Բանալի համարներ. Մատ. 21.4-9
1 Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց, 2 Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, ավանակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։ 3 Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի։
4 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. 5 «Սիոնի դստերն ասե՛ք. Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած (Զաք. 9.9)»։ 6 Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց. 7 Էշն ու ավանակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ 8 Եւ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին. ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). Օվսաննա՜ Բարձրյալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։
1. Հիսուսը եկավ որպես — Խաղաղության Թագավոր:
ԶԱՔԱՐԻԱ 9.9 — Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
Ինչո՞ւ էշի վրա հեծած: Մեսիական մարգարեություն
Ծննդոց 49.10-11 – Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։ Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին. իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։
3 Թագավորաց 1.38-39 — Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։ Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։
9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
2. Հիսուսը եկավ որպես — Հաղթանակած թագավոր։
Զաքարիա 9.9 — …ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
Հովհաննես 12.13 — արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26), Իսրայելի թագավորը»։
«Օվսաննա». Նշանակում է Փրկության աղաղակ. — փրկել, փրկվել, և ազատվել։
Սաղմոս 118.24-29 — 24 Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։ 25 Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։ 26 Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։ 27 Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. …28 Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։ 29 Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
3. Հիսուսը եկավ որպես — Հեզ թագավոր։
Զաքարիա 9.9 — ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։ Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր։
Զաքարիայի մարագերության այս երկու համարների մեջ ամփոփ նկարագրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստները: Առաջին գալուստը հեզությամբ և խոնարհությամբ էր, երբ Հիսուս Քրիստոս իր զոհաբերությամբ փրկություն պարգևեց մարդկությանը և վերականգնեց աստվածային արդարությունը: Նրա երկրորդ գալուստը պիտի լինի զորությամբ և փառքով: Հիսուսը պիտի փշրի բոլոր պատերազմի զենքերը ազգերի միջից և Իր խաղաղությունը հաստատի ամբողջ տիեզերքում. «ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը»։
Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս նկարագրում է իր երկրորդ գալուստը՝ զորությամբ և փառքով (Մատթեոս 24.30; 26.64), իսկ Հայտնության գրքում արդեն (19.11-16) տեսնում ենք, թե ինչպես է Տեր Հիսուս վերադառնում և այս անգամ ոչ թե ավանակի, այլ պատերազմող սպիտակ ձիու վրա նստած՝ կործանելու Իր բոլոր թշնամիներին։ Այդ ժամանակ համայն մարդկությունը պիտի կանգնի Նրա առաջ, քանզի Նա է «Թագավորների Թագավորը և Տերերի Տերը» (Հայտնություն 19.16):
Եսայի 62.11-12 Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ ն րա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ»։ Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։
Զաքարիա 9.10 — Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։