9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Անպտղությունից դեպի պտղաբերություն

Կենտրոնացում.

Ձեր կյանքում կա՞ն ոլորտներ որոնցում դուք բազմիցս անգամ զգում եք պարտություն և հիասթափություն: Կարի՞ք է ձեզ համար արդյունավետ լինել ձեր կյանքի որոշակի ասպեկտներում: 

Բանալի համարներ. 4 Թագ. 2.19-22

19  Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին. Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։  20  Եւ նա ասեց. Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք. եւ բերին նորա մօտ։  21  Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի։  22  Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։ 

Ինչ՞ու Աղ լցրեց դառը ջրերը մեջ

  1. Պտղաբեր լինելն Աստծո ցանկությունն է մարդկության համար։

Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։

    • Երկրի (քաղաքի, տան) վիճակը կախված է նրա քաղաքացիների հոգեւոր վիճակից:

Բ Մնացորդաց 7.14 — Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

  • «Մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ Ա Թագ. 16.7

Ահա քաղաքիս դիրքը լաւ է, բայց ___________________________։

  • Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդը պտղաբեր լինի:

Վազը Իսրայելի հոգևոր արտոնությունների խորհրդանիշն է:

Թզենին Իսրայելի ազգային արտոնությունների խորհրդանիշն է:

Ձիթենին Իսրայելի կրոնական արտոնությունների խորհրդանիշն է:

Հովհ. 15.8 — Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։

16 Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտուղ բերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։

  • Իսկ ո՞րն է անպտղության պատճառը.

Մարկոս 4.19 — Բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։

Գաղ. 5.16 – 16 Բայց ասում եմ.  Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկությունը չէք կատարի։ 

  • Պտղաբեր լինելն Աստծո ցանկությունն է մարդկության համար, իսկ ի՞նչ պետք է անենք որպեսզի Անպտղությունից անցնենք դեպի պտղաբերության։  
    2. Անցյալի հիշողություններից բժշկվելն Աստծո ցանկությունն է Ձեզ համար:

19  Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին.

Առաջինը պետք է գիտակցենք որ օգնության կարիք ունենք

20  Եւ նա ասեց. Ինձ մի ՆՈՐ ԿՈՒԺ բերէք եւ մէջը աղ դրէք. եւ բերին նորա մօտ։  21  Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ,    եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի։  22  Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։

ՆՈՐ ԿՈՒԺ բերէք Խրախուսված, ներված, ազատագրված, հնազանդ

Ելից 15.25-26 — Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ …որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

  • Բժշկված աղբյուրից միայն առողջ ջուր է դուրս գալիս։

Եզեկիել 47.8-12  8 Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան։ 

9 Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։ 

10 Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։ 

11 Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։ Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։

Կողոսացիներին 2:6-7  — Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։

Հաջորդ Քայլը:

Երգ Երգոց 4.15-16  — Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։ Զարթնի՛ր, ո՛վ հյուսիս ային քամի, և ե՛կ, ո՛վ հարավ ային քամի, փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն։

Հակոբոս 3.11 — Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի։

Կողոսացիներին 4:6 — Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։