Կենտրոնացում
«Ուստի եթե Որդին ձեզ ազատ դարձնի, դուք հիրավի ազատ կլինեք» (Հովհ. 8.36):
Ուսումնասիրություն Բանալի համարներ՝ Մարկոս 5.1-20, Ղուկաս 10.17-21
Որպեսզի մենք Աստծո ուզածի պես ազատ լինենք, պետք է հասկանանք հետևյալը.
-
Դևերն իրոք գոյություն ունեն:
Հրեշտակների մեկ երրորդը սատանայի հետ երկնքից ընկավ, երբ ապստամբեցին Աստծո առաջ: Այս ընկած հրեշտակները դևեր են: Մարկոս 5-րդ գլխում մենք կարդում ենք մի մարդու մասին, ով գտնվում էր բազմաթիվ դևերի ազդեցության տակ, և թե ինչպես էր այդ կապանքն ազդում նրա վրա:
-
Դևերն իրոք մտնում են մարդկանց մեջ:
Դևերը գալիս են միայն գողանալու, սպանելու և կործանելու համար (Հովհ. 10.1,10): Հավատացյալը չի կարող լինել դևով բռնված, դիվահար իմաստով, սակայն կարող է լինել դևի կառավարման կամ ազդեցության տակ:
-
Հիսուսն իրոք դուրս է քշում դևերին:
Հիսուսը դուրս էր քշում դևերին, երբ ծառայում էր մարդկանց: Նա մեզ էլ, որպես հավատացյալներ, տվել է նույն իշխանությունը (Մաթ. 8.16, 9.32–33, 17.18, Մարկ. 3.14–15, 6.12–13, 16.17, Ղուկ. 10.17–21).
Քննարկում
- Ի՞նչն էր ամենաօգտակարը քեզ համար այս պատգամի մեջ:
- Ի՞նչ են քեզ ուսուցանել գերբնական բաների մասին: Միգուցե քեզ նախկինում սովորեցրել են, որ դևերն իրական չեն: Կամ էլ դու մեծացել ես սնահավատության այնպիսի մթնոլորտում, որտեղ ոչ միայն հավատում էին դևերի գոյությանը, այլ նաև վախենում էին դրանցից: Դու ունեցե՞լ ես փորձառություն Հիսուսի անունով դևեր հանելու:
- Ի՞նչ ցուցիչներ կան, որ մարդը, հնարավոր է, գտնվում է դևի ազդեցության տակ:
- Կարդա դևով բռնված մարդու պատմությունը Մարկոս 5.1-20 հատվածից: Ո՞րն է այս պատմության մեջ շրջադարձային կետը: Ի՞նչ արեց այդ մարդը, որպեսզի ազատագրվեր: Ի՞նչ արեց Հիսուսը:
- Քո կյանքում եղե՞լ է, որ ազատագրվես դևի ազդեցությունից: Այդ բժշկությունը միանգամի՞ց տեղի ունեցավ, թե՞ Աստված քեզ ինչ-որ ընթացքով անցկացրեց: Եթե ցանկանում ես, կարող ես այդ պատմությունը կիսվել քո խմբի հետ:
Աղոթիր
Հարցրու Աստծուն, թե քո կյանքի ո՞ր ասպարեզում է Նա ցանկանում, որ դու ազատագրվես: Խնդրիր ընկերներիցդ մեկին, որ քեզ հետ միասին աղոթի այն խնդրի համար, որ Աստված քեզ ցույց կտա: