9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՈՒՄ 

Դատավորների գրքում Աստված Իր ողորմությամբ տասներկու դատավորներ բարձրացրեց Իսրայելի ազատագրման համար: Տասներկու դատավորները նշում են տասներկու տարբեր ժամանակներ, ինչը խոսում է Աստծո մեծ ողորմության մասին: Մտածեք, թե քանի անգամ է Աստված ողորմած եղել ձեր հանդեպ և քանի անգամ եք իրականում հեռացել Նրանից: Այնուամենայնիվ, Աստված ողորմած է ձեր հանտեպ կրկին ու կրկին: Այսպիսով, Նա այնքան հավատարիմ է, Նա այնքան ողորմած է, որ մենք երբեք չպետք է չարաշահենք Նրա ողորմությունը, մենք երբեք չպետք է ոտնահարենք Քրիստոսի արյունը կամ անարգենք Նրա շնորհը: Այսօր քարոզն այն մասին է, թե ինչպես է ողորմած Աստված հայտնվում Գեդեոնին Իսրայելի ազատագրման համար:

Բանալի համար. Դատավորաց 6:12-16

12 Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. Ով հզօր զօրավոր, Տէրը քեզ հետ։ 

13 Գեդեոնը նրան ասաց. Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել։

Հարց #1. Ինչո՞ւ բարի Աստված թույլ տվեց, որ վատ բաներ պատահեն։

Ասափի Սաղմոս. Ամբարիշտների հաջողությունը տեսնելով գայթակղություն։

Սաղմոս 73:16-17 — 16 Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ, 17 Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։

Պատասխան. 14 Եվ Տերը նրան նայեց ու ասաց. Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛րմադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում։ 

15 Գեդեոնը նրան ասաց. Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ։

Հարց #2. Ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել ինձ:

1 Կոր. 1:27 – Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։  

Ղուկաս 1:52 — Զորավորներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց։

Հակոբոս 4:6 — Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս (Առկ. 3.34)։

Պատասխան. 16 Եվ Տերը նրան ասաց. Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին։

Ելից 3:11 — Մովսեսն ասաց Աստծուն. Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից։

Երեմիա 1:6 — 6 Երեմիան ասաց. Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ։ 7 Բայց Տերն ասաց ինձ. Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։

Հորդանանի կառավարման խորհրդատուներ

Հարգելի պարոն:

Շնորհակալություն ձեր նոր կազմակերպությունում ղեկավար պաշտոնների համար և ձեր ընտրած տասներկու տղամարդկանց ռեզյումեները ներկայացնելու համար: Նրանք բոլորն այժմ անցել են մեր թեստերը. և մենք արդյունքները ոչ միայն վարել ենք մեր համակարգչի միջոցով, այլև նրանցից յուրաքանչյուրի համար անձնական հարցազրույցներ ենք կազմակերպել մեր հոգեբանի և մասնագիտական կարողությունների գծով խորհրդատուի հետ: Մենք խորհուրդ կտայինք շարունակել ձեր որոնումը ապացուցված կարողությունների փորձ ունեցող անձանց համար:

Սիմոն Պետրոսը ունի էմոցիոնալ անկայուն վիճակ և խիստ բնավորության նոպաներ։ Անդրեասը բացարձակապես չունի առաջնորդի որակներ. Զեբեդեի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, իրենց անձնական հետաքրքրությունը վեր են դասում ընկերության հավատարմությունից. Թովմասը ցույց է տալիս մի շարք կասկածներ, որոնք հակված են խարխլելու բարոյականությունը։ Մեր պարտքն է ասել այն ինչ որ մենք զգում ենք Մաթեվոսի մասին ըստ Երուսաղեմի բիզնես բյուրոյի, որ նա սև ցուցակում է գտնվում։  Ալփեոսի որդի Հակոբոսը և Ղեբեոսը, միանշանակ դիպրեսիվ արմատական հակումներ ունեն։ Բարթողոմեոսի և Փիլիպպոսի մասին ընդանրապես ոչ մի տվյալներ չունենք իսկ Սիմոն քանանացին խիստ հակասական է։  

