9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Անցման Վայր

Անցման Վայր

Կենտրոնացում.

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում անցնում է անցումնյին շրջան:
Կարո՞ղ ենք Եղիայից և Եղիսեից ինչ-որ բան սովորել լավ անցում կատարելու մասին:

Բանալի Բառ։ mantle, թիկնոց, քող, ծածկոց, אַדֶּרֶת — փառք, շքեղություն 

Բանալի համարներ. 4 Թագ. 2:1-13 

1  Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։ 2 Եվ Եղիան ասաց Եղիսեին. Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել. և Եղիսեն ասաց. Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու։ Եվ գնացին Բեթել։      3  Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից։ Եվ նա ասաց. Ես էլ գիտեմ, լռեցե՛ք։ 

4 Եղիան ասաց նրան. Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով։ Եվ նա ասաց. Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու։ Եվ գնացին Երիքով։ 5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից։ Նա ասաց. Ես էլ գիտեմ, լռեցե՛ք։  

6  Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ Յորդանան է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ երկուսն էլ գնացին։ 7 Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։ 8  Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։

Հորդանան գետը 200 մղոն (320km) երկարությամբ գետ է, որը հոսում է հյուսիսից հարավ։ Հորդանանի ակունքները տեղակայված են Թել Դան բնության արգելանոցի աղբյուրներում ՝ այլ վտակների հետ միասին:  Հորդանան Գետը հոսում է Գալիլեայի ծով, մինչ նորից կլցվի Մեռյալ ծովը:

    • Գաղգաղայից գնացին Բեթել։
    • Բեթել գնացին Երիքով։
    • Երիքովից գնացին Հորդանան։

Ծննդոց 13.10 — Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր.

Իսկ Ինչ՞ու Հորդանան

  1. Հորդանան գետը ներկայացնում է անցումային վայր:
  • Հորդանանի ջրերը բացվեցին և Իսրայելացիները անցան Հորդանանի միջով (Հեսու 3.16):
  • Եղիան անմիջապես հափշտակվեց երկինք երբ նա և Եղիսեն անցան Հորդանան գետը (2 Թագավորներ 2.7-12): 
  • Նեեմանը ՝ Սիրիայի թագավորը, բորոտությունից բուժվեց՝ յոթ անգամ ընկղմվելով Հորդանանում (2 Թագավորներ 5.8–14): 
  • Հովհաննես Մկրտիչը սկսեց իր քարոզչական ծառայությունը Հորդանանում ՝ «հռչակելով երկնքի արքայությոունը մոտեցել է:» 
  • Հովհաննեսը այնտեղ մկրտեց Հիսուսին ՝ նշելով Հիսուսի երկրային ծառայության սկիզբը (Մարկոս 1.9):

    

Եղիաան իր աշակերտներին Գաղգաղայից հրաժեշտ տալով իջավ դեպի Հորդանան։

9  Եւ եղաւ երբոր նորանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսէին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնուած։ Եւ Եղիսէն ասեց. Թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վերա։  10  Եւ նա ասեց. Դժուար բան խնդրեցիր. եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կլինի այնպէս. բայց եթէ ոչ, չի լինիլ։

  • Ի՞նչ կասեիք, եթե Աստված ձեզ հարցնի թե ինչ եք ուզում որ ես անեմ ձեզ համար:

Թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վերա։

  • Սուրբ Հոգի Սաղ. 51.11
  • Ամենակարողի շունչը Հոբ 33.4
  • Խորհրդական և մխիթարիչ Հոգի Հովհ. 14.16,26
  • Իմաստության և հանճարի Հոգի Եսայի 11.2
  • Հավիտենական Հոգի Եբրայեցիներին 9.14
  • Ազատության Հոգի 2 Կոր. 3.17
  • Բարձրյալի զորության Հոգի Ղուկաս 1.35
  • Որդեգրությա՛ն Հոգի Հռոմե. 8.15
  • Կրակի Հոգի Եսայի 4.4
  • Փառքի և Աստծո Հոգի 1 Պետ. 4.14
  • Շնորհքի, Գիտության, Ճշմարտության, Կյանքի, մարգարեության

Եբր. 10.29, Ես. 11.2, Հովհ. 14.17, 15.26, Հռ. 8.2, Հայտ. 19.10, Եփհ. 1.17

  1. Փնտրեք Սուրբ Հոգու լեցունությունը։
  • Այստեղ Եղիսեն օգտագործում է եբրայերեն ժառանգական իրավունքի լեզուն: 
  • Աստված հարցրեց Սողոմոնին Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ։  (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1.7-10)

Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին։

Հակոբոս 4:3 — Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։

  1. Հանձն առեք այն առաջադրանքը, որ Ձեզ է տրված անելու։
  • Օգտագործեք ձեր պարգևները

11  Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի  հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. եւ Եղիան մրրիկով  վեր ելաւ երկինքը։  12  Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. եւ նորան այլ եւս չտեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ  պատառեց նորանց երկու պատառ արաւ։  13  Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին։  14  Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը. եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ։

  • 50 մարգարեները վկայեցին որ «Եղիայի հգին հանգչել է Եղիսեի վրա»: (տ.15)

15  Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը՝ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի հգին հանգչել է Եղիսէի վերայ. եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհութիւն արին նորա առաջին մինչեւ գետինը.  

Հաջորդ Քայլը:

  • Այս շաբաթ եկեք խնդրենք երկնային և Աստծո Հոգու կրկնապատիկ օծությունը մեր կյանքում։
  • Օգտագործենք այն ինչ որ Տերը մեզ շորհել է։