Բանալի համար. Ա Պետրոս 1.1-2
1 Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ցրված եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝ 2 ընտրված ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբաացման միջոցով՝ հնազանդության ու Հիսուս Քրիստոսի արյամբ սրսկման (sprinkled) համար։ Շնորհն ու խաղաղությունը թող շատանան ձեզ վրա։
- Արյունը քեզ փրկեց, բայց պետք է հասկանաս, որ այն նաև քեզ պաշտպանում է։
- Հիսուսի անունը բերում է ազատագրում, իսկ Հիսուսի արյունը բերում է պաշտպանություն։
Աղոթքի մեջ Հիսուսի արյունը կոչ անելն՝ նշանակում է պաշտպանություն խնդրել։
- Դա Աստծո կողմից դրված մի պատնեշ է, որը սատանան չի կարող անցնել։
- Թշնամին չի կարող դիմակայել Հիսուսի անունին և Հիսուսի արյանը։
Ի՞նչ է նշանակում որևէ մեկի վրա Հիսուսի արյունը կոչ անել։
Դա ունի չորս նշանակություն, և ես ուզում եմ, որ դրանք գրի առնեք։
Դա նշանակում է՝
- Ես աղոթում եմ պաշտպանության համար։
- Ես հավատում եմ ազատագրության համար։
- Ես խնդրում եմ նոր սկիզբ։
- Վկայություն որպես ապացույց Աստծո փառքի։
Ելից 12.12-14 — Քանի որ այս գիշերը Եգիպտոսի երկրով անցնելու եմ և հարվածելու՝ եմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասուններին. Եւ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան եմ տեսնելու. Ես Եմ Տերը։ Եվ Արյունը ձեզ համար նշան թող լինի տների վրա, որտեղ դուք եք, և երբ արյունը՝ տեսնեմ ձեր վրայից կանցնեմ, և հարվածը ձեզ վրա չի գա՝ ձեզ կործանելու համար, երբ հարվածեմ Եգիպտոսի երկրին։ Եվ այն օրը ձեզ համար հիշարժան թող լինի, և ձեր բոլոր սերունդների մեջ տոնեցե՛ք այն որպես ՏԻՐՈՋ օրը։
- Ես միշտ մտածել եմ այս մասին և այս հարցը տվել եմ ինձ՝ կարդալով Ելից գիրքը։ Եթե սա է այն պատուհասը, որը կոտրում է կապանքները և վերջապես ստիպում է փարավոնին ասել. «Այսքան տարիների ստրկությունից հետո ես ազատ եմ արձակելու ժողովրդին», ապա ինչո՞ւ սպասել մինչև տասներորդը։
Ինչո՞ւ անցնել ինը այլ պատուհասների միջով։
Ելից 7.3 — 3 Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը և իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ 4 Փարավոնը ձեզ չի լսի. և ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորքերը՝ բերեմ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, նրանց միջից մեծ դատաստաններով հանելու համար։ 5 Եվ եգիպտացիները կիմանան, որ ԵՍ ԵՄ ՏԵՐԸ, երբ Ես ձեռքս Եգիպտոսի վրա մեկնեմ ու Իսրայելի զավակներին նրանց միջից դուրս հանեմ։
- Պատուհասները սկսվում են արյունով և ավարտվում են արյունով։
- Առաջին պատուհասը դատաստան էր Եգիպտոսի վրա, իսկ վերջին պատուհասը պաշտպանություն էր Աստծո ժողովրդի համար։
Ելից 7.19 — Տերն ասաց Մովսեսին. Ասա՛ Ահարոնին. Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան։
- Հիշե՛ք սա․ Կանայում գինու ջուր դառնալը խորհրդանշում է այն ջուրը, որը խաչի վրա Հիսուսի կողքից հոսեց՝ դատաստան աշխարհի համար և փրկություն Նրա զավակների համար։
David Wilkerson-ը իր քարոզներից մեկում ասել է․
«Պարզապես պատկերացրե՛ք՝ կարո՞ղ եք տեսնել երկու տներ՝ կողք կողքի։ Մեկ տանը Գառան արյունը քսված էր դռների սյուներին, և այնտեղ տոնում էին Զատկի տոնը։ Իսկ եգիպտացիները չէին քսել գառան արյունը իրենց դռների վրա, սակայն Իսրայելի տան երեխաները լսում էին Եգիպտոսի տներից հնչող աղաղակը և անհանգստանում։
Իսրայելի տունը կարելի է համեմատել նոր հավատացյալի հետ, ով միայն վերջերս է ընդունել Քրիստոսին և դեռ լիովին չի հասկանում արյան զորությունը։
«Եվ ապա David Wilkerson-ը ասաց, որ թեև Իսրայելի տան մեջ կային կասկածներ, վախեր և անհանգստություններ, նրանք պաշտպանված էին։ Դա Հիսուս Քրիստոսի արյունն է, որը մեզ ազատել է»։
Չորս բան, որ Գառան արյունը արեց Աստծո ժողովրդի համար։
-
- Պաշտպանություն
Ելից 12.23 — Եվ Տերն եգիպտացիներին հարվածելու համար անցնելու է և երբ դռան վրա սեմի և երկու դրանդիների վրա արյուն տեսնի, այդ ժամանակ Տերն այդ դռան վրայից կանցնի և չի թողնի սպանողին, որ ձեր տները մտնի ձեզ հարվածելու համար։
Մարտին Լյութերի Պատմությունը Հիսուսի արյան մասին
-
- Ազատագրություն
Ելից 12.31 — Եվ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։
-
- Նոր Սկիզբ
Ելից 12.1 — Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։
Ջոն Ուեսլիի պատմությունը հանցագործ գողի մասին և Հիսուսի արյան:
-
- Վկայություն
Ելից 12.26-27 — 26 Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը, 27 այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։
Հայտնության 12-րդ գլխը արյան զորության հոգևոր պատերազմի մասին է։
-
- Սատանան հարձակվում է.
Հայտնություն 12.11 — Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։
Այս տողը չես կարող մեջբերել առանց ուշադրություն դարձնելու նախորդ երկու տողերին.
Հայտ. 12.9-10 — Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։
-
- Հովհաննեսը խոսում է այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք կանգնած ենք։ Նա նշում է հինգ անուն։
Մեծ վիշապը, առաջին օձը, դևը, սատանան, եղբայրների դեմ չարախոսը։
Եսայի 59.19 — Եթե թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ Հոգին դրոշ (statndard) պիտի բարձրացնի նրա դեմ։
-
- Ի՞նչ է այդ ստանդարտը։ Ի՞նչն է այն չափանիշը, որ Աստված բարձրացնում է թշնամու դեմ։
- Դա Հիսուսի արյունն է։
Ա Հովհ. 1.9 — Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, ՆԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ու ԱՐԴԱՐ՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։