9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Աստծո Հանգստավայր

Կենտրոնացում.
  • Եղիսեն շրջող մարգարե էր 
  • Ամեն անգամ նրան դիմում են Քաղաքի մարդկ, Թագավորները, Որբեվայրի կինը, Մեծահարուստ Կինը 
  • Դատարկ կուժերի մեջ յուղ լցրեց
Բանալի համարներ. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:8-37

8 Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։  Այնտեղ մի հարուստ կին կար. 

Բանալի Բառ. Shunem =  Կրկնակի Հանկստավայր — Շունէյմ  (Հեսու 19։18, 1 Թագ. 28։4) 

նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ 9 Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ 10 Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ 11 Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։ 

Այսօր ես ուզում եմ խոսել չորս կարևոր կետերի մասին, որոնք մենք պետք է ընդօրինակենք, եթե ուզում ենք բախվել Աստծու զորությանը, ինչպես այս Սունեմացի կինը:

  • Նա ցանկացավ ողջունել Աստծո մարդուն
  • նա տեղ պատրաստեց նրա համար
  • նա ստացավ Աստծո խոստումը

նա Հանգիստ եվ հաստատուն միտք ուներ

1. Ընդունելություն ունենալ Աստծո հանդեպ։

8 նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ (One another brochure)

Հռոմեացիս 15:7— Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ (Sunday Morinings) 

Հռոմեացիս 12:13  — Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։

Մատթեոս 25:35-40 — Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։ Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք։

 

2. Տեղ տալ Աստծուն։

9 Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ 10 Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ 11 Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծո ցանկությունը միշտ եղել է բնակվել Իր ժողովրդի մեջ…

Բ Մնացորդաց 6:40-41  40 Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։ 41 Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։

Գործ. 1:13 – 13  Եւ երբոր մտան, վեր ելան  վերնատունը որտեղ որ բնակվում էին… 

Գործ. 2:2,4 – 2  Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ  լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։  4  Եւ  ամենքը Սուրբ Հոգով լցուեցան…

Այսօր Աստծու ժողովրդին անհրաժեշտ է նույն փափագը ինչպես որ Դավիթն էր փափագում, որ Աստծո համար հանգստավայրը պատրաստի:

 

3. Աստված խոսում է մեզ հետ իր հանգստյան վայրից։

12 Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։ 13 Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ 14 Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ 15 Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։ 16 Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։ 17 Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։

 

4. Հանգիստ մնացեք եվ հաստատուն միտք ունեցեք

18 Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։ 19 Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։ 20 Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։ 21 Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։ 22 Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։ 23 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր»։ 

  • Եվ ավելի ցավալի միտքը սա է. Աստված մեզ երջանկացնու՞մ է, որ հետագայում միայն մեր ցավն ավելացնի: Եթե Տերը տալիս է, ինչու է նա տանում:
  • Ինչո՞ւ Աստված չկանխեց սա:
  • ճգնաժամի պայմաններում մեր մտքերն ուղղված են դեպի Աստված, ով ներկա է և ում կարող ենք վստահել:

24 Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։ 25 Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։ 26 Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ 27 Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։ 28 Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։ 

31 Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։ 

Եղիսեն աղոթեց Տիրոջը (էջ 33), ճիշտ ինչպես Եղիան ստիպված էր աղաղակել Տիրոջը (Գ Թագաւորաց 17:20, 21): Հրաշքը Եղիսեի գավազանում չէր, այլ Տիրոջն աղերսելու մեջ, ոչ թե մարգարեի զորության, այլ աղոթքի մեջ։

32 Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։ 33 Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ 34 Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։ 35 Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։ 36 Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։ 37 Կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։