9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ազատագրված

Կենտրոնացում

Հիսուս Քրիստոսի տված իշխանությամբ` յուրաքանչյուր հավատացյալ կարող է ազատագրվել հոգևոր կապանքից: Աստված մեզ տվել է բանալիներ, թե ինչպես կարող ենք ազատագրվել:

Ուսումնասիրություն Բանալի համար` Ղուկաս 15.11-32

Անառակ որդու առակը մեզ ցույց է տալիս չորս բանալի, թե ինչպես ազատագրվել.

  • Ընդունիր, որ օգնության կարիք ունես:

Անառակ որդին փչացրել էր իր առողջությունը: Նա «խելքի եկավ» և վերադարձավ իր հոր տուն՝ օգնություն խնդրելու: Նմանապես, մենք կարող ենք ազատվել միայն այն դեպքում, երբ ընդունենք, որ խնդիր ունենք:

  • Ապաշխարիր Աստծո ու մյուսների հանդեպ: (Մաթ. 5.23-24, Հակ. 5.16):

Ապաշխարել նշանակում է՝ փոխել մեր միտքը մեղքի հանդեպ, և հասկանալ, թե ով է Աստված ու թե ինչ նպատակով է Նա մեզ ստեղծել: Ապաշխարությունը գործընթաց է ողջ կյանքի համար: Մարդկանց հանդեպ ապաշխարել նշանակում է՝ մեր մեղքը դուրս բերել խավարից (որտեղ սատանան է գործում) դեպի լույսը:

  • Մերժիր սատանայի ստերը:

Ցանկացած կապանք սկսվում է խաբեությունից: Հաճախ սատանան խաբում է մեզ, թե ով ենք մենք:

  • Ընդունիր Հոր պարգևները: (Ես. 61.10, Ղուկ. 10.19, Գործք. 1.8):

Մենք ունենք Քրիստոսի արդարությունը: Մեզ տրված է իշխանություն հակառակորդի ողջ զորության վրա: Մենք Սուրբ Հոգու զորությունն ունենք մեր ներսում:

Քննարկում

  1. Առակի ո՞ր որդուն ես դու քեզ ավելի նմանեցնում:
  2. Ինչո՞ւ ենք մենք դժվարանում ընդունել, որ կապանքի մեջ ենք:
  3. Կարդա Հակոբոս 5.16-ը: Սեփական մեղքերն ուրիշի առաջ խոստովանելը խոնարհեցնող է և կարող է ցավոտ լինել: Դու երբևէ փորձառե՞լ ես այն բժշկությունը, որ գալիս է խոստովանելուց: Եթե հարմար է, պատմիր այդ պատմությունը խմբում: (Նորմալ է, եթե խոսես ընդհանրական, առանց մանրամասնությունների մեջ մտնելու):
  4. Ի՞նչ է սատանան մեզ խաբում մեր ով լինելու վերաբերյալ: Գործնական կերպով ինչպե՞ս կարող ենք մերժել այդ ստերը:
  5. Գեղեցիկ փոխհաբերություն կա արդարության հանդերձի, իշխանության մատանու և զորության կոշիկների (Սուրբ Հոգին) մեջ: Ինչպե՞ս են այս երեք պարգևները մեզ օգնում ազատագրվել:

Աղոթիր

Հա՛յր, խնդրում եմ, ներիր իմ բոլոր մեղքերը: Տե՛ր, ես ապաշխարում եմ (նշիր այն բաները, որ Աստված դնում է քո սրտում): Ես խնդրում եմ Քեզ, որ ազատես ինձ բոլոր կապանքներից Հիսուսի անունով: Ես իշխանություն եմ վերցնում բոլոր չար ոգիների վրա և հրամայում եմ, որ հեռանան Հիսուսի անունով: Այն բոլոր տեղերն իմ մեջ, որտեղից չար ոգիները հեռացան, խնդրում եմ, լցրու Քո Սուրբ Հոգով: Հիսուսի անունով, Ամեն: