9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Վրիժառության ճնշումը

Վրիժառության ճնշումը

Ներածություն

Քրիստոնեական վարք

Քրիստոնեության մեջ սահմանված է «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» սկզբունքը։ Քանի որ համաձայն քրիստոնեության բարոյագիտական նորմերի՝ «քո ընկերը» նաև «քո թշնամին» է, մենք բախվում ենք մեր թշնամիներին ներելու տհաճ պարտականությանը։

…Եվ կեսը ձեզանից արդեն ուզում են հարցնել ինձ. «Ինչպե՞ս դուք կարող էիք ներել Գեստապոի զինվորի, եթե լեհ կամ հրեա լինեիք»։

Ես չեմ փորձում ասել ձեզ այս գրքում, թե ի՛նչ ես կարող էի անել, քանի որ ես շատ բան չեմ կարող։ Ես պատմում եմ ձեզ, թե ինչպիսի՛ն է քրիստոնեությունը։ Ես ինքս չեմ հորինել այն։ Բայց ուսումնասիրելով այն՝ ես գտնում եմ անմիջապես դրա կենտրոնում «Ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր դեմ մեղանչողներին»։ Չկա նույնիսկ թեթև ակնարկ այն մասին, որ ներումն առաջարկվում է մեզ այլ պայմաններով։ Պարզ և հասկանալի կերպով գրված է, որ եթե մենք չներենք, ուրեմն չենք ներվի։ Սա միանշանակ է։ Ուրեմն, ի՞նչ անենք։

Միևնույն է՝ ներելը բավականին դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ մենք կարող ենք երկու բան անել, որ ավելի հեշտացնենք այն։ Մաթեմատիկա ուսումնասիրելիս դուք չեք սկսում մաթեմատիկական անալիզից, այլ պարզ գումարումից։ Նույն կերպով, եթե  մենք իսկապես ցանկանում ենք (բայց ամեն բան կախված է իսկապես ցանկալուց) սովորել, թե ինչպե՛ս ներել, միգուցե ավելի լավ կլինի, որ սկսենք ավելի հեշտ բանից, քան Գեստապոյի    զինվորին ներելը։ Կարելի է սկսել ձեր ամուսնուց կամ կնոջից, ծնողներից կամ երեխաներից, և ներել նրանց ինչ-որ բանի համար, ինչ նրանք ասել են կամ արել են անցյալ շաբաթվա ընթացքում։ Հավանաբար, որոշ ժամանակ դա բավական կլինի ձեզ համար։ Եվ երկրորդը՝ մենք կարող ենք փորձել հասկանալ, թե իրականում ի՛նչ է նշանակում՝ սիրել ձեր ընկերոջը ձեր անձի պես։ Ես պետք է սիրեմ նրան՝ ինչպես ինձ։ Իսկ ինչպե՞ս եմ ես սիրում ինձ։

Կ. Ս. Լյուիս, «Հասարակ քրիստոնեություն» (1952), Գիրք 3, Գլուխ 7

Այսօր մենք կտեսնենք, թե ի՛նչ Հիսուսն ասաց և արեց՝ որպես օրինակ մեզ համար։ Եկե՛ք առաջին հերթին կարդանք Հիսուսի խոսքերը Մատթեոս 5։38-42-ում և Մատթեոս 26:50-54, 65-68-ում, իսկ հետո տեսնենք, թե ինչպե՛ս Հիսուսը վարվեց այն գիշեր, երբ Նրան ձերբակալեցին և կանգնեցրին ատյանի առջև, երբ Նա, անկասկած, բախվեց վրիժառության ճնշմանը։

Մատթեոս 5։38-42
Մատթեոս 26։50-54, 65-68

Մատ. 5:38-42 – Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ 39 Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ (ponēros causing pain and trouble). այլ  ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։ 40 Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41 Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։ 42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից։

1. Մերժեք ընդունելի չափանիշները.