Սակայն, թեկնածուներից մեկը, մեծ ներուժ է ցույց տալիս։ Նա ընդունակ և հնարամիտ մարդ է, լավ ծանոթանում է մարդկանց հետ, ունի սուր բիզնես միտք և բարձր տեղերում շփումներ։ Նա շատ մոտիվացված է, հավակնոտ և պատասխանատու: Մենք առաջարկում ենք Հուդա Իսկարիովտացուն որպես ձեր ֆինանսական վերահսկիչ և աջ ձեռք:

Մաղթում ենք ձեզ հաջողություններ ձեր նոր ձեռնարկում:

Հարգանքներով՝ Jordan Management Consultants

Ահա չորս ճանապարհ՝ անապահով վիճակից դուրս գալու և hաղթահարելու համար

1. Վերականգնե՛ք ձեր աղոթքի զոհասեղանը:

6:24-25 — 24 Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ կոչեց… 25 Այդ գիշեր Տերը նրան ասաց. Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։

  • Հեռացրեք ձեր կյանքից այն բաները, որոնք հաճելի չեն Տիրոջը:
2. ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎՍՏԱՀԻՐ ԱՍՏԾՈ ՍԻՐՈՒՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ ՔՈ ՀԱՆԴԵՊ:
  • Դուք ունեք Աստծո հավանությունը, ոչ թե մարդկանց:

13 Գեդեոնը նրան ասաց. Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել։

15 Գեդեոնը նրան ասաց. Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ։

3. ՏԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ Է ՏԵՍՆՈՒՄ ՔԵԶ:

12 Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. Ով հզօր զօրավոր, Տէրը քեզ հետ։

4. ՀՌՉԱԿԻՐ ՔՈ ՎՐԱ ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՏՎԱԾ ԱՍՈՒՄ Է ՔՈ ՄԱՍԻՆ։
  • Ձեր խոսքերը կարևոր են։

Ես Աստծո զավակն եմ։

Ես ներված եմ շնորհիվ այն ամենի, ինչ Հիսուսն արեց ինձ համար:

Ես փրկագնված եմ ամեն անեծքից և մեղքից:

Ես Աստծո կերտած գլուխգործոցն եմ, որովհետև Նա երբեք չի սխալվում: Աստված արարեց ինձ Իր նպատակի և Իր փառքի համար:

Ես ապրելու եմ և չեմ մեռնելու, որպեսզի պատմեմ Տիրոջ գործերը։

Ես գլուխն եմ, ոչ թե պոչը:

Ես օրհնված եմ օրհնություն լինելու համար։ Աստված օգտագործելու է ինձ այլ մարդկանց օրհնելու համար: Աստծո օրհնությունն առկա է իմ կյանքում։

Ես Աստծո բարեհաճությունն եմ։ Նրա ողորմությունները նորանոր են ամեն առավոտ իմ կյանքի համար: Աստված ինձ չի տվել վախի, երկչոտության հոգի, այլ՝ Զորության, Սիրո և Զգաստության։

Ես Քրիստոսի միտքն ունեմ; Ես խաղաղություն ունեմ, որ վեր է քան ամենայն միտք; 

Ես ուրախություն ունեմ, և սատանան չի կարող խլել այն:

Ես պարտված չեմ, այլ հաղթական եմ; Ավելի մեծ է Նա, ով ապրում է իմ մեջ, քան նա, ով այս աշխարհում է:

Ես կիրագործեմ ամեն նպատակ, որն Աստված ունի իմ կյանքի համար: Ես հաղթանակող եմ։

Ես քայլելու եմ Հաղթանակով, քանի որ Հիսուսն ապրում է իմ ներսում:

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով