 Ասեցէք թուլասիրտներին, ուժովացէք, մի վախեցեք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծո հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։
5 Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, եւ խուլերի ականջները լսեն։ 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատում ջուրեր են բղխելու եւ ամայի տեղում՝ առուներ։
7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, եւ չորացած՝ հողում աղբյուրի ջրեր պիտի բխեն. Շագալի բնակավայրում, (որտեղ յուրաքանչյուրը պառկած է), խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիվն։
Ես. 41:18 – 18 Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բխեցնեմ, եւ դաշտերի մէջ՝ աղբյուրներ. անապատը կվերածեմ ջրերի լճակների, եւ չոր երկիրը՝ վտակների։
Ես. 58:11 – 11 Եւ Տէրը քեզ միշտ կառաջնորդի, եւ կկշտացնի քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կզօրացնի, ու կլինես ինչպես ջրարբի պարտէզ, ինչպես աղբյուր ջուրը չի պակասի։
Եր. 31:12 – 12 Եւ պիտի գան ու ուրախանան, պիտի ցնծան Սիօնի լեռան վրա, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի յուղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրված պարտէզի պէս, եւ այլ եւս քաղց չպիտի զգան։
1 Կոր. 10:4 – 4 Եւ ամենն էլ նույն հոգեւոր խմելիքը խմեցին. որովհետեւ այն հոգեւոր վէմից էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. եւ այն վէմն էր Քրիստոսը։
1. Հիսուսը բերեց Սուրբ Հոգին:
7 Ջրազուրկ Երկիրը (տեղերը) լճակների պիտի վերածվեն, եւ չորացած՝ հողում աղբյուրի ջրեր պիտի բխեն.
Հով. 7:37-38 – 37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուսը կանգնած էր և աղաղակեց ասելով. Եթէ մէկը ծարավ է, թող ինձ մօտ գա, եւ խմի։ 38 Ինձ հավատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բղխեն։ Նա այս ասում էր Սուրբ Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները. Քանի որ Հոգին դեռեվս չկար, որովհետե Հիսուս դեռ փառավորված չեր։
Տաղավարահարաց տոնի վերջին օրն Իսրայելն աղոթում էր անձրևի և Մեսիայի գալուստի համար: Երբ Հիսուսն ասաց. «Ով ծարավ է, թող Ինձ մոտ գա», Նա ասում էր. «Ես Մեսիան եմ»: Հիսուսի միջոցով մենք կարող ենք մեր ներսում և մեր միջից հոսող հզոր գետ ունենալ, որ կոչվում է Սուրբ Հոգի: Մենք կարող ենք չոր երկրում ապրել կենդանի ջրի գետի մեջ:
Ինչպե՞ս է Հիսուսն իրականացնում այս մարգարեությունը (Հովհաննես 7.37):
Նա այս ասում էր Սուրբ Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները.
2. Սուրբ Հոգին անհասկանալի արարած չէ:
Հով. 16:12-13 – 12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանել։ 13 Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձից չի խօսի, այլ ինչ որ կլսի՝ այն կխօսի, եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։
Ո՞րն է Սուրբ Հոգու դերը: Ինչպե՞ս է այս համարը հարթում այն բոլոր վեճերը, թե արդյոք Սուրբ Հոգին այսօր խոսում է:
Սուրբ Հոգին «դա» չէ, Նա անձնավորություն է. Երրորդության երրորդ անձը: Նա ամեն ինչի մասին ամեն բան գիտի: Մենք կարող ենք խնդրել, որ Նա առաջնորդի մեզ, ճշմարտությունը հայտնի մեզ, խոսի մեզ հետ և հայտնի գալիք բաները: Parakletos-ը հունարեն բառ է, որ նշանակում է օգնական, բարեխոս, խորհրդատու, դատապաշտպան, մխիթարող:
Հով. 15:26 – 26 Բայց երբոր Մխիթարիչը կգա, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար։
Սուրբ Հոգին մեր մխթարիչն ու օգնականն է և ուզում է մեզ հետ միասին քայլել, որպեսզի կարողանանք Նրա հետ անձնական փոխհարաբերություն ունենալ:
3. Թող գետը հոսի:
7 Ջրազուրկ Երկիրը (տեղերը) լճակների պիտի վերածվեն, եւ չորացած՝ հողում աղբյուրի ջրեր պիտի բխեն.
Հակ. 3:7-8 – 7 Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնությունը հնազանդված է եւ հնազանդվում է մարդկային բնությանը։ 8 Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ հնազանդեցնել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թույնով։
Սուրբ Գիրքն ասում է, որ մարդկյությունը չի կարողանում լեզուն կառավարել: Իսկ Սուրբ Հոգին կարող է: Նա մեզ տալիս է օտար լեզուների պարգևը՝ հրապարակային խոսելու համար, և լեզուների շնորհը, որպես անձնական աղոթքի լեզու: Բոլոր հավատացյալներն ընդունակություն ունեն լեզուներով խոսելու, բայց ընտրությունը մերն է: Երբ մենք ավելի զգայուն ենք դառնում Սուրբ Հոգու հանդեպ, կարող ենք տեսնել բաներ և ասել բաներ, որ առաջ չէինք կարող: Գետի հոսքի մեջ Սուրբ Հոգին կառուցում է մեզ:
Պողոս առաքյալը հավատում էր, որ աղոթքի լեզու ունենալը կարեվոր է (Ա Կորնթացիս 13.14-15): Ինչպե՞ս է աղոթքի լեզուն մեզ օգնում ավելի արդյունավետ աղոթել:
Սոփ. 3:9 – Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։
1 Կոր. 14:14-15 – 14 Վասնզի եթէ ես աղօթում եմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթում. բայց միտքս անպտուղ է։ 15 Ուրեմն ի՞նչ է, պիտի աղօթեմ հոգով, պիտի աղօթեմ նաև մտքով. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով։
ԱՄՓՈՓՈւՄ
Լուռ ժամանակ հատկացրու՝ գալու Աստծո առաջ: Եթե դու երբևէ քո առանձին աղոթքի լեզվով չես խոսել, հիմա դրա համար խնդրիր Նրան: Հիշիր, դու ես միշտ որոշում, երբ խոսել այդ լեզվով: