9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Աստծո Կրակը

Աստծո Կրակը
The Fire of God

Բանալի խոսք.

(Ղուկաս 12:49, Եբր. 12:29, Luke 12:49, Heb. 12:29
)
Ես եկա որ կրակ գցեմ երկրիս վրա. եւ ի՞նչքան եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։

Որովհետեւ մեր Աստուածը ոչնչացնող կրակ է։

I. Հալեցնողի կրակը – 
Refiners Fire.

Մաղ. 3:1-3 – 1 ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։ 2 Եւ ո՞վ կդիմանա նորա գալու օրուան, եւ ո՞վ է նորա երեվալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակի պէս է, եւ լուացարանների օճառի պէս։ 3 Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. կը մաքրի Ղեւիի որդիներին եւ կը հալեցնի նորանց ոսկու եւ արծաթի պէս. եւ նորանք կլինեն արդարութեամբ ընծա մատուցանողներ Տիրոջ համար։

  1. Հալեցնողի կրակն ունի շատ հստակ նպատակ։


Այն հեռացնում է բոլոր անմաքրությունները և մաքրման աշխատանք է կատարում։
Այն այրում է մեղքի, անհավատության, վախի և բարկության ամրությունները։

Եբր. 12:1 – 1 Ուրեմն մենք էլ, որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրություն, եւ մեզ պաշարող մեղքը. եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.

2.  Մենք պետք է հրաժարվենք ցանկացած բանից, ինչը չի ներկայացնում Աստծո կրակը։

1 Կոր. 10:13 – 13 Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել։

3. Հալեցնողի և Մաքրողի կրակը ճշգրտորեն գիտի, թե ի՝նչը պետք է այրվի։

Եթե այսօր դուք զգում եք կրակի ջերմությունը, հիշեք, որ Աստծո աչքը ձեզ վրա է, և Նա կպահի Իր ձեռքը ձեզ վրա և կհետևի ձեզ, մինչև որ տեսնի Իր պատկերը ձեզնում։ Հալեցնողի և Մաքրողի կրակը ճշգրտորեն գիտի, թե ի՝նչը պետք է այրվի։

II. Արթնության կրակ
 – Revival Fire.

Հունարեն «Արթնություն» բառը նշանակում է բորբոքել կամ կրկին վառել կրակը, որը դանդաղորեն մարում է, պահպանել այն ուժգնորեն այրվող վիճակում։ Այս բառն օգտագործվում է փոխաբերական իմաստով, երբ Պողոս առաքյալը գրում էր Տիմոթեոսին. «Արծարծի՛ր (կամ՝ Բորբոքի՛ր) Աստծո շնորհքը (կամ՝ պարգևը), որը քեզնում է» (Բ Տիմոթեոս 1.6)։

  1. Արթնության կրակն այն է, ինչից դուք ստանում եք եռանդ և իմանում եք ձեր նպատակը, որն Աստված որոշել է ձեզ համար։

Ղուկ. 4:18-19 – 18 Տիրոջ Հոգին ինձ վրա է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,19Գերիներին թողություն քարոզելու, եւ կույրերին տեսություն. խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։

2. Արթնության կրակը՝ ընթացք է։

Հենց սա կատարվեց Նինվե քաղաքում, որն ապաշխարեց Հովնանի քարոզից, ով հայտարարեց. «Եվս քառասուն օր, և Նինվեն կկործանվի»։

Հովն. 3:5-10 – 5 Եւ Նինուէի մարդիկ հավատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։6 Եւ խօսքը հասավ Նինուէի թագավորին, եւ նա վեր կացավ իր աթոռից եւ հանեց պատմուճանը իր վրայից եւ քուրձ հագավ եւ նստեց մոխրի վրա. 7 Եւ կանչեց ու ասեց Նինուէում թագավորի եւ նորա մեծամեծների հրամանով ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն. 8 Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնա իր չար ճանապարհից եւ իր ձեռքերում եղող անիրավութիւնից։ 9 Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնա եւ զղջա, եւ ետ դառնա իր սաստիկ բարկութիւնից ու մենք չ’կորչենք։
10 Եւ Աստուած տեսավ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհից, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արավ։

Նույնը կարելի է տեսնել Սամարիայի արթնության ժամանակ, որն առաջնորդում էր Փիլիպոս ավետարանիչը (Գործք 8:5-8)։

Գործ. 8:5-9 – 5 Եւ Փիլիպպոսն իջավ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։ 6 Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։ 7 Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։ 8 Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։ Եւ մեծ ուրախութիւն եղավ այն քաղաքումը։

3. Արթնության կրակը սրբերի համար է։

J. Edwin Orr said, “In times of evangelism, the evangelist seeks the sinner, in times of revival the sinners comes chasing after the Lord.”

III. Հոգեգալստի կրակը  – Pentecost Fire.
  1. Հոգեգալստի կրակը կցնցի աշխարհը։

Գործ. 1:8 – 8 Բայց դուք զօրություն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վրա կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմում եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։
Հոգեգալուստը եկեղեցու համար է։

Գործ. 2:1-4 – 1 Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ 2 Եւ հանկարծակի երկնքից մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ 3 Եւ երեւացին նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վրա։ 4 Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։

2. Հոգեգալստի կրակի պահանջը՝ միաբանությունն է։
3. Սպասեք, որ քամին փչի։
4. Լցվել Սուրբ Հոգով և հնազանդ լինել Նրան։
5. Բացենք մեր բերանները և հռչակենք Աստծո խոսքը։

«Դարձեք կրակոտ և եռանդուն, և մարդիկ մղոններ կանցնեն, որպեսզի գան և տեսնեն, թե ինչպես եք դուք վառվում»։ Ջոն Վեսլի

Աստված չի սիրում եկեղեցական կառույցներ. Նա սիրում է անհատների, ինչպես Պենտեկոստեի օրը։ Աշակերտներից ամեն մեկն անհատապես բռնվեց կրակով. հենց դրանից կազմվեց կրակոտ եկեղեցին։

Ղև. 6:12 – 12 Եւ սեղանի վրայի կրակը նորա մէջ վառած պիտի լինի, պիտի չհանգչի. Եւ քահանան ամեն առաւօտ նորա վրա փայտեր այրէ, եւ ողջակէզը նորա վրա շարէ եւ այրէ նորա վերա խաղաղութեան զոհերի ճարպը։