Հիսուսի ուսմունքն այս հատվածում մյուս երեսը դարձնելու մասին հինգերորդ դեպքն է այն վեցից Լեռան քարոզի մեջ, երբ Նա մեջբերում էր օրենքի ավանդական մեկնությունը («Լսել եք, որ ասվել է»), և առաջարկում այլ՝ ծայրահեղ մեկնություն Իր հետևորդների համար («Բայց Ես ասում եմ ձեզ»)։ Այս դեպքում, հարցը վրիժառության սահմանն էր։ Հին Կտակարանի ուսմունքի («աչքն աչքի փոխարեն») նպատակն էր՝ որոշել առավելագույն սահմանը, ըստ որի մարդը կարող էր վրեժ լուծել։ Հաշվի առեք, որ այն բանից առաջ, երբ Մովսեսը տվեց իսրայելցիներին այս չափանիշը (Ելից 21։24, Ղևտացիների 24։19-20, Երկրորդ Օրինաց 19։21), չկար ոչ մի որոշված սահման վրիժառության համար։ Ինչ-որ մեկը հանել է ձեր ա՞չքը կռվի ժամանակ։ Հանե՛ք նրա երկու աչքը։ Դուք կորցրել եք ձեր ատա՞մը ծեծկռտուքի ժամանակ ավտոկայանատեղիում։ Այրե՛ք այդ մարդու տունը։ Այնպես որ, ըստ օրենքի՝ «Աչքն աչքի փոխարեն»-ը վրիժառության ոչ թե նվազագույն, այլ առավելագույն ընդունելի չափն էր։  

Այնուամենայնիվ, օրենքը չէր ենթադրում, որ այս չափը պարտադիր էր։ Ահա թե որտե՛ղ Հիսուսը փոփոխություն բերեց։ Այն պատշաճ ձևերը, որոնցով Հիսուսի հետևորդները պետք է պատասխանեին իրենց հետ սխալ վարվող մարդկանց, ողորմությունը և շնորհքն էին։

2. Շնորհքով պատասխանեք.

χάρις – charis
grace, as a gift or blessing brought to man by Jesus Christ, (b) favor, (c) gratitude, thanks, (d) a favor, kindness.

χάρισμα – charisma
a gift of grace, an undeserved favor.

Դուք գիտեք այս բառերի սահմանումները։ Ողորմությունը նշանակում է՝ ազատել պատժից այն մարդուն, ով արժանի է դրան։ Շնորհքը նշանակում է՝ պարգևներ տալ ինչ-որ մեկին, ով արժանի չէ դրանց։ Հիսուսն ասում է, որ հենց այս կերպով մենք կարող ենք պատասխանել (և պետք է պատասխանենք) այն մարդկանց, ովքեր սխալ են վարվում մեր հանդեպ։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված հենց այսպես է պատասխանել մեզ։

Հիսուսը երեք օրինակ պատմեց «ևս մեկ մղոն անցնելու» մասին՝ խոսելով մեր և մեր թշնամիների փոխհարաբերությունների մասին։ Իրականում, «ևս մեկ մղոն անցնել» արտահայտությունը գրված է հենց դրանցից մեկում։

  • «Մյուս երեսը դարձրո՛ւ»: Ըստ «NIV Study Bible notes, Նոր Միջազգային թարգմանության Ուսումնական Աստվածաշնչի» նշումների՝ այս  հունարեն բառը նշանակում է՝ ապտակել մեկի երեսին՝ վիրավորանք հասցնելու համար, ոչ թե տևական ֆիզիկական բռնություն իրականացնել։ Նա ցանկանում էր ասել, որ ավելի լավ է՝ դիմանալ վիրավորանքին երկու անգամ, քան կռիվ բորբոքել։
  • «Տո՛ւր քո շապիկը և բաճկոնը»։ Շապիկը ներքնաշոր էր, իսկ բաճկոնը՝ արտաքին հանդերձ։ Հին Կտակարանի օրենքն արգելում էր խլել մարդու արտաքին հանդերձը (Ելից 22։26-27), քանի որ այն պաշտպանում էր նրա մարմինհը։ Բայց Հիսուսը սովորեցրեց Իր հետևորդներին, որ նրանց ապահովությունը և պաշտպանությունը լինելու է իրենց երկնային Հորից, և ոչ թե այն հագուստից, որը կախված է նրանց պահարանում (Մատթեոս 6։28-31)։
  • «Երկու մղոն գնա»։ Հիսուսի օրերում, ամեն հռոմեացի զինվոր իրավունք ուներ հարկադրել ցանկացած իսրայելցու մինչև մեկ մղոն տանել իր իրերը ։ Բայց այն քաղաքացին, ով քրիստոնյա էր և ներկայացնում էր Հիսուսին, անում էր շատ ավելին, քան պահանջվում է։

Այս երեքն էլ շնորհքի պատասխաններ են։ Հիշեք մեր շնորհքի սահմանումը. պարգև ինչ-որ մեկին, ով արժանի չէ դրան։ Ամեն անգամ, երբ մենք շնորհքով ենք պատասխանում՝ վրիժառության փոխարեն, մենք հիշեցնում ենք ինքներս մեզ այն մասին, թե ի՛նչ Քրիստոսն արեց մեր փոխարեն։ Եվ բացի այդ՝ մենք հայտնում ենք Քրիստոսին աշխարհի մարդկանց, ովքեր տեսնում են մեզ։

3. Հիշեք Քրիստոսի օրինակը.

Հիսուսը պարզապես ինչ-որ վերացական գաղափար չներկայացրեց Իր հետևորդներին։ Ամեն ինչ իսկապես դատարկ և անիրատեսական կլիներ, եթե Նա Անձամբ չվարվեր ըստ Իր խոսքերի։ Այնպես որ, եկեք ավարտենք մեր միացյալ ժամանակը՝ տեսնելով, թե ի՛նչ Հիսուսն արեց այն իրավիճակում, որում կարող էր ուժ կիրառել և վրեժ լուծել։

Մատթեոս 26։50-54, 65-68

Մատ. 26:50-54 – Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»։ Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։  51 Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց։ 52 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն։ 53 Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։  54 Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»։

Մատ. 26:65-68 – Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66 Ի՞նչ է ձեր կամքը»։ Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է։  67 Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին.  68 «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»։

Եկեք պարզապես մի կողմ դնենք բոլոր մեկնաբանություններն այն մասին, որ Հիսուսն անզոր խաղաղարար էր, Ով թույլ էր տալիս, որ բոլորը քայլեին Իր վրայով։ Այն, ինչ Նա ասաց խոսք 53-ում, ցույց է տալիս, որ Նա անհավատալի ուժ ուներ։ Հիսուսը չէր ձգտում վրեժ լուծել կամ հատուցում տալ մարդկանց, որովհետև Նա գիտեր՝ այն ամենը, ինչով Նա անցնում էր, ավելի մեծ նպատակ ուներ։ Եթե Նա կանչեր «տասներկու գունդ հրեշտակների» պարտեզում՝ Իրեն օգնելու համար, Խոսքը չէր կատարվի, և մեր փրկությունն անհնարին կլիներ։ Նույն կերպով, եթե մենք որոշենք ինքներս տնօրինել իրավիճակները, երբ մարդիկ սխալ են վարվում մեր հանդեպ, մենք կարող ենք խափանել այն մեծ ծրագիրը, որն Աստված ունի մեզ համար։

Ամփոփում

Վրիժառության ճնշումը նախևառաջ գալիս է այն պատճառով, որ մենք չենք ցանկանում թույլ թվալ ցանկացած մարդու։ Բայց ուշադրություն դարձնելով Քրիստոսի օրինակին՝ մենք հասկանում ենք, որ պահանջվում է ավելի շատ զորություն վրիժառությունից հրաժարվելու, քան հաշվեհարդար տեսնելու համար։ Միգուցե դուք ոխ եք պահել ինչ-որ մեկի վրա երկար ժամանակվա ընթացքում և պարզապես ճիշտ ժամանակվա եք սպասում՝ նրան հատուցելու համար։ Թույլ տվեք խրախուսել ձեզ, որ շարունակեք սպասել։ Հռոմեացիների 12.19-21-ում գրված է.

«Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի՛ արեք, սիրելիներ, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է՝ Վրեժխնդրությունն Իմն է. Ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Արդ եթե քո թշնամին սոված է, հա՛ց տուր նորան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նորան, որովհետեւ այս անելով՝ կրակի կայծեր կժողովես նորա գլխի վրա։ Մի՛ հաղթվիր չարից, այլ բարով հաղթի՛ր չարին»։ 

Վրեժը՝ այն ուտեստը չէ, որը պետք է սառը մատուցել. այն ընդհանրապես պետք չէ մատուցել։