Վերանայում Բանալի համարներ. Հայտնություն 12, Սաղ. 105:40-41
-
Սատանան փորձում է խորտակել մեզ:
Սատանայի մեղադրական խոսքերը շարունակ հարձակվում են մեր առողջության, փոխհարաբերությունների, ֆինանսների և կյանքի այլ ասպարեզների վրա:
- Սատանան փորձում է սովամահ անել մեզ:
Եթե Աստծո Խոսքը մեր ամենօրյա հացն է, ապա սատանան փորձում է սովամահ անել մեզ՝ խանգարելով, որպեսզի չկարդանք և չկհասկանանք Աստվածաշունչը:
-
Հիսուսն ուզում է լցնել մեզ:
Հիսուսն առաջարկում է կենդանի հոգևոր ջուր, որ կյանք է տալիս մեզ: Երբ կարդում ենք Աստվածաշունչը, Նրա Խոսքը մեր ներսում դառնում է աղբյուր:
Քննարկում
- Կարդացեք Ա Կորնթացիս 10.4-ը: Ի՞նչ տեսակի ըմպելիքի մասին է Պողոսը նշում և ի՞նչ ժայռից: Ո՞վ է այդ Ժայռը: Երբ մենք ժամանակ ենք հատկացնում Աստծո Խոսք կարդալուն, ինչպե՞ս ենք մենք ինքներս մեզ ոռոգում:
- Սաղմոս 93.3-4-ում մենք կարդում ենք, որ ջրերը բարձրացնում են իրենց ձայնը, իսկ ո՞վ է ավելի հզոր: Դու երբևէ զգացե՞լ ես մեղադրող խոսքերի հեղեղ քո կյանքում: Ի՞նչ հույս է քեզ տալիս այս համարը:
- Երբեմն մենք ինքերս մեզ խորտակում ենք խոսքերով: Ինչպե՞ս Հիսուսը վարվեց սատանայի խոսքերի հեղեղի հետ:
- Կարդացեք Հեսու 1.8-ը և Սաղմոս 1.2-3-ը: Ի՞նչ խոստում կա Աստծո Խոսքի վրա մտածողների համար: Ըստ հովիվ Արմենի բացատրության, ի՞նչ է դա նշանակում:
- Հովհաննս 4.7-14-ում ի՞նչ տեսակի ջրի մասին է Հիսուսը խոսում: Ի՞նչ չէր հասկանում սամարացի կինը:
- Ինչպե՞ս ենք մենք մաքրվում: Կարդացեք Եփեսացիս 5.25-26-ը: Երբ մենք թույլ ենք տալիս, որ սա տեղի ունենա, ինչպե՞ս է դա ազդում մեր մտքերի վրա:
Տուն տար Ամփոփելիս, հիշիր.
- Աստվածաշունչը հոգևոր գիրք է, որ գրվել է հոգևոր էակ լինելու հոգևոր էակների համար:
- Մենք խոսքերի պատերազմի մեջ ենք: Մենք պետք է ուշադիր լինենք, թե ում խոսքերին են հավատում:
- Հեղեղները բարձրացնում են իրենց ձայնը, սակայն Տերն ավելի հզոր է, քան շատ ջրերը: Աստված մեզ համար խոսում է կյանքի խոսքեր, իսկ սատանան՝ մահվան խոսքեր: Մենք պետք է որոշենք համաձայնել Աստծո խոսքերի հետ:
- Մենք պետք է խորհենք, անգիր անենք, մտածենք և կառչենք Աստծո Խոսքից, որպեսզի հակառակորդից պաշտպանված լինենք:
- Աստծո Խոսքի ջրով լվացվելը մաքրազատում է մեզ: Այն նուրբ է և գործում է ներսից դեպի դուրս: