Կենտրոնացում.
1 Հով. 2:16 – 16 Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն եւ ա՛յս կեանքի ամբարտավանություն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։
Աչքերի ցանկությունը մի մեծ դուռ է, որով սատանան մտնում է մեր կյանքի մեջ: Մենք այդ դուռը բացում ենք ագահության, անհավատության և վախի միջոցով:
Ուսումնասիրություն. Բանալի համարներ՝ Ծննդ. 3.1-6, Մաղ. 3.7-12
1.Ագահություն: (Ծննդ. 3.1-6, Ծննդ. 4.3-7, Ղևտ. 27.30, Ել. 13.1-2, Ել. 23.19):
Երբ Ադամն ու Եվան կերան արգելված ծառից, նրանք վերցրին այն, ինչը պատկանում էր Աստծուն: Մենք նույնն ենք անում, երբ տասանորդ չենք տալիս: Աստված մեզ ստուգում է տասանորդի միջոցով, քանի որ դա ցույց է տալիս, թե արդյոք մենք մեր հույսը դնում ենք Նրա վրա, թե ոչ:
2. Անհավատություն: (Մաղ. 3.7-12, Մաթ. 23.23, Հեսու 6.19, 7.11-12):
Իսրայելացիները ցույց էին տալիս իրենց անհավատությունը, երբ տասանորդ չէին տալիս: Եկեղեցում որոշ մարդիկ չեն հավատում, որ տասանորդ տալը ճիշտ է նաև այսօր: Աստված ասում է, որ մենք թալանում ենք Նրան, երբ տասանորդ չենք տալիս: Նա օրհնում է մեզ և պաշտպանում ուտողից, երբ տասանորդ ենք տալիս:
3. Վախ: (Ղուկ. 22.3, Հովհ. 12.1-6, Մաթ. 26.15, 27.3-5, Ել. 21.32):
Հիսուսի աշակերտ Հուդան սատանայի համար դուռ բացեց ապագայի հանդեպ վախի միջոցով: Որոշ հավատացյալներ տասանորդ չեն տալիս նույն վախի պատճառով: Մենք հակառակորդի կապանքի մեջ բռնված ենք, եթե գողանում ենք Աստծուց և որոշում ենք տասանորդ չտալ:
Քննարկում
- Ինչպե՞ս դու առաջին անգամ լսեցիր տասանորդի մասին: Դու դրակա՞ն, թե՞ բացասական տպավորություն ունեցար դրա վերաբերյալ:
- Կարդա Ծննդոց 3.1-6-ը: Եվան մտածեց, որ Աստծո բոլոր տվածներից բացի կա մեկ այլ բան, որ կարող էր իրեն երջանկացնել: Ինչքա՞նով է սա նման մեր մտածելակերպին: Ի՞նչ ձևով ենք մենք փափագում «ավելին» ունենալու, նույնիսկ եթե առատապես օրհնված ենք:
- Ինչպե՞ս է տասանորդ տալը փակում դուռը ագահության, անհավատության և վախի համար:
- Կարդա Մաղաքիա 3.6-12: Այս հատվածը պարունակում է և հանդիմանություն և խոստում: Ի՞նչ է այն մեզ պատմում Աստծո բնավորության և մեր հանդեպ Նրա սրտի մասին:
- Դու գիտե՞ս դեպք, երբ տասանորդը փոխել է քո կամ մեկ ուրիշի կյանքը: Խնդրում եմ, պատմիր դա խմբում:
Ամփոփելով, հիշիր հետևյալը.
- Աստված ստուգում է մեզ տասանորդի միջոցով, քանի որ այն ցույց է տալիս, թե ում վրա ենք դրել մեր հույսը:
- Աստված օրհնում և պաշտպանում է մեզ ուտողից, երբ մենք տասանորդ ենք տալիս:
- Մենք դուռը փակում ենք սատանայի դիմաց, երբ տասանորդ ենք տալիս: