Հովհաննես առաքյալի արձանագրած այս աղոթքը թույլ է տալիս հայացք նետել Հիսուսի սրտին։ Նա Իր երկրային առաքելության մանդատը փոխանցեց Իր աշակերտներին: Նա աղոթեց նրանց համար՝ իմանալով, որ հակառակությունը դժվար է լինելու. նրանք դրսից հալածանք կզգան, իսկ ներսից՝ գայթակղություն և կասկած: Հիսուսը նաև աղոթեց բոլոր հավատացյալների համար՝, որ «առաքյալների խոսքի միջոցով կհավատան» (17.20): Դարերի ընթացքում հավատացյալները լսել են Հիսուսի մասին այս առաջին առաքյալների հավատարմության շնորհիվ: Մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Հիսուսն աղոթեց մեզ համար այդ գիշեր, և որ Նա դեռ բարեխոսում է մեզ համար (Եբր. 7.25):
- ԱՂՈԹՔ ԻՐ ՀԱՄԱՐ (1-5)
- ԱՂՈԹՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ (6-19)
- ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ (20-26)
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. ՀՈՎՀԱՆՆԵՍ 17.1-26
1 Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։
- Սա մի խորը և իմաստալից աղոթք է, որը պատկերում է ՀՈՐ հետ հաստատուն փոխհարաբերությունը։
2 Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ 3 Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։ 4 Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ 5 Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։
1. ԱՂՈԹՔ ԻՐ ՀԱՄԱՐ (1-5)
- Նախ՝ Հիսուսն աղոթում է Իր համար, որ փառավորվի։
- Փառավորի՛ Որդուն, որովհետև ժամը հասել է։
- Փառավորի՛ր Որդուն, որովհետև Որդուն տրվել է իշխանություն՝ հավիտենական կյանք տալու համար:
- Փառավորի՛ր Որդուն, որովհետև Հիսուսը հավիտենական կյանքի միակ ճանապարհն է:
- Փառավորի՛ր Որդուն, որովհետև Նա կատարեց այն գործը երկրի վրա, որը Հայրը տվեց Նրան անելու:
- Այժմ, երբ Հիսուսն ասաց՝ փառավորիր քո Որդուն, արդյոք գիտե՞ք, թե Նա իրականում ինչ էր խնդրում:
Մարդկանց համար խաչը կարծես ամոթի գործիք լիներ։ Քրիստոսի համար դա էր ճշմարիտ փառքի միջոցը”: (Մորիս)
1 Կոր. 1.18 – 18 Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։
Հայտնություն 5.9-13 — 9 Եվ նոր երգ էին երգում ու ասում. Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ 10 Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։
11 Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ 12 Նրանք բարձրաձայն ասում էին. Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն։ 13 Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից։
2. ԱՂՈԹՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ (6-19)
- Հիսուսի առաջին խնդրանքն աշակերտների համար. Հայր, պահիր նրանց։
աշխարհի մեջ են… աշխարհից չեն… աշխարհից վերցնես…
11 Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։
12 Երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։ 13 Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ 14 Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։
15 Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ 16 Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։
Հոբը, Մովսեսը, Եղիան և Հովնանը աղոթեցին, որ աշխարհից վերցվեն, բայց Աստված չպատասխանեց: Նա նաև ցանկանում է, որ մենք մնանք աշխարհում և ավարտենք այն գործը, որը Նա տվել է մեզ:
Բ Թես. 3.3 — Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ …որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքում է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքից է (Ա Հով. 4.4, 1 Հով. 2.16):
- Հիսուսի երկրորդ խնդրանքը աշակերտների համար. Հայր, սրբացրու՛ նրանց:
Ինչպե՞ս են մարդիկ սրբագործվում կամ սրբացվում:
17 Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է։
Ա Պետրոս 1.22 — Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝…
18 Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր (Latin missio), այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ 19 Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։
2 Կոր. 5.21 – Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։
3. ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ (20-26)
20 Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ,
- Խնդրանքը, որ Հիսուսն աղոթեց մեզ համար.
21 որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։
- Մեզ պետք է զերծ մնալ բաժանումից. Պահիր նրանց, որպեսզի նրանք լինեն մեկ:
Սաղմոս 133.1-3 — Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։
22 Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։
- Ինչ է սա նշանակում? Ինչպե՞ս է սա համապատասխանում Եսայիա 42.8-ին, որտեղ ասվում է. «Ես Իմ փառքը ուրիշին չեմ տա»:
23 Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ 24 Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։
25 Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ 26 Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ։
-
- Սա աղոթք է, որը սկսվում է հարաբերություններով և ավարտվում հարաբերություններով:
- Աղոթեք պատճառաբանությամբ. Ինչու և Ինչ:
- Ձեր խնդրանքները հայտնի դարձրեք Աստծուն: