Բանալի համար. Հռ.12:1-2
1 Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2 Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
- Երկու շատ կարևոր բան է տեղի ունենում, երբ դու ապրում ես քո մտքի նորոգությամբ:
- Ձեր սերն ու երկրպագությունը Հիսուսի հանդեպ դառնում են իրական:
Ղուկաս 10:27 — Նա պատասխանեց և ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5) և քո մերձավորին, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)։
- Ի՞նչ է Աստծո կամքը իմ կյանքի համար:
Հռ. 8:28-29 — 28 Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ 29 Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։
Metamorphoō 4x — Փոխվել մեկ այլ ձևի, փոխակերպվել, կերպարանափոխվել:
Մատթեոս 17:2 — Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։
2 Կոր. 3:18 – Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուց։
- Աստծո կամքը քո կյանքի համար այն է, որ վերափոխվե՛ք Հիսուսի պատկերի պես:
1. Միտքը չարի ու բարու հիմնական մարտադաշտն է։
Հռ. 8:5-6 – 5 Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։ 6 Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։
- Մարդը կարող է օրական մոտ 60,000 մտքեր ունենալ, և դրանց 90%-ը կրկնվող են:
- Տարեկան քսաներկու միլիոն մտքեր, և ահա թե որքան որոշում ենք մենք ընդունում տարեկան:
- Մեր մտքերի 75%-ը բացասական են։
– Ցանկացած միտք որը գերի չենք բռնում, այն մեզ գերի կբռնի:
– Կապանքը — չնորոգված մտքերի բնակավայրն է։
– Ամեն մի մտքի դիմաց պետք է Ճշմարտությունը խոսել։
Հովհաննես 8:32 — Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ։
- Մենք սատանայի դեմ պայքարում ենք Աստծո ճշմարտությունով, իսկ ճշմարտության աղբյուրն Աստվածաշունչն է:
Եփ. 6:17 — Եւ փրկության սաղավարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։
- Դժվար է հավատալ այն զենքերին որոնք անտեսանելի են:
Եբր. 4:12 – Որովհետեւ Աստուծո խօսքը կենդանի է եւ զօրավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հօդուածների եւ ծուծի բաժանվելը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։
Բ Կոր. 10.3-5 — 3 թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարմնաւորապէս չենք զինվորություն անում։ 4 Որովհետեւ մեր զինվորության զէնքերը մարմնավոր չե, այլ Աստուծով զօրավոր, բերդեր «ամրություններ, բարձրություն», քանդելու. խորհուրդներ ենք քանդում, 5 Եւ ամեն բարձրություն՝ որ գոռոզանում է Աստուծո գիտության դէմ. եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։
Հակ. 4:7 – Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։
2. Թույլ մի տվեք, որ թշնամին կասկածի սերմեր ցանի ձեր մտքում:
Ծննդ. 3:1-6 – 1 Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։ 2 Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք. 3 Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։ 4 Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։ 5 Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կբացուին, եւ Աստուծոյ պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող։
6 Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։
Թվոց 13:33-34 — Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։ Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։
- Խնդիրը ոչ թե վախն է, դեպրեսիան, կիրքը, բարկությունը, քո կախյալությունը, քո անցյալը կամ ______________, այլ քո մտածելակերպը դրա մասին:
3. Աստծո Խոսքի վրա մտածելը մի գործընթաց է, որով հաղթում ենք Պատերազմը:
- Ահա թե ինչի վրա կարող ենք կենտրոնացնել մեր միտքը:
Կող. 3:1-2 — Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։
Փիլիպպեցիս 4:8 — Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։