Կենտրոնացում.
- Նոր Կուժի մեջ աղ լցրեց
- հեղեղատը ջրով կլցվի
- Դատարկ կուժերի մեջ յուղ լցրեց
Բանալի համարներ. 4 Թագ. 3.14-19
14 Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։
Բանալի Բառ. Սավա, צָבָא, — Գլխավոր Զորքերի Հրամանատար
Ծննդոց 2:1 — Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը (զորքերը)։
15 Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։ 16 Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք։ 17 Որովհետև Տերն այսպես է ասում. Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները։ 18 Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։ 19 Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։ 20 Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։
- Հովրամը Իսրայելի թագավոր — Մարմնավոր մարդը
- Հովսափատը Հուդայի թագավոր — Հոգեվոր մարդը
- Եդովմի թագավորը — Շնչավոր մարդը
3.7-8 «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։ Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։
- Նրանք գնացին պատերազմի – առանց զոհի, Առանց երկրպագության, Առանց Տիրոջից Խոսք ստանալու:
3.11 Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ 15 Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։
-
Այս լեցունությունը պահանջում է անձնական ջանք։
16 Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք։
Եփեսացիներին 5.18-20 — …Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
Գործք Առաքելոց 1.8 — Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։
Գործք Առաքելոց 2.4 — Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։
2. Ինչպե՞ս կարող եք բավարարել ձեր հոգևոր ծարավը։
20 Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։
Մատթեոս 5.6 — Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։
- Դիմել Աստծուն
…Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան Եղիսեի մոտ։
Հովհաննես 6.35 — Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
Սաղմոս 63.1 — Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։
- Այսպես սրբարանում նայեցի քեզ…
- Այսպես պիտի օրհնեմ քեզ…
- Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ…
Սաղմոս 23.5 Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։
3. Դուք չեք կարող դիմակայել թշնամուն, քանի դեռ Ձեր ծարավը չի հագեցվել։
իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։
Եփեսացիներին 6.10-13 — Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։
Հաջորդ Քայլը:
Եփեսացիս 3.16-19 — որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։