The Four Altars of Abraham
Ծննդոց 11:31 — Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։
ՀԵՍՈՒ 24:2-3 — Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին։
Ծննդոց 12:1-10 — 1Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ 2Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։3Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։4 Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.
ԾՆՆԴՈՑ 12:5-7 — 5 Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ 6 Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ 7 Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։
- Խոստումիզոհասեղանը — An Altar of Promise
2 Կոր. 1:20 – 20Որովհետեւ որքան Աստուծո խոստմուներ որ կան՝ նրանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծո փառքի համար մեզանով։
Ղուկաս 1:45 — Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն։
Աբրահամի Քանան գնալու պատության մեջ նշվում է երեք տեղ. Սիքեմ (Ծննդոց 12:6), Բեթելի և Այի միջև ընկած հատվածը (Ծննդոց 12:8) և Նեգևի շրջանը (Ծննդոց 12:9): Սրանք երեք վայրեր են, որոնք իսրայելացիները գրավել են Քանանի երկիրը Հեսուի և Իսրայելի բանակի կողմից նվաճելիս:
Հեսու 21:45 — Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։
Հեսու 23:14 – 14 Եւ ահա ես այսօր գնում եմ ամեն երկրի ճանապարհը, եւ դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մի խօսք գետինը չ’ընկավ:
2. Աղոթքիզոհասեղան — An Altar of Prayer
Ծննդոց 12:8-9 — Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ Աբրամը, մեկնելով այդտեղից, գնաց դեպի Նեգև։
Հայաստանը, որը հայտնի է նաև որպես «եկեղեցիների երկիր», ունի շուրջ 4000 վանք և եկեղեցի:
Ծննդոց 13:3-4 — Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև, այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։
Ծննդոց 35:7 — Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։
Էլ-Բեթել — Աստծո տուն
Եբր. 3:6 – 6 Բայց Քրիստոսն ինչպէս որդի իր տան վրա որի տունը մենք ենք…
10 Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։
3. Խաղաղությանզոհասեղան — An Altar of Peace
Ծննդ. 13:8 – 8 Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չլինի, ըստ որում մենք եղբայրներ ենք։
Ծննդ. 13:14-18 – 14 Եւ Եհովան ասեց Աբրամին երբ Ղովտը նրանից բաժանվել էր. Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք. 15 որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։ 16 Եւ քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։ 17 Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն։ 18 Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։
Եփեսացիներին 4:1-6 — 1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. 2 ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, 3 ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։
1 Թես. 5:13 – 13 իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։
4. Նախապատրաստմանզոհասեղան — An Altar of Provision
Ծննդ. 22:1-2 – 1 Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ 2 Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կասեմ։