ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գործ. 13:1-4
1 Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։ 2 Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց։ 3 Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։ 4 Եւ նորանք էլ Սուրբ Հոգուցն ուղարկուած՝ իջան Սելեւկիա, եւ այն տեղից նավով գնացին Կիպրոս։
Գործք Առաքելոց 14:23 — Նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին, աղոթեցին ծոմապհությամբ ու նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։
1. Ծոմապահության ժամանակ մենք շատ զգայուն ենք դառնում Հոգու բաների նկատմամբ:
Գործք Առաքելոց 16:6-7 — 6 Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։ 7 Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։
9 Գիշերը Պողոսին տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել, նրան աղաչում էր ու ասում. Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ։ 10 Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։
2. Ծոմապահությունը բերում է հոգեւոր արթնություն:
Հովնան 3:5-10 — 5 Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։ 6 Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ 7 Նինվեում հայտարարել տվեց, թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց՝ ասելով. Մարդ և անասուն, արջառ և ոչխար թող ոչինչ չուտեն, չարածեն և ջուր չխմեն, այլ 8 մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։ 9 Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։
10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։
- Արթնություն — — անձնական, ընտանեկան, համայնք և պետություն…
3. Ծոմապահությունն օգնում է մարդկանց ազատվել հոգևոր գերությունից:
Մարկոս 9:28-29 — Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան։ Եվ նա ասաց նրանց. Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով։
4. Ծոմապահությունն օգնում է հետ մղել կամ թուլացնել դիվային ուժերը:
- Երբ ծոմ եք պահում, դուք մաքրում եք ձեր միտքը և ավելի խորանում Աստծո մեջ:
Ծոմ և աղոթք.
Դանիել 10:2-3 — 2 Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։ 3 Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։
Տիրոջ պատասխանը.
Դանիել 10:9 —9 Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։ Եվ նա ինձ ասաց.
Դանիել 10:12 — 12 Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։
- Ծոմապահությունն արձակում է Աստծո գերբնական զորությունը:
Դանիել 10:18-19 — 18 Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։ 19 Եվ ասաց. Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես։
Ծոմ և աղոթք.
Եզրաս 8:21, 23 — 21 Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։
Տիրոջ պատասխանը.
23 Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